Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Աստղերը հակառակ կողմից. 10 փաստ, որ չգիտենք Եվա Ռիվասի մասին

20:21, 19 մարտի

Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, իրենց խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:

Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես:

Մեզ հայտնի է նրանց կյանքի միայն մի երեսը՝ փայլելու աստիճան մաքրված եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարները եւ կյանքի մակարդակը, լսում աստղերի մասին բամբասանքներ:

NEWS.am STYLE-ն առաջարկում է նոր շարք՝ «Աստղերը հակառակ կողմից», որը կօգնի իմանալ՝ ինչպիսին են ճանաչված մարդիկ առօրյա կյանքում: Մեր առաջին հյուրը Եվա Ռիվասն է, ում առաջարկեցինք թվարկել 10 փաստ, որի մասին ոչ ոք չգիտի: Ահա նա մեզ ինչ պատասխանեց.

1. Ես շատ եմ վախենում խուտուտից:

2. Օրական 5-6 բաժակ սուրճ եմ խմում:

3. Իմ ֆոբիան թռչուններն ու թիթեռներն են:

4. Ես մաքրության սինդրոմ ունեմ:

5. Ինքս եմ ինձ համար անկրկնելի համեղ թեյ պատրաստում տարբեր բույրերից եւ բուժիչ խոտերից, երբեմն՝ չորացրած մրգերից, նարնջի կամ կիտրոնի կեղեւից, մասուրից եւ շատ այլ բաղադրիչներից:

6. Իմ թուլությունը զենքն ու ավտոմեքենաներն են:

7. Ես մի ամբողջ կարողություն եմ վատնում ամենատարբեր մերսումների եւ նիհարեցնող SPA-ի համար:

8. Շատ եմ վախենում բարձրությունից:

9. Շատ լավ մերսում եմ կատարում:

10. Մանուկ տարիքից գուշակում եմ TARO խաղաթղթերով:

Պատրաստեց՝ Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել