Մեղրով մերսումը ոչ միայն բուժիչ, այլ նաեւ թուլացնող ազդեցություն ունի։ Այն օգտագործում էին դեռեւս հին Տիբեթում, ընդ որում, ոչ միայն ցելյուլիտից ազատվելու համար։
Այս քաղցր մթերքի օգտագործումը բարելավում է մաշկի տակ արյան շրջանառությունը, որից եւ քայքայվում են ճարպային բջիջները։ Անգամ արտաքին գործածման դեպքում մեղրը օրգանիզմից դուրս է հանում թունավոր նյութերը, իսկ այս դեպքում՝ մաշկի միջոցով։
Անգամ տնային պայմաններում մերսումից հետո մաշկը դառնում է հարթ, ձիգ եւ մետաքսե։
Ինչպե՞ս մեղրով հակացելյուլիտային մերսում անել
Կարեւոր է, որ ցելյուլիտի դեմ պայքարի այդ միջոցը համարվում է ամենապարզերից մեկը, քանի որ դրա համար որեւէ հատուկ տեխնիկա պետք չէ։ Առավել ես, որ պրոցեդուրան 10 րոպեից երկար չի տեւի։ Այդ պատճառով եթե ուզում եք հակացելյուլիտային մերսում անել տնային պայմաններում, ապա մեղրն հենց այն մթերքն է, որը ձեզ պետք է։
Սկզբում ճիշտ մեղր ընտրեք։ Ցանկացած բնական մեղր կլինի, կարեւորը, որ այն շաքարակալած չլինի։ Պրոցեդուրայից առաջ արժի մի փոքր տաքացնել այն։
Մեղրը լցնում ենք ափի մեջ եւ թփթփացնելով քսում մարմնի ցանկալի հատվածին։ Երբ դուք հասկանաք, որ ամբողջ մեղրը արդեն ոչ թե ձեր ձեռքերի վրա է, այլ, օրինակ, որովայնին, ամուր սեղմեք ափերը որովայնին եւ հետո կտրուկ պոկեք։
Նույն մեթոդով ձեռքերը քսեք այն գոտուն, որտեղ մեղր եք քսել։ Աստիճանաբար շարժումները պետք է դառնան ավելի արագ եւ ուժեղ։
Պրոցեդուրան ավարտելուց հետո անպայման լոգանք ընդունեք եւ մաշկին հատուկ հակացելյուլիտային յուք քսեք։
Դուք այդպես կարող եք տանը ինքնուրույն մերսել ոչ միայն որովայնն ու ոտքերը, այլ նաեւ ձեռքերի ինքնամերսման սեանս անցկացնել։
Ինչպես իմանալ, որ մեթոդիկան գործում է։
Առաջին հերթին մակերեսին գրեթե մեղր չի մնում։ Կմնա միայն բարակ շերտ, իսկ մնացածն ամբողջովին կներծծվի։
Երկրորդ. սեանսից հետո կարող են կապտուկներ մնալ։ Պետք չէ խուճապի մատնվել։ Դա բոլորովին նորմալ երեւույթ է։ Քանի որ կուրսը առնվազն 10 պրոցեդուրա է, արդեն մի քանի օր անց մաշկը կվարժվի, եւ հետքերը կվերանան։
Երրորդ. Դուք կարող եք բարելավել արդյունքը հակացելյուլիտային մերսման մեղրին (50 գ) ավելացնելով սուսամբարի, թուրինջի, կիպարիսի, գիհու եւ ռոզմարինի եթերայուղերի 5 կաթիլ։
Հնարավոր հակացուցումներ
Ինչպես ցանկացած միջոց մեղրով մերսումը կարող է հակացուցումներ ունենալ։
Մեղրից ալերգիա
Ճնշման տատանումներ
Երակների վարիկոզ լայնացում
Բարձր ջերմություն եւ մրսածություն
Չի կարելի մերսել ծնկերն ու ազդրերը ներսից, քանի որ այնտեղ լիմֆատիկ հանգույցներ կան։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը