Դիետայից դուրս գալու պրոցեսը կախված կլինի նախկինում ընտրված դիետիկ սննդակարգի ցանկից։ Սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր սկզբունքներ, որոնց պարտադիր հետևել է պետք։
Անհրաժեշտ է՝
Ամենօրյա սննդակարգին ավելացնել միրգ ու բանջարեղեն՝ ցանկալի է եփած վիճակում։
Ամեն օր ավելացնել ճարպերի և ածխաջրերի կալորիականության ցուցանիշները, սև շոկոլադը, տարեկանի հացը, գլիկեմիկ ինդեքսով միրգը։
Չպետք է մոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։ Քանի որ սննդի կալորիականությունն ավելանում է, պետք է սկսել վազքից, հեծանիվից, լողից, յոգայից։
Ամեն օր օգտագործել երկու լիտրից ոչ պակաս ջուր՝ մեկ կգ․ քաշին 400 մլ․ հեղուկ։ Որքան շատ լինի ջուրը, այդքան լավ կմաքրվի ստամոքսը, իսկ դա նշանակում է, որ նիհարելու պրոցեսը կկայունանա։
Կարևոր է մուլտիվիտամինային կոմպլեքսներ օգտագործել, որպեսզի օրգանիզմը շուտ վերականգնվի։
Սնվել անհրաժեշտ է 5-6 անգամ՝ դանդաղ ծամելով, առանց հեռուստացույցի և զրույցների։
Արգելված է ուտել քնելուց առաջ, նախընտրելի է խմել մեկ բաժակ մածուն կամ ուտել միրգ, վարսակի շիլա, մեկ կտոր պանիր։
Ինչպես ճիշտ դուրս գալ տարբեր դիետաներից
Մոնոդիետան կազմված է սովորաբար մեկ տեսակի սննդամթերքից, և այն ավարտելուց հետո պետք է շատ զգույշ և աստիճանաբար ավելացնել տարբեր մթերքները՝ ամեն օր ավելացնելով 50 կկալից ոչ ավելի։
Հնդկացորենի դիետան ավարտելուց հետո շիլան պետք է փոխարինել՝
նախաճաշին մեկ բաժակ մածունով, կանաչ խնձորով կամ նարինջով
ճաշին հնդկաձավարի շիլա, 50 գր․ յուղազերծված պանիր, ձու, միրգ և բանջարեղեն։
Մեկ շաբաթ անց կարող եք ազատ սնվել։
Սպիտակուցային սննդակարգին հետևելուց հետո հաշտվեք, որ 4-6 ամսվա ընթացքում պետք է օգտագործեք օրական 60գր ոչ պակաս ածխաջրեր, շաբաթական մեկ անգամ ծոմ պահեք, իսկ բարձր ածխաջրածինային սնունդը օգտագործեք քիչ քանակությամբ (ամիսը 1 անգամ)։
Ցածր կալորիականությամբ դիետայից պետք է դուրս գալ աստիճանաբար՝ ամեն օր ավելացնելով կալորիականությունը 200 կկալ։ Ամեն շաբաթ անհրաժեշտ է կշռվել․ եթե քաշն ավելացել է, ապա պետք է նվազեցնել կալորիաների քանակը։
Օրգանիզմի համար վտանգավոր է ծոմի դիետայից դուրս գալու պրոցեսը։ Դիետայից հետո անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր օգտագործել, երկրորդ շաբաթից սկսած օգտագործել մրգերով խյուսեր, յուղազերծված մածուն կամ յոգուրտ։ Աստիճանաբար ավելացնել սննդակարգին ձու, փոքր չափաբաժիններով շիլաներ, աղցաններ, դիետիկ միս։ Սնունդը պետք է բաժանել չափաբաժինների և սնվել ամեն 2,5-3 ժամը մեկ։
Կարևոր է պահպանել ստացված արդյունքները, ժամանակ գտնել ֆիզիկական ակտիվության համար և խուսափել բարձր կալորիալանությամբ սննդից։
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը