Առասպել №1. Երջանիկ լինելու համար պետք է լավ տրամադրություն ունենալ
Մենք հաճախ ենք լսում, որ կյանքի ծանր իրավիճակներում թուլություն ցուցաբերելը վատ է։ Բոլորը պետք է համարեն, որ մեզ մոտ ամեն բան լավ է։ Այո, դժվար է չհամաձայնել, որ ուժեղ մարդը պետք է կարողանա թաքցնել իր հույզերը։ Բայց զգացմունքները պետք է թաքցնել չափի մեջ։
Ցանկացած հոգեբան կհաստատի, որ բացասական հույզերից պետք է ազատվել։ Եթե Ձեզ ինչ–որ բան է մտահոգում, մի՛ պահեք ձեր ներսում։ Ժամանակ եւ տեղ գտեք առանց դիմակի անկեղծանալու համար։ Եթե ուզում եք, լա՛ց եղեք։ Միայն բացասական հույզերից ազատվելով՝ դուք նորից կարող եք ձեր հոգին բաց պահել լուսավոր եւ ուրախ զգացմունքների համար։
Առասպել № 2. Հռչակը երջանկություն է
Իհարկե, դժվար թե հնարավոր լինի միայնության մեջ երջանիկ լինել։ Բայց «հարյուր ընկեր» ունենալը երջանկության ուղին չէ։ Հարուստ շփման պատրանքը մարդուն երջանիկ չի դարձնում։ Ավելի կարեւոր են մտերիմ ընկերների եւ լավ ծանոթների հետ հարաբերությունները։ Լավագույն ընկերոջ հետ մեկ հանդիպումը կարող է փոխարինել մեծաքանակ մարդկանց հետ ամենօրյա շփումը։
Առասպել № 3. Կյանքը վերահսկելը երջանկություն է բերում
Դուք ձգտում եք ապրել գրաֆիկով եւ ջանում եք ամեն բան անել մտածված եւ պլանավորված։ Կյանքը վերահսկելը լավ բան է, բայց եթե շատ եք դրանով տարվում, կարող են բացասական հետեւանքներ առաջանալ։ Որպես կանոն՝ երջանկությունը գալիս է անսպասելի եւ երբեմն չպլանավորված արարքները օգտակար են լինում։ Ով գիտի, միգուցե հանպատրաստից այցը խանութ կամ պատահական այցելությունը ուրիշ քաղաք կարող են շրջադարձային լինել ձեր կյանքում։ Իհարկե, դեպի լավ կողմը։
Առասպել № 4. Ձգտել մեկ նպատակի
Անխոս, նպատակին ձգտելը եւ դրան հասնելը մեզ երջանիկ է դարձնում։ Սակայն միայն մեկ ուղղությամբ շարժվելը լավ չէ։ Շարժման միօրինակությունը շատ շուտով կարող է ձանձրացնել եւ զրկել ուրախությունից։ Այդ պատճառով հիմնական դեպի նպատակը քայլելիս շատ կարեւոր է դրա ճանապարհին նաեւ այլ նպատակների հասնել, միգուցե պակաս գլոբալ, սակայն նույնպես կարեւոր։
Առասպել № 5. Սիրեք ինձ այնպես, ինչպիսին ես կամ
Մենք ամենալավը եւ իդեալականը կարող ենք լինել միայն մեր ծնողների համար։ Մյուս մարդկանց համար պետք է ջանանք արմատախիլ անել մեր վատ գծերը եւ սովորությունները։ Պետք է փորձենք սիրել մեզ, որպեսզի մեզ սիրի շրջապատը, սակայն դրա հետ մեկտեղ պետք է անընդհատ կատարելագործվել։ Ձեր թերությունները արժանիքների վերածե՛ք, սակայն ոչ մի դեպքում մի՛ մտածեք, որ դուք պետք է դադարեք ձեր վրա աշխատել։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն