Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Որո՞նք են ամենաչարագուշակ քարերը

21:12, 22 դեկտեմբերի

Ամեն մի հանքանյութ յուրահատուկ էներգետիկ դաշտ ունի։ Քարերի գեղեցկության հետ մեկտեղ պետք է հիշենք մի կարեւոր պահ. ամեն քար յուրովի է ազդում մարդու վրա։

Չար քարեր կարելի է համարել

Հետքերով եւ բծերով քարերը, որոնք բնորոշ չեն հանքանյութի այդ տեսակին

Ամբողջականությունը խախտված քարեր՝ ճաքերով, ջարդվածքներով

Գողացած քարեր, մասնավորապես,  ադամանդ, զմրուխտ, շափյուղա, նռնաքար

Բնական քարեր, որոնք զարդերի մեջ զուգակցվում են արհեստականներով։ Նման միությունը խլում է բնական քարի էներգիան, որը  հետո փորձում է լրացնել արհեստական քարը, այսինքն՝ այդ զարդի տիրոջ համար վամպիր է դառնում՝ խլելով նրանը։

Օպալը՝ արեւակնը, շատ խաբուսիկ քար է  հատկապես մատանիների եւ ապարանջանների մեջ։ Այն կորուստների, գաղտնի մեղքերի եւ կրքերի քարն է։ Իրեն եւ իր մեղսավոր ցանկությունները կառավարել չկարողացող մարդն, այդ քարը կրելով, ընկնում է անձնական տհաճ պատմությունների մեջ։

Մալաքիտը զարդերում շատ տարածված քար է, բայց այն խորհուրդ չեն տալիս աղջիկներին եւ չամուսնացած կանանց

Արեւաքարը կամ հասպիսը փողն ու սերը խլող քար է համարվում։ Հարմար է նրանց, ում դրանք չեն հետաքրքրում, բայց դրա փոխարեն օգնում է այլ մարդկանց հետ հարաբերություններում։

Հակինթը չի կարելի կրել այն մարդկանց, որոնք գոհ են իրենց ներկայիս վիճակից։ Սա փոփոխությունների քար է, ուստի օգնում է նրանց, ովքեր տխրության մեջ են։

Արնաքարը հակացուցված է թուլակամ մարդկանց

Մշուշոտ տոպազը

Օբսիդիանն օգտագործում են մոգության մեջ, բայց այն հարմար չէ որպես զարդ կրելու համար, հատկապես կրծքին։

Առանձին արժի խոսել Մոգերի քարերի՝ ալմաստի, զմրուխտի եւ ռուբինի մասին։

Օձաքար

Օձաքարը հզոր էներգետիկ քար է, որը քաշում է բացասական ինֆորմացիան, որի օգնությամբ բուժում են անեծքները, թեպետ դրանով էլ հենց այդ անեծքները դնում են։

Օձաքարը հազվադեպ են օգտագործում զարդերի համար, այն կարելի է հանդիպել մոմակալների, կախարդական շրջանների եւ այլ կախարդանքի գործիքների համար։

Օձաքարը հին ժամանակներում օգտագործվում էր հոգեկան հիվանդությունների բուժման համար։ Նորմալ մարդկանց համար օձաքարը նենգ քար է, քանի որ դրա ուժեղ հատկությունները կարող են ուղղված լինել դրա տիրոջ դեմ։ Հատկապես վտանգավոր է դեղնա–կանաչ օձաքարը։

Տանը կարելի է այդ քարը պահել չար աչքից պաշտպանելու համար։

Ուրիշի զարդերը

Բերիլների ընտանիքի քարերը, օրինակ, զմրուխտը, կորունդը, օրինակ, շափյուղան, ռուբինը, պետք է զգույշ կրել, եթե դրանք ձեզնից առաջ ուրիշին են պատկանել։

Տխուր անցյալ ունեցած մարդուց ժառանգաբար փոխանցված ռուբին. Լա՞վ է դա, թե՞ վատ… Եթե քարի տերը կյանքում տառապանքներ է ունեցել, ապա ռուբինը «հետ վերադարձնող» քար է, ուստի նոր տիրոջ համար այն նույնպես վատ է աշխատում։

Ազնիվ քարերը նույնպես պահանջում են, որ իրենց տերերը հասուն լինեն։ ԱՍես թե տերը պետք է հասունանա նման քար ունենալու համար։ Օրինակ՝ մատանին կրելիս դուք ինքներդ պետք է ներքին ձայնով զգաք, թե ձերն է այն, թե ոչ։

Ալմաստ

Ավեստերենից թարգմանաբար ալմաստ նշանակում է «ունայնություն ունայնության»։

Չհղկված ալմաստը աչքը չի շոյում այնպես, ինչպես հղկվածը։ Կարծիք կա, որ8-անկյուն ալմաստը  մարդու համար ճանապարհ է բացում դեպի անդրաշխարհ, ուստի այն ամենաչարագուշակ քարն է։ 8-անկյուն ադամանդը դժբախտություններ է բերում։

Վատ համբավ են վայելում նաեւ սեւ հետքերով ադամանդները։ Դրանք ամբողջ ընտանիքի եւ ազգի համար թաքուն վտանգ են կրում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search