1. Առաջին բանը, որ պետք է անեք տուն մտնելիս, կնոջը գրկելն է:
2. Նրան հարցուփորձ արեք անցած օրվա մասին: Ձեր հարցերը ցույց կտան, որ տեղյակ եք նրա ծրագրերից (օրինակ՝ «Բժշկի գնացի՞ր: Ի՞նչ ասաց»):
3. Սովորեք լսել եւ հարցեր տալ:
4. Երբեմն ձեր կնոջը ծաղիկներ բբերեք, առանց որոշակի առիթի: Թող դա նրա համար հաճելի անակնկալ լինի:
5. Մի սպասեք մինչեւ ուրբաթ, որպեսզի կնոջը հարցնեք, թե որտեղ եւ ինչպես կցանկանար անցկացնել հանգստյան օրերը: Միասին ծրագրեք:
6. Եթե ձեր կինը պետք է ճաշ պատրաստի, բայց շատ հոգնած կամ զբաղված է, առաջարկեք օգնել նրան:
7. Կնոջը հաճոյախոսություններ արեք, վստահաբար, նա բազմաթիվ արժանիքներ ունի:
8. Հարգեք կնոջ զգացմունքները, երբ նա բարկացած է կամ տխուր:
9. Եթե ձեր կնոջ զգացմունքները վիրավորել են, պարզապես ցավակցություն հայտնեք: Թույլ տվեք, որ գնահատի ձեր ուշադրությունը: Խորհուրդներ մի տվեք, մի փորձեք ապացուցել, որ նրա մտահոգությունները ձեր մեղքով չեն:
10. Եթե ուզում եք մենակ մնալ, կնոջն ասեք, որ դա կապված չէ նրա հետ, պարզապես ձեզ ժամանակ է պետք՝ որոշ հարցերի շուրջ մտորելու համար: Երբ ուշքի գաք, նրան բացատրեք ձեր անհանգստության պատճառը:
11. Եթե սովորաբար ձեր կինն է սպասքը լվանում, ժամանակ առ ժամանակ նրան ձեր ծառայություններն առաջարկեք, հատկապես՝ եթե նա հոգնած է: Կատարյալ հարաբերությունները նրանք են, երբ դուք վիճում են՝ ինչպես կին եւ ամուսին, զրուցում եք՝ ինչպես լավագույն ընկերներ, սեթեւեթում եք՝ ինչպես 16-ամյա պատանիներ եւ միմյանց մասին հոգ եք տանում՝ ինչպես քույր եւ եղբայր:
12. Ավելի հաճախ գրկեք ձեր կնոջը, սիրով հպումները բուժիր ուժ ունեն:
13. Աշխատավայրից զանգահարեք կնոջը՝ տեղեկանալու, թե ինչպես են նրա գործերը կամ պարզապես որեւէ լուր հայտնելու: Իսկ երբեմն էլ՝ «Ես քեզ սիրում եմ» ասելու:
14. Եթե ինչ-որ մեկը ձեր կնոջը հանել է հավասարակշռությունից, նրա կողմից եղեք:
15. Առաջարկեք մերսում անել:
16. Մի մոռացեք սեքսի հետ կապ չունեցող քնքշանքի մասին:
17. Համբերատար եղեք, երբ ձեր կինը պատմում է իր մտահոգությունների մասին: Մի՛ նայեք ժամացույցին:
18. Եթե միասին հեռուստացույց եք դիտում, մշտապես մի փոխեք ալիքները, հարցրեք, թե ինչ է նրան հետաքրքրում:
19. Մարդկանց ներկայությամբ կնոջ հանդեպ ուշադրություն ցուցաբերեք:
20. Թատրոնի, ֆիլհարմոնիայի, օպերայի տոմսեր բաժանորդագրվեք կամ այցելեք վայրեր, որտեղ սիրում եք լինել:
21. Առիթ գտեք, որպեսզի երեկոյան հագուստ հագնելու անհրաժեշտություն լինի:
22. Ըմբռնումով մոտեցեք, եթե կինն ուշանում է կամ որոշում է փոխել հագուստն ու զարդերը: Սիրող մարդիկ միասին են մնում ոչ այն պատճառով, որ մոռացել են սխալները, այլ որովհետեւ կարողացել են ներել դրանք...
23. Կնոջ հետ հասարակության մեջ լինելով՝ նրան ավելի շատ ուշադրություն հատկացրեք, քան ուրիշներին:
24. Երեխաների առջեւ նախապատվությունը տվեք կնոջը: Թող երեխաները տեսնեն, որ ձեր ուշադրությունն առաջին հերթին իրենց մորն է ուղղված:
25. Կնոջը փոքրիկ նվերներ մատուցեք՝ շոկոլադ կամ օծանելիք: Կամ սուպերմարկետ գնալիս առաջարկեք որեւէ բան հատուկ նրա համար գնել:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը