1. Ձեր ընտրյալը միշտ ձեր կողքին է, երբ դուք նրա աջակցության կարիքն ունեք: Դա հենց այն է, ինչն առանձնացնում է սիրող զուգընկերոջը: Նա չի կարծում, որ ձեր խնդիրներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում: Սիրող մարդը երբեք չի ասի. «Մեծ աղջիկ ես, ինքդ էլ գիտես՝ ինչ պետք է անես» կամ «Էլ ի՞նչ տղամարդ ես, եթե չես կարող դա անել»: Չի բացառվում, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք լուծել մեր խնդիրները, բայց երբեմն ուզում ենք իմանալ, որ հուսալի թիկունք ունենք:
2. Նա չի ձգտում փոխել ձեզ՝ հարմարեցնելով իրեն: Անկեղծորեն սիրող զուգընկերն իրեն հարմար տիկնիկ չի դարձնի ձեզ: Դա անձի հանդեպ անհարգալիս վերաբերմունք ու եսասիրություն է: Եթե սիրող մարդուն որեւէ բան դուր չի գալիս իր զուգընկերոջ մեջ, նա հանգիստ ու անկեղծորեն ասում է այդ մասին: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հարաբերություններում ներդաշնակության հասնել:
3. Նա ուշադիր է մանրուքների հանդեպ: Նրա համար միեւնույն չէ, թե ինչ ուտեստներ եք նախընտրում, եթե անգամ ձեր ճաշակները տարբեր են: Նա հիշում է, թե որքան շաքարավազ է պետք ավելացնել թեյին: Միշտ հարցնում է ձեր կարծիքը, երբ պետք է ընտանեկան հարց լուծվի: Եվ սարսափելի չէ, եթե նա մոռացել է ձեր շնիկի տարեդարձը կամ ձեր առաջին համբույրի օրը: Ավելի կարեւոր է, որ նա գնահատում է ձեզ ու կենցաղում ցուցաբերում հոգատարությունը:
4. Նա իմաստուն է: Խոսքը բարձր ինտելեկտի մասին չէ (չնայած դա նույնպես կարեւոր է): Եթե մարդն ունակ է վերլուծել, հավանական համարել, որ կարող է սխալ լինել, եւ ընդունել այդ սխալները, ուրեմն նա իմաստուն է: Ճկուն մտածողությունը զույգին հնարավորություն է ընձեռում իսկապես երջանիկ լինել հարաբերություններում:
5. Նա դրական է ազդում ձեր ինքնագնահատականի վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ բռնակալի եւ զոհի դերը զուգընկերները ենթագիտակցաբար, բայց կամավոր են ընտրում: Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն դերը խաղալու թաքնված շահ ունի: Ներդաշնակ զույգի պարագայում ճնշումը տեղ չունի: Զուգընկերներից յուրաքանչյուրի համար հաճելի է, որ նա հենց այս մարդու կողքին է:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է