Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Դիետայից հետո ճիշտ սնվելու կարգը

19:10, 4 հոկտեմբերի

Դիետայից դուրս գալու պրոցեսը կախված կլինի նախկինում ընտրված դիետիկ սննդակարգի ցանկից։ Սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր սկզբունքներ, որոնց պարտադիր հետևել է պետք։

Անհրաժեշտ է՝

Ամենօրյա սննդակարգին ավելացնել միրգ ու բանջարեղեն՝ ցանկալի է եփած վիճակում։
Ամեն օր ավելացնել ճարպերի և ածխաջրերի կալորիականության ցուցանիշները, սև շոկոլադը, տարեկանի հացը, գլիկեմիկ ինդեքսով միրգը։

Չպետք է մոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։ Քանի որ սննդի կալորիականությունն ավելանում է, պետք է սկսել վազքից, հեծանիվից, լողից, յոգայից։

Ամեն օր օգտագործել երկու լիտրից ոչ պակաս ջուր՝ մեկ կգ․ քաշին 400 մլ․ հեղուկ։ Որքան շատ լինի ջուրը, այդքան լավ կմաքրվի ստամոքսը, իսկ դա նշանակում է, որ նիհարելու պրոցեսը կկայունանա։

Կարևոր է մուլտիվիտամինային կոմպլեքսներ օգտագործել, որպեսզի օրգանիզմը շուտ վերականգնվի։

Սնվել անհրաժեշտ է 5-6 անգամ՝ դանդաղ ծամելով, առանց հեռուստացույցի և զրույցների։
Արգելված է ուտել քնելուց առաջ, նախընտրելի է խմել մեկ բաժակ մածուն կամ ուտել միրգ, վարսակի շիլա, մեկ կտոր պանիր։

Ինչպես ճիշտ դուրս գալ տարբեր դիետաներից

Մոնոդիետան կազմված է սովորաբար մեկ տեսակի սննդամթերքից, և այն ավարտելուց հետո պետք է շատ զգույշ և աստիճանաբար ավելացնել տարբեր մթերքները՝ ամեն օր ավելացնելով 50 կկալից ոչ ավելի։

Հնդկացորենի դիետան ավարտելուց հետո շիլան պետք է փոխարինել՝
նախաճաշին մեկ բաժակ մածունով, կանաչ խնձորով կամ նարինջով 
ճաշին հնդկաձավարի շիլա, 50 գր․ յուղազերծված պանիր, ձու, միրգ և բանջարեղեն։

Մեկ շաբաթ անց կարող եք ազատ սնվել։

Սպիտակուցային սննդակարգին հետևելուց հետո հաշտվեք, որ 4-6 ամսվա ընթացքում պետք է օգտագործեք օրական 60գր ոչ պակաս ածխաջրեր, շաբաթական մեկ անգամ ծոմ պահեք, իսկ բարձր ածխաջրածինային սնունդը օգտագործեք քիչ քանակությամբ (ամիսը 1 անգամ)։

Ցածր կալորիականությամբ դիետայից պետք է դուրս գալ աստիճանաբար՝ ամեն օր ավելացնելով կալորիականությունը 200 կկալ։ Ամեն շաբաթ անհրաժեշտ է կշռվել․ եթե քաշն ավելացել է, ապա պետք է նվազեցնել կալորիաների քանակը։

Օրգանիզմի համար վտանգավոր է ծոմի դիետայից դուրս գալու պրոցեսը։ Դիետայից հետո անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր օգտագործել, երկրորդ շաբաթից սկսած օգտագործել մրգերով խյուսեր, յուղազերծված մածուն կամ յոգուրտ։ Աստիճանաբար ավելացնել սննդակարգին ձու, փոքր չափաբաժիններով շիլաներ, աղցաններ, դիետիկ միս։ Սնունդը պետք է բաժանել չափաբաժինների և սնվել ամեն 2,5-3 ժամը մեկ։

Կարևոր է պահպանել ստացված արդյունքները, ժամանակ գտնել ֆիզիկական ակտիվության համար և խուսափել բարձր կալորիալանությամբ սննդից։

Աղբյուրը՝ Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search