«Ես իսկական շիկահեր եմ։ Բայց շիկահեր հենց այնպես չեն դառնում, այլ ծնվում են». Մերլին Մոնրո
«Ես երբեք արեւային լոգանք չեմ ընդունում։ Ինձ դուր է գալիս կատարյալ շիկահեր լինել». Մերլին Մոնրո
«Արկածները շիկահերներին են նախընտրում». Ռապունցել
«Շիկահերը կրկնակի կին է։ Խոսքը պիգմենտների մասին չէ։ Շիկահերն իր կամքից անկախ նմանվում է իր մազերին». Միլան Կունդերա
«Շիկահերները լավագույն զոհերն են: Դա նման է մաքուր ձյան, որի վրա արյունոտ ոտնահետք կա». Ալֆրեդ Հիչքոք
«Շիկահեր լինելը հրաշալի է. ակնկալիքների նման ցածր մակարդակով դյուրին է տպավորություն գործել». Պամելա Անդերսոն
«Հիմա ես հասկացա, թե ինչու են շիկահերները մեծ հաջողություն վայելում: Նրանց ավելի դյուրին է տեսնել մթության մեջ». Ռոբերտ Օրբեն
«Մի քիչ դանդաղ խոսեք, ես շիկահեր եմ». Գրեյս Քելլի
«Շիկահեր լինել նշանակում է, որ մարդիկ առաջին հայացքից որոշում են, որ դու շատ ավելի գեղեցիկ ու հաճելի ես, քան իրականում կաս: Դա նման է նրան, երբ ամերիկացիներն IQ-ին անմիջապես 10 միավոր են ավելացնում, երբ անգլիական շեշտադրություն են լսում». Ռեյչել Ջոնսոն
«Շիկահեր դառնալը նման է լամպ գնելուն». Հայդի Քլում
«Ես շիկահեր եմ, եւ ինձ ամեն ինչ թույլատրված է». Քեմերոն Դիաս
«Շիկահեր լինելը բոլորովին այլ հոգեվիճակ է: Չեմ կարող հստակ բացատրել դա, բայց շիկահեր լինելու հնարավորությունն անհավանական սեքսուալություն է հաղորդում: Տղամարդիկ իսկապես արձագանքում են դրան: Ես սիրում եմ բաց գույնի վարսեր, բայց դրանք իսկապես ձեզ ուրիշ են դարձնում». Մադոննա
«Երբ ես շիկահեր եմ, ինձ հավաք եւ կազմակերպված եմ զգում». Եվա Գրին
«Ես շիկահեր եմ, բայց 15 տարեկանից մազերս սեւ եմ ներկում: Հնարավոր է՝ սա թաքնվելու իմ ձեւն է». Եվա Գրին
«Ես երբեք վտանգավոր կին չեմ եղել: Ես ինքնագոհ շիկահեր չեմ, որը կարող է խլել ձեր ամուսնուն». Կատրին Դենյով
«Ինձ համար բանտում շիկահերների մասին ֆիլմ նկարահանելը պակաս պատվաբեր չէ, քան Հենրի Ջեյմսի վեպերն էկրանավորելը: Մեկ տարբերությամբ. Հենրի Ջեյմսի վեպերի էկրանավորումն ինձ բացարձակ դուր չի գալիս, իսկ բանտում շիկահերների մասին ֆիլմերը հրաշալի են ստացվում». Քվենտին Տարանտինո
«Շիկահերները հումորի հետ կախված այնքան էլ շատ խնդիր չունեն». Ռոբին Ռայթ
«Եթե շիկահերը սխալ ուղու վրա է հայտնվել, ջենտլմենները դեմ չեն լինի, քանի որ ջենտլմենները նախընտրում են շիկահերներին եւ պատրաստ են նրանց ներել ամեն ինչ». Լեո Ռոբին («Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլ)
«Կյանքում ավելի դյուրին է սիրունիկ շիկահեր լինելը: Մազերի գույնը, օծանելիքի կամ ներքնազգեստի նման, յուրահատկություն է հաղորդում». Քենդիս Սվեյնփոլ
«Շիկահերությունը կնոջ կվինտեսենցիան է». Ջոն Լենոն
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով