«Գրողը տանի, միայն դու էիր պակաս» շարքից: Ո՞վ է այս կինը, ի՞նչ է նրան պետք կյանքից: Հիշո՞ւմ եք, վերջին օրերին Քարդաշյան-Ջեներ գերդաստանը զբաղված էր Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնայի հետ խնդիրները լուծելով, որը ցանկացել էր Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, բայց, հավանաբար, չի կարողանա, քանի որ Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք կարող են Չայնային արգելել Քարդաշյան ազգանունն օգտագործել բիզնես-նպատակներով:
Կողմերի փաստաբաններն արդեն հայտարարությամբ են հանդես եկել, իսկ Քիմը, Քորթնին եւ Քլոեն Չայնային վստահեցրել են, որ սիրում են նրան եւ խաղաղությամբ կլուծեն խնդիրը (իհարկե, դեռ չեն չեղարկել փաստաթղթերը):
Եվ ահա իր ծանրակշիռ, բայց ակնհայտորեն ոչ ոքի չհետաքրքրող խոսքն է որոշել ասել Չայնայի մայրը՝ Տոկիո Թոնին (իսկական անունը՝ Շալանա Ջոնս-Հանթեր. գլխավոր լուսանկարում՝ դստեր եւ Քրիս Ջեների կողքին): Իր Instagram -ում Չայնայի լուսանկարը հրապարակելով՝ մերկապարուհու մայրը հայտարարել է, որ դստերը պաշտպանելու է Քարդաշյանների գերդաստանի հարձակումներից:
«Չայնան արժանի է հարգանքի: Նա Դրիմ Ռենեի մայրն է, որը Քարդաշյան ազգանունն է կրում՝ անկախ այն հանգամանքից, Բլեքն ամուսնացա՞ծ է Ռոբի հետ, թե՞ ոչ: Ռեալիթի շոուից եւ գովազդից ստացված փողերը բոլորին էլ բավարար են: Ես նրա մայրն եմ եւ ամեն հարցում պաշտպանում եմ նրան: Մի նեղացրեք իմ դստերը: Ես նրանց հում-հում կուտեմ»,- հայտարարել է Տոկիո Թոնին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում