Արդեն մի քանի օր է Համացանցում լուրեր են շրջում, որ Ամերիկյան կինոակադեմիան պաշտոնապես ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ֆիլմերի ցուցակը։ Այս տարի դրանց թիվը 85–ն է, ինչը գերազանցում է 2014–ի ռեկորդը, երբ ներկայացվել էր 83 ֆիլմ։ Եվ այդ ցուցակում չի հայտնվել հայկական «Երկրաշարժ» ֆիլմը։ Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը Facebook–ի իր էջում հայտարարություն է արել ֆիլմի՝ «Օսկարի» առաջադրվելու մասին։
«Որոշ լրատվամիջոցներում ոչ կոռեկտ տեղեկություն է հայտնվել «Երկրաշարժ» ֆիլմի՝ «Օսկարի» առաջադրվելու մասին։
Որպեսզի զերծ մնանք բամբասանքներից, մենք հրապարակում ենք պաշտոնական հայտարարություն։
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայից հավակնություններ է ստացել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի առաջադրման համար։
Հավակնությունների էությունն այն է, որ ֆիլմի ստեղծագործական խմբում կան շատ ռուսներ, եւ «Օսկարի» առաջադրման համար քիչ են հայերը։
Կինոնկարի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղեւոնդ եւ Սարի Անդրեասյանները, դերասաններ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը չեն համաձայնել այդ հավակնությունների հետ։ Ինչպես նաեւ Հայաստանի ազգային կինոյի կենտրոնը եւ Հայաստանի մշակույթի նախարարությունը, որոնց աջակցությամբ դիմում է ուղարկվել Կինոակադեմիա եւ դրան կից ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ֆիլմը Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ արտադրանքն է, եւ ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը ֆիլմի արտադրության ժամանակ պահպանվել է։
Փաստաթղթերն ուղարկվել են երկուշաբթի առավոտյան, սակայն քանի որ ԱՄՆ–ում դա ոչ աշխատանքային օր էր, դիմումը հավուր պատշաճի չի գրանցվել, եւ երեքշաբթի մամուլին ներկայացվել էր թեկնածուների ցուցակը՝ հաշվի չառնելով «Երկրաշարժի» շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս պահին Ակադեմիան հաստատում է, որ հայկական կողմից փաստաթղթերը ստացվել են, եւ մենք հույս ունենք, որ ֆիլմը կներառվի հավակնորդ ֆիլմերի ցուցակում։ Չէինք ցանկանա մտածել, որ դա քաղաքական որոշում է Ակադեմիայի կողմից։ Բավական է նայել ֆիլմի ենթագրերը, որպեսզի հասկանալի դառնա, որ դրանք 90 տոկոսով արվել են հայերի կողմից են՝ Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հայերի»,– ասում է Ռուբեն Դիշդիշյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»