Կանանց դուր է գալիս
1. Կանանց մոտ յոթանասուն տոկոսի ուշադրությունը գրավում ու գրգռում է այն տղամարդը, որի վերնաշապիկի մի քանի կոճակները անփութորեն բաց են։
2. Կանանց հիսուն տոկոսը անտարբեր չի կարող մնալ շորտերով կամ ընդգրկող ջինսերով տղամարդու հանդեպ։
3. Յուրաքանչյուր չորրորդ կնոջ շատ դուր են գալիս արեւապաշտպան ակնոցով տղամարդիկ։
4. Իսկ կանանց կեսը գրգռվում է տղամարդու սեքսուալ ներքնազգեստ տեսնելիս, նույնիսկ եթե այն տղամարդու հագին չէ, այլ ասենք խանութի վաճառասեղանին ցուցադրված։
5. Կանանց յոթանասուն տոկոսը գրգռվում է, երբ տեսնում է փորի վրա պառկած կամ անփույթ դիրքով նստած տղամարդու։
6. Հարցմանը մասնակցած կանանց մոտ կեսը խոստովանել է, որ որոշակի գրգռվածություն է զգում, երբ տեսնում է, թե ինչպես է տղամարդը խոհանոցում ճաշ կամ նախաճաշ պատրաստում։
7. Յուրաքանչյուր երրորդ կին հոգու թրթիռ է զգում՝ տեսնելով իր սեփական մեքենան վերանորոգող տղամարդու, առավել եւս եթե նա քսանյութով թաթախված է։
8. Կանանց ութսունհինգ տոկոսին շատ դուր են գալիս տղամարդիկ, որոնք ճիշտ կեցվածք, եռանդուն քայլվածք ու զուսպ շարժուձեւ ունեն։
9. Իսկ կանանց իննսուներեք տոկոսը ոչ մի համակրանք չի զգում շատախոս կամ նախապես պատրաստած հումորներ շռայլող տղամարդկանց հանդեպ։
10. Կանանց մոտ յոթանասուն տոկոսը ուրախությամբ է շփվում այն տղամարդկանց հետ, որոնք մարդամոտ են, բայց չեն պարտադրում իրենց հետ շփումը, չեն փորձում ինտիմ հարցեր տալ ու սեփական անձնական կյանքի մանրամասները չեն պատմում։
Իսկ հիմա պարզենք, թե ինչն է տղամարդկանց գրավում կանանց մեջ:
Տղամարդկանց դուր է գալիս
1. Տղամարդկանց ավելի քան ութսուն տոկոսը սկսում է բուռն ցանկություն զգալ կնոջ հանդեպ, որի հագին կողքից մեծ բացվածքով կիսաշրջազգեստ կամ երկար սեւ զգեստ է։
2. Տղամարդկանց մոտ չորս տոկոսի արյունը երակներում ավելի արագ է հոսում, երբ տեսնում է սեւ կաշվե երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներով կնոջ։
3. Տղամարդկանց տասնհինգ տոկոսն անտարբեր չի մնում լավ խնամված ու երկար լաքապատ եղունգներով կանանց հանդեպ, ընդ որում եղունգների լաքը ցանկալի է վարդագույն լինի
4. Տարօրինակ է, բայց կարճ կիսաշրջազգեստով կինը գրգռում է տղամարդկանց ընդամենը հինգ տոկոսին, իսկ լոգանք ընդունող կինը՝ միայն չորս տոկոսին։
5.Տղամարդկաց իննսուն տոկոսը վստահեցնում է, որ սկսում է գրգռվել, երբ տեսնում է սպորտով զբաղվող աղջկա, ընդ որում հիմնականում նրանց գրգռում են մարմնամարզությամբ կամ վազքով զբաղվող աղջիկները։
6. Կինը, որը հայելու առաջ շպարվում է, հուզում է տղամարդկանց յոթանասուն տոկոսին։
7. Տղամարդկանց մոտավորապես կեսին սաստիկ հրապուրում են ծանր տնային աշխատանքով զբաղված՝ օրինակ մուրճով մեխ գամող կանայք։
8. Տղամարդկանց իննսունվեց տոկոսը պարզապես խենթանում է այն կանանցից, որոնք կյանքում եռանդուն են, շարժուն, կարողանում են տնային գործերը համատեղել մասնագիտական աշխատանքի հետ։
9. Տղամարդկանց ընդամենը յոթ տոկոսին են գրգռում խելացի կանայք, իսկ մնացածը նախընտրում են խորհրդավոր կանանց, ովքեր ինչ-որ գաղտնիք ունեն։
10. Յուրաքանչյուր չորրորդ տղամարդը անտարբեր չէ ցինիկ, սառնարյուն ու գիշատիչ վամպ կանանց նկատմամբ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:07, 28 հոկտեմբերի
«Խաշ կա՞». Շառլ Ազնավուրի թոռնիկի անսպասելի ցանկությունը (տեսանյութ)17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)