ԽՈՅԵՐ
Այսօր սիրելի էակի հետ ինչ-որ յուրահատուկ ու հետաքրքիր բան մտածեք եւ սկսեք կյանքի կոչել այն՝ դրա համար չխնայելով ոչ մի ջանք։ Արդյունքում, դուք ոչ միայն հետաքրքիր օր կանցնեք, այլեւ ավելի կմտերմանաք։
ՑԼԵՐ
Դեկտեմբերի 3-ին կհասկանաք, որ հարաբերությունների ինչ-որ էտապ ավարտվել է եւ ժամանակն է այն գիտակցելու եւ հաջորդ մակարդակին անցնելու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր կյանքի հաջորդ փուլն ավելի վառ ու հետաքրքիր կլինի։ Պարզապես մի քիչ սպասել է պետք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու եք այդքան մտերիմ շփվում նրա հետ։ Նա կարծում է, որ մեծ ուշադրության կարիք չկա։ Իսկ դուք բացատրեք սիրելիին, որ դա ձեր սիրո դրսեւորումներից մեկն է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելի էակը հաճույքով կզայրացնի եւ կբարկացնի ձեզ։ Փորձեք խաղալ նրա կանոններով եւ մի քիչ բավարարել նրա սպասումներն ու ենթադրությունները ձեր վարքագծի վերաբերյալ։ Բայց գլխավորը՝ մի բարկացեք նրա վրա, որպեսզի սիրելին հասկանա՝ իզուր էր այդքան ջանք թափում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունն անդադար կկրկնի, որ սիրում է ձեզ։ Իհարկե, սկզբում դա իսկապես հաճելի կլինի, բայց հետո այդ գեղեցիկ խոսքը կարժեզրկվի։ Միգուցե պետք է, ավելի զուսպ լինել եւ ավելի ճիշտ ու հարմար առիթի ասել այն։
ԿՈՒՅՍԵՐ
Դեկտեմբերի 3-ին սիրելի անձնավորությունը խանդելու է ձեզ ոչ թե ընկերների, գործընկերոջ կամ հարեւանի նկատմամբ, այլ աշխատանքի կամ նախասիրության։ Փորձեք բացատրել սիրելի էակին, որ նա ձեր կյանքում շատ կարեւոր տեղ ու դեր ունի, բայց առանց աշխատանքի չեք կարող։ Փորձեք նաեւ ապացուցել ձեր խոսքերը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքների (հատկապես 24-36 տարեկան) համար օրը խորհրդանշական է։ Վառ, պայծառ գունավոր եւ հաջողություններով լի օր է սպասվում։ Այսօր արեւն, ասես, միայն ձեզ համար է շողալու։ Հեռանկարային ծանոթությունների հավանականությունը շատ մեծ է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր տանը եւ սրտում տաք ու ջերմ կլինի. ճիշտ ինչպես երջանիկ հեքիաթներում։ Աստղերը հուշում են վայելել օրվա ամեն վայրկյանը եւ չմոռանալ ձեր լավ զգացողության համար շնորհակալություն հայտնել սիրելիին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակի հանդեպ մեծ ջերմություն եւ սեր կզգաք, ընդ որում այնքան շատ, որ կցանկանաք այդ մասին պատմել ամբողջ աշխարհին։ Սակայն իզուր մի վատնեք ձեր էներգիան։ Մի օր էլ այն կօգտագործեք ձեզ համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դեկտեմբերի 3-ին սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի ինչ-որ բան ապացուցել ձեզ։ Մեղավորը ոչ թե դուք կամ նա կլինի, այլ հանգամանքները։ Անսպասելիորեն հենց դրանք են այսօր ամեն ինչից վեր եւ կարեւոր։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դեկտեմբերի 3-ը հանգիստ օր պետք է լինի Ջրհոսների համար, քանզի աղմուկը, բղավոցները, արցունքները, հակադեպրեսանտները հարցի լուծում չեն։ Ձեր կամակորությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնելու։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր նոր, հետաքրքիր ու ինչու ոչ՝ որոշ հարցերում կոմպետենտ մարդկանց հետ։ Ուստի, եթե այսօր կարեւոր հանդիպումներ եք նախատեսում, ավելի լավ է հետաձգեք դրանք՝ տարաձայնություններից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին