«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

2016 թվականի ամենաաղմկոտ ամուսնալուծությունները

12:10, 30 դեկտեմբերի

2016 թվականն ուղղակի հարուստ էր աստղային ամուսնալուծություններով եւ բաժանումներով։ Այնպիսի տպավորություն է, որ սա առնվազն նորաձեւ միտում է, որը շղթայական ռեակցիայով սկսել է քանդել ամուսնությունները։

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարտին նախկին պոռնոաստղ եւ Քալիֆորնիայի նահանգապետի նախկին թեկնածու Մերի Քերին սեքսի բացակայության պատճառով բաժանվեց ամուսնուց։

Նման ապահարզանները միայն ժպիտ են առաջ բերում, բայց մյուսներն ավելի լուրջ էին։

Ապրիլի ամենասկզբին 41-ամյա Դրյու Բերիմորն ամուսնալուծվեց Ուիլ Քոփելմանից։

Դերասանուհին ապահարզան պահանջեց եւ արդեն ամռանն ազատ էր թռչնի պես։ Ամուսնալուծության հիմնական պատճառը, ըստ ընկերների, այն էր, որ Դրյուն այդպես էլ չկարողացավ համակերպվել ընտանեկան կյանքին։ Դերասանուհին ինքն էլ բազմիցս պատմել է, որ նման դաստիարակություն չի ստացել։ Ծնողները միշտ զբաղված էին սեփական խնդիրներով, իսկ Դրյուն արդեն 5 տարեկանից նկարահանվում էր կինոյում, այնպես որ  նրա մանկությունն անցել է նկարահանման հարթակներում...

Բերիմորն ու Քոփելմանն ամուսնացել էին 2012–ի հունիսին, իսկ մինչ այդ հանդիպում էին մոտ 1.5 տարի։ Նրանք ունեն 2 դուստր՝ Օլիվն ու Ֆրենկին։

Մայիսին իր մասին հիշեցրեց ռոք լեգենդ Օզի Օսբորնը, որը 68 տարեկանում կնոջը՝ Շերոնին դավաճանեց լոսանջելեսցի ոճաբանի հետ։ Կարծես թե ապահարզան էր սպասվում, մամուլում աղմուկ՝ որքան ուզես (թեպետ կարելի է ուրախանալ Օզիի համար, որ դեռ նման տղամարդ է), բայց Շերոնը, որը խելացի եւ պրակտիկ կին է, որոշեց ներել ամուսնուն. վերջիվերջո 33 տարվա համատեղ կյանք են ապրել։

Օզի եւ Շերոն Օսբորններն ամուսնացել էին 1982-ի հուլիսի 4-ին։ Նրանք 3  երեխա ունեն՝ 32-ամյա Էմին, 31–ամյա Քելլին եւ 30-ամյա Ջեքը։

Մայիսը հարուստ էր ամուսնալուծություներով։ Քլոե Քարդաշյանն ամուսնալուծվեց Լամար Օդոմի հետ... երկրորդ անգամ։ Քլոեն արդեն մի անգամ ապահարզան էր պահանջել, սակայն հենց այն պահին, երբ ամուսինները պետք է զբաղվեին ամուսնալուծության գործընթացով, Լամարը կոմայի մեջ ընկավ Նեւադայի անառականոցում մարմնավաճառների հետ թեժ երեկույթից հետո։

Հիմա Լամարն ապաքինվել է, անգամ սկսել է նորից ալկոհոլ խմել, չնայած բժիշկներն արգելել են դա։

Եվ կարծես թե դա էլ վերջնականապես համոզել է Քլոեին թողնել Լամարի հետ հարաբերությունները վերականգնելու հույսը։

Տարեվերջին զույգը պաշտոնապես բաժանվեց։

Մայիսի սենսացիան, իհարկե, Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ «պատերազմն» էր։ Հերդն անցյալ տարվա փետրվարից ապահարզանի դիմում էր ներկայացրել անընդունելի տարաձայնությունների պատճառով։ Էմբերն ամուսնուն մեղադրել էր իր վրա ձեռք բարձրացնելու մեջ, թեպետ դա չէր կարողացել ապացուցել, իսկ Դեփին պաշտպանել էր նրա նախկին ընկերուհին՝ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին։

Գործին խառնվեցին 2 կողմերի իրավաբանները, որոնք փորձում էին համաձայնության գալ ֆինանսական հարցերով, եւ ահա օգոստոսին Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պայմանավորվեցին ապահարզանի պայմանների շուրջ։ 30-ամյա դերասանուհին հետ կանչեց իր հայցը եւ հրաժարվեց ամուսնուն մեղադրել ընտանեկան բռնության մեջ։

Կողմերը համաձայնության եկան գումարի շուրջ, որը 53-ամյա դերասանը կվճարի Էմբերին։ Վերջինս անգամ հանեց Դեփի համար սահմանած՝ իրեն 100 մետրից կարճ հեռավորության վրա մոտենալու արգելքը։ Այս հայցը հետ էր կանչվել այն պայմանով, որ Էմբերն այլեւս չի կարող այն կրկնակի ներկայացնել։ Դրա դիմաց Հերդը 7 մլն դոլար ստացավ, թեպետ ի սկզբանե 8 մլն–ի հույս ուներ։

Դեփից եւ Էմբերից հետո իրենց սիրավեպի ավարտին մասին հայտնեցին Զեյն Մալիքն ու մոդել Ջիջի Հադիդը։

Բրիտանական OneDirection փոփ խմբի մենակատարի եւ մոդելի հարաբերությունների խզմանը նախորդել էր 7 ամիս տեւած բուռն սիրավեպը։ Սիրահարները ծանր աշխատանքային գրաֆիկի պատճառով հազվադեպ էին հանդիպում։

Հունիսի սկզբին բաժանվեց նաեւ Թեյլոր Սվիֆթ եւ Քելվին Հարրիս զույգը։ Նրանք բաժանվել էին 15 ամիս տեւած հարաբերություններից հետո։

Դեռեւս ապրիլին Թեյլոր Սվիֆթը Vogue–ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը հիանալի անձնական հարաբերություններ ունի դիջեյի հետ, եւ ինքն ավելին է սպասում։ Բայց… երգչուհին դիջեյին SMS էր ուղարկել՝ ասելով, որ վերջ է դնում հարաբերություններին, եւ սիրավեպ էր սկսել բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի հետ, որն էլ ի վերջո լքել էր երգչուհուն, քանի որ վերջինս իրեն ձանձրացրել էր։

Մի քանի օր անց բաժանությունների թրենդին միացավ նաեւ Դեմի Լովատոն։ Երգչուհին եւ նրա սիրեցյալը՝ դերասան Ուիլմեր Վալդերրաման, որոշեցին վերջ դնել ռոմանտիկ հարաբերություններին։ 6 տարի տեւած հարաբերություններին վերջակետ դրվեց։ Այդ նորությունը հայտնեց անձամբ երգչուհին՝ Instagram–ում երկարաշունչ գրառում կատարելով։

«Սիրո մեջ ապրած 6 հիանալի տարիներից հետո մենք որոշեցինք դադարեցնել մեր հարաբերությունները։ Դա անհավանական բարդ որոշում էր երկուսիս համար էլ, բայց մենք հասկանում էինք, որ ավելի լավ է ընկերներ մնանք։ Մենք միշտ կօգնենք միմյանց։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին մեզ տարիներ շարունակ։ Սիրով՝ Դեմի եւ Ուիլմեր»,– գրել էր երգչուհին։

Հաջորդը Հիլարի Սուոնքն էր, որը հետ վերցրեց նշանը եւ հրաժարվեց սիրեցյալին՝ թենիսի մարզից Ռուբեն Տորեսից։

Սա դեռ միայն սկիզբն է։ Ամսի 8-ին «50 երանգների» աստղ Դակոտա Ջոնսոնը բաժանվեց ընկերոջից՝ Drowners–ի մենակատար Մեթյու Հիթից։ Պատճառը Դակոտայի խելահեղ հռչակն էր։

Հետո բաժանվեցին Ջեյ Լոն եւ Կասպեր Սմարթը, սակայն դա ակնհայտորեն երգչուհուն PR էր, որը ալբոմ է հրապարակել եւ նկարահանվում է «Կապույտի երանգներում»։ Դեռ կտեսնենք, թե որքանով է լուրջ այդ բաժանումը։

Ամռանը Մերի Ջի Բլայջը 12 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան պահանջեց ամուսնուց՝ Մարտին «Քենդու» Իսահակից։ Հատկանշական է, որ երգչուհու ամուսինը միաժամանակ նրա մենեջերն է։

Սակայն նրանց հարաբերություններում կեղտոտ փողերի հետ կապված մութ ու անհասկանալի բան կա՝ վարկեր, բանկեր եւ այլն։

Օգոստոսի վերջին Լոպեսը բաժանվեց սիրելիից՝ Կասպեր Սմարթից, ի դեպ՝ ոչ առաջին անգամ: Երգչուհին մի քանի անգամ դիմել է այդ հնարքին՝ նոր ալբոմ, համերգային շրջագայություններ գովազդելու համար, իսկ հիմա էլ՝ «Կապույտի երանգները» սերիալը, որում նկարահանվում է:

Ահա այս զույգը, իհարկե, մեզ զարմացրեց։

Անջելինա եւ Բրեդ։ Ոչինչ չէր կանխագուշակում սեպտեմբերի վերջին սպասվելի աղետը։ Մոլորակը պտտվում էր, եւ ահա պարզ երկնքում ամպրոպի պես Անջելինա Ջոլին ապահարզան պահանջեց։

Մինչ Փիթի եւ Էնջիի ոսկորները լվանալն ասենք, որ զույգն, ընդհանուր առմամբ, կյանք էր վարում, հանրությանը միասին չէին հայտնվում, Ջոլին շրջում էր աշխարհով ՄԱԿ փախստականների հարցերով դեսպանի գործերով, ինքն էր նկարում իր ֆիլմերը, իսկ Փիթը զբաղվում էր դերասանական գործով եւ եկամտաբեր ֆիլմերում նկարահանվում։ Թե ինչն է դարձել Ջոլիի որոշման պատճառը, մինչեւ հիմա պարզ չէ։

Այսպես՝ հերթով, մինչ մենք պատրաստվում էինք սեպտեմբերի 21-ին նշել մեր Անկախության տոնը, Ջոլին ապահարզան պահանջեց բնավորությունների անհամատեղելիության պատճառով։ Ոչ մի դավաճանություն, ամեն բանում մեղավոր է, իբր թե Բրեդի դաժանությունը, որը, տեսեք–տեսեք բղավել էորդու վրա իրենց սեփական մասնավոր օդանավում, ինչն էլ դուր չի եկել Ջոլիին։ Դերասանուհին հայտարարել էր, թե Բրեդը անգամ ծեծել է երեխային, սակայն ՀԴԲ հետաքննությունը ցույց տվեց, որ մեղմ ասած՝ դա Էնջիի զառանցանքն է։

Ի պատիվ Ջոլիի՝ պետք է նշենք, որ նա ոչ մի ֆինանսական աջակցություն Բրեդից չի ուզում։

Զույգը հիմնականում վիճում էր ոչ թե ֆինանսների շուրջ, այլ երեխաների՝ Շայլոյի, երկվորյակներ Վիվիենի եւ Նոքսի, Մեդոքսի, Զահրայի, Պակսի։ Այստեղ նույնպես առանց արկածների չանցավ ամեն բան։  Սկզբում ոստիկանությունը Փիթի դեմ գործ էր բացել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, իսկ հետո փակել էր գործը։

Բրեդը դիմել էր հոգեբանի, իսկ Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունները ստիպել էին հոգեբանի դիմել ամբողջ ընտանիքին, այնպես որ Փիթն ու Ջոլին միասին էին այցելել բժշկին (մեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում Էնջիի գլխում)։

ՀԴԲ-ն իր հերթին հարցաքննել է Ջոլիին եւ երեխաներին, ապա հայտարարել, որ ոչ մի ապացույց չկա, որ Փիթը դաժան է վարվել Մեդոքսի հետ։

Ի դեպ, վերջինը երկար ժամանակ հրաժարվում էր հոր հետ հանդիպումից, բայց ի վերջո, այդ հանդիպումը կայացավ։

Եվ վերջում Փիթն իր ներկայացուցիչների միջոցով հայտնել էր, որ չի ուզում խնամակալության հարցը լուծել դատարանով։ Դերասանը հրաժարվել է պատասխան հայց ներկայացնել Էնջիի միանձնյա խնամակալության դիմումի դեմ։ Բրեդի ժամանակավոր համաձայնությամբ՝ ինքը կարող է իր ժառանգներին տեսնել միայն հանգստյան օրերին, հոգեբանի ներկայությամբ։

Իսկ մինչ այդ զույգը վաճառում է իր տները եւ դղյակները...

Նաոմի Ուոթթսը ու Լիվ Շրայբերը բաժանվել են 11 տարվա հարաբերություններից հետո:

«Մենք հանգել ենք այն եզրակացության, որ մեր ընտանիքի համար ավելի լավ կլինի, եթե մենք այլեւս միասին չապրենք: Մենք բաժանվում ենք, բայց մեր սրտերում դեռ մնում է սերը, հարգանքն ու ընկերությունը: Դրանով մեր հարաբերությունները չեն վերջանա, մենք մտադիր ենք հետագայում էլ միասին դաստիարակել մեր երեխաներին՝ նրանց շրջապատելով սիրով, հոգատարությամբ ու մտերմությամբ, բայցեւայնպես պատրաստ ենք մեր հարաբերությունների նոր փուլին: Բնականաբար հասկանում ենք ձեր հետաքրքրասիրությունը, բայց խնդրում ենք մամուլի ներկայացուցիչներին հիշել մեր որդիների մասին ու հարգել նրանց անձնական կյանքը»- ասել են աստղերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Նաոմի Ուոթթսն ու Լիվ Շրայբերը սկսել են հանդիպել 2005-ին: Այս տարիներին նրանք երկու որդի են լույս աշխարհ բերել՝ Ալեքսանդր Փիթը, որը այս ամռանը 9 տարեկան դարձավ ու Սեմյուել Կայը, որը դեկտեմբերին 8 տարեկան դարձավ:

Երկու տարի տեւած ամուսնությունից հետո Մարկ Էնտոնին բաժանվում է 28-ամյա մոդել Շեննոն դե Լիմայից։

48-ամյա երաժիշտը Latin Grammy Awards–ում բեմում ելույթ էր ունեցել նախկին կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի (Լոպես՝ ամուսնություններ քանդող եւ սրտեր կոտրող) հետ։

Olvídame y Pega la Vuelta երգի համատեղ կատարումից հետո զույգը բեմի վրա համբուրվել էր, իսկ Մարկը նույն վայրկյանին հայտարարեց, թե Ջեյ Լոն իր համար քրոջ պես է, եւ ինքը շատ է հարգում նրան։

Բայց, ինչպես երեւում է, արդեն ուշ էր։ Տանը նրան ոչ թե տոնական ընթրիք էր սպասում «Տարվա մարդ» մրցանակին արժանանալու կապակցությամբ, որը նրան հանձնեց հենց Լոպեսը, այլ գլխին թավայի հարված եւ կրքոտ վենեսուելացի գեղեցկուհի կնոջ կողմից ապահարզանի դիմում։

Հիշեցնենք, որ էնտոնին եւ Լոպեսն ամուսնացած էին 2004-2014 թվականներին, նրանք 2 երեխա ունեն։

Իսկ այս տարվա ամռանը Լաս Վեգասում Մարկն եւ Շեննոնը ներկա էին Լոպեսի համերգին։

Ահա Մարկի, Շեննոնի, Ջեյ Լոյի բոյֆրենդ Կասպեր Սմարթի եւ երգչուհու հայտնի նկարը։

Դրանից քիչ անց Ջեյ Լոն բաժանվել էր Կասպերից եւ, ի դեպ, սկսել էր նախկին ամուսնու հետ իսպանալաեզու նոր ալբոմ ձայնագրել։ Պատահականությու՞ն… չենք կարծում։

Թեպետ Լոպեսի ներկայացուցիչներն արդեն արագ հայտնել են, որ նախկին ամուսինների միջեւ ոչինչ չկա, բայց ով գիտի, ով գիտի…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search