«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բրիտանական Wiwibloggs-ը՝ հայկական «Դեպի Եվրատեսիլ»-ի ժյուրիի ցնցող որոշումների մասին

12:50, 6 դեկտեմբերի

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հաջորդ տարվա հայաստանյան պատվիրակին գտնելու համար ամիսներ առաջ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» հեռուստածրագիրը։ Նախագծի վեց ժյուրիի անդամները (Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Հայկո, Իվետա Մուկուչյան, Արամ MP3 եւ Եսայի Ալթունյան) չորս փուլերի ընթացքում պետք է հարյուրավոր մասնակիցներից ընտրեն լավագույններին, իսկ հաղթողին կորոշեն հեռուստադիտողները՝ քվեարկության միջոցով։ Եվ եթե մինչ հիմա բոլորը հետեւում էին ժյուրիի որոշումներին եւ գնահատականներին, ապա օրեր առաջ կայացած վերջին փուլը քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։

«Դեպի Եվրատեսիլ»-ին է անդրադարձել նաեւ բրիտանական Wiwibloggs-ը, որը միայն եվրատեսիլյան լուրեր եւ իրադարձություններ է լուսաբանում։ Կայքը ներկայացրել է չորրորդ փուլի բոլոր ելույթները, իսկ Իվետայի եւ Արամի կայացրած որոշումներ որակել շոկային։

«Իվետայի թիմի վերջին երկու մասնակիցներն էին Հասմիկ Շիրոյանն ու Վահե Ալեքսանյանը։ Ժյուրին նշեց, որ Հասմիկի երգի ընտրությունը (Մայքլ Ջեքսոն – «The Way You Make Me Feel»,-խմբ.)շատ ռիսկային էր եւ այդ կերպարը նրանը չէր։ Արդյունքում Իվետան շոկային որոշում կայացրեց՝ Վահեին թողնելով նախագծում։ Որոշումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական մեդիայում, քանզի Հասմիկի երկրպագուների համար երգչուհին մրցույթի մյուս տարվա հաղթողն էր»,- նշված է կայքի հոդվածում։ 

Արամի թիմի երկու երգչուհիների՝ Լուսիի եւ Լիլիթ Հարությունյանի ելույթները նույնպես հայտնվել են Wiwibloggs-ի ուշադրության կենտրոնում.

«Մեկ այլ շոկային որոշմամբ՝ Արամը ընտրեց Լուսիին։ Սա եւս մեկ որոշում էր, որը անհամաձայնության եւ անհանգստության պատճառ կարող է դառնալ, քանզի Լիլիթը ուներ բոլոր տվյալները «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը ներկայացնելու համար»,- կարծում է հոդվածի հեղինակը։

Հիշեցնենք, որ չորս փուլերի արդյունքում ընտրվել են վեց մասնակիցներ, եւ հենց նրանցից մեկը կլինի մեր պատվիրակը «Եվրատեսիլ 2017»-ին։ 

Աղբյուրը՝ Wiwibloggs


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել