1. Թույլ տվեք, որ ձեր զուգընկերը խոսի, հանգստանա։ Եթե նա զայրացած է կամ ագրեսիվ, պետք է օգնել նրան թուլացնել ներքին լարվածությունը։ Քանի դեռ դա չի պատահել, նրա հետ դժվար կամ անհնար կլինի բան պայմանավորվել։ «Պայթյունի» ժամանակ պետք է ձեզ հանգիստ պահեք, վստահ, սակայն ոչ գոռոզ։ Պետք է հիշել, որ հուզական գրգռված վիճակում մարդը անկառավարելի է, իսկ նրա ագրեսիան բացատրվում է բացասական հույզերի կուտակումով։ Նման պահերին լավագույն լուծումն այն է, որ պատկերացնեք, որ ձեր շուրջը ինչ–որ թաղանթ է, որով չեն անցնում ագրեսիայի նետերը։ Դուք մեկուսացած եք, ինչպես պաշտպանիչ կոկոնի մեջ։ Մի փոքր երեւակայություն, եւ այս միջոցն ազդում է։
2. Զուգընկերոջից պահանջեք հանգիստ ձեւակերպել իր հավակնությունները։ Հուզական ձեւով հավակնություններ ներկայացնելու դեպքում կարելի է նրան ասել, որ մարդկանց բնորոշ է շփոթել հույզերն ու փաստերը, եւ որ դուք հաշվի եք առնելու միայն փաստերը եւ օբյեկտիվ ապացույցները։ Հույզերը կարելի է սահմանել օժանդակ հարցի միջոցով. «Քո ասածը փա՞ստ է, թե՞ կարծիք կամ ենթադրություն», «Այն, ինչ պնդում ես, կարելի՞ է չհիմնավորել» եւ այլն։
3. Ագրեսիան ընդհատեք անսպասելի քայլերով։ Օրինակ՝ վստահություն հայտնելով զուգընկերոջ նկատմամբ՝ նրանից խորհուրդ հարցրեք։ Անսպասելի հարց տվեք ինչ–որ կողմնակի, բայց նրա համար կարեւոր բանի մասին։ Հիշեցրեք նրան, թե ինչն էր ձեզ կապում անցյալում, եւ ինչն էր շատ հաճելի։ Հաճոյախոսություն արեք, սրտակցեք նրան։ Ընդ որում, կարեւոր է, որ հաճոյախոսությունը կամ վշտակցումը քամահրանքով չհնչեն։ Գլխավորը, որ ձեր խնդրանքները, հիշողությունները, հաճոյախոսությունները զայրացած զուգընկերոջ գիտակցությունը բացասական հույզերից շեղեն դրականի։
4. Զուգընկերոջը բացասական գնահատականներ մի՛ տվեք, այլ խոսեք ձեր զգացմունքների մասին։ Մի՛ ասեք. «Դու ինձ խաբում ես»։ Ավելի լավ կհնչի. «Ես ինձ խաբված եմ զգում»։ Մի՛ ասեք. «Դու կոպիտ մարդ ես», դրա փոխարեն. «Ինձ շատ վշտացնում է, թե ինչպես ես դու ինձ հետ խոսում»։
5. Խնդրեք նրան ձեւակերպել ցանկալի վերջնական արդյունքն ու խնդիրը, որը խոչընդոտում է դրան։ Խնդիրն այն է, ինչը պետք է լուծել։ Հիշե՛ք, որ մարդու նկատմամբ վերաբերմունքը ֆոն է կամ պայման, որի առկայությամբ խնդիրը պետք է լուծվի։ Զուգընկերոջ նկատմամբ անհաճո վերաբերմունքը կարող է ձեզ ստիպել խուսափել խնդիրը լուծելուց։ Դա կոպտագույն սխալ է։ Դրա պատճառը ձեր հույզերն են։ Թո՛ւյլ մի տվեք դրանց կառավարել ձեզ։ Ձեր զուգընկերոջը հետ պարզեք խնդիրը եւ կենտրոնացեք դրա վրա։
6. Զուգընկերոջն առաջարկեք արտահայտվել
Նրան առաջարկեք արտահայտել խնդրի լուծման իր պատկերացումները եւ լուծման տարբերակները։ Մեղավորներ մի՛ փնտրեք եւ մի՛ բացատրեք ստեղծված իրավիճակը, այլ ուղղակի ելք փնտրեք դրանից։ Կանգ մի՛ առեք առաջին իսկ ընդունելի տարբերակի վրա, փորձե՛ք տարբերակներ փնտրել։ Խնդրի լուծման ուղիներ փնտրելիս հիշե՛ք, որ պետք է փոխընդունելի տարբերակներ գտնել։ Դուք եւ զուգընկերը պետք է բավարարված մնաք լուծումից։ Դուք երկուսդ էլ պետք է հաղթող դուրս գաք վիճակից, այլ ոչ թե հաղթած եւ պարտված։ Եթե դուք չեք կարող ինչ–որ հարցի շուրջ համաձայնության գալ, ինչ–որ օբյեկտիվ միջոց գտեք համաձայնության գալու համար (նորմատիվներ, օրենք, փաստ, ցուցումներ եւ այլն)։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում