Ահա Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանի մասին լուրերի կողքին նորություններ են հայտնվել Քիմ Քարդաշյանի մասին։ Թեպետ նման տեմպով շարունակելու դեպքում Ջոլին ու Փիթը ճիշտ կանեն, եթե Քիմի նման սեփական ընտանիքի մասին ռեալիթի շոուն նկարեն։ Ահագին էլ փող կվաստակեն։
Այսպես՝ ինչպես գիտենք, Քիմը հայտնվել է Wonderland magazine ամսագրի շապիկին եւ էջերին։
Ի դեպ, նշենք, որ դա, երեւի թե, այսպես ասենք, ամենա ոչ այնքան հաջող ֆոտոշարքերից մեկն էր։ Ոչ թե որակի, այլ կոնցեպտի առումով։
Լուսանկարում Քիմը ներկայանում է Boho Style ոճով եւ սպիտակ զուգագուլպաներով։
Ինչ վերաբերում է պարբերականին տված հարցազրույցին, ապա Քիմը պատմել է իրավաբանական կրթություն ստանալու ցանկության մասին, իսկ հետո խոսել է Թեյլոր Սվիֆթի հետ կոնֆլիկտից։
Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթը վիճել էր Քանյե Ուեսթի հետ Famous երգում տեղ գտած «Ես եմ այդ լրբին հայտնի դարձրել» տողերի պատճառով։ Քանյեն հայտնել էր, որ Սվիֆթից թույլտվություն է ստացել, սակայն ավելի ուշ Թեյլորն ասել էր, թե դա սուտ է։ Սակայն ամեն բան բացահայտվել էր այն բանից հետո, երբ Քիմը հրապարակել էր Քանյեի եւ Թեյլորի հեռախոսազրույցը, որից հետո երգչուհուն վրա խաչ քաշեցին, քանի որ նա գրեթե ոչ մի տեղ չէր հայտնվում հասարակությանը։
«Դուք գիտեք, որ հենց մենք համացանցում հրապարակեցինք խոսակցության ձայնագրությունը, Թեյլորի ընկերներն ու ծանոթները սկսեցին ինձ չարությամբ լի նամակներ գրել։ Բայց ինձ համար միեւնույնն էր։
Ես երբեք հրապարակավ իմ կարծիքը չեմ հայտնում մարդկանց մասին։ Անկեղծ ասած՝ ինձ դուր է գալիս նրա երաժշտությունը։ Թեյլորի նկատմամբ ես բացասական վերաբերմունք չունեմ»,– ասել է Քարդաշյանը պարբերականին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)