Գործերի մեջ «թաղվելու» կործանարար սովորությունը սկսել է ձեւավորվել շատ վաղուց: Բայց ինչո՞ւ ենք մենք ձգտում այդ կյանքին:
Ինչպիսի կյանքով էլ ապրենք, ինչպիսի մասնագիտություն էլ ընտրենք, մենք միշտ կանգ առնելու ժամանակ չունենք:
Նշվում է, որ մշտապես զբաղվածության ռեժիմի մեջ լինելը հիվանդություն է: Այն կործանում է մեր առողջությունը, խաթարում բարեկեցությունն ու անշտապ շփումից եւ նույնիսկ ճաշից հաճույք ստանալու մեր ունակությունը:
Երբ սկսվեց «համակարգչայնացումը», մենք կարծում էինք, որ այս ամենի արդյունքում քիչ աշխատելու հնարավորություն կունենանք: Մենք կարծում էինք, որ էլեկտրոնային սարքավորումները մեր կյանքն ավելի դյուրին կդարձնեն: Սակայն չկա այն հանգստությունն ու շատ ժամանակը, որի մասին երազում էին էլեկտրոնիկան ստեղծողները: Ամեն ինչ ավելի վատ է:
Մարդիկ, ովքեր իրենց «հասարակության վերնախավ» են համարում, արդեն չեն էլ կարող հստակ սահմանագիծ անցկացնել իրենց աշխատանքի եւ կյանքի միջեւ: Նրանք աշխատում են մինչեւ ուշ գիշեր:
Երբ մեր երեխաներն անկողնում են, մենք նորից առցանց ռեժիմում ենք:
Շատերի համար գերխնդիր է էլեկտրոնային փոստը: Նամակները հեղեղի նման թափվում են այնտեղ: «Հասցեատերն» ամեն օր խոստանում է դրանց «ջիհադ» հայտարարել, սակայն ապարդյուն, նույն երեւույթը կրկնվում է տարիներ շարունակ:
Սակայն մեր ինչի՞ն է դա պետք: Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ ընտանիքին կերակրելու համար:
Լիարժեք կյանքով ապրելու համար մենք պետք է կարողանանք կենտրոնանալ ու գիտակցված ապրել կյանքը: Փողոցում հին ընկերո՞ջ եք հանդիպել: Գտե՛ք 5 րոպե նրա հետ զրուցելու համար: Ավարտե՞լ եք հաշվետվությունը: Դուք արժանի եք թեյ խմել եւ զրուցել գործընկերների հետ: Անջատե՛ք սմարթֆոնները համացանցից: Մի՛ գնեք iPad: Տան բոլոր սենյակներում հեռուստացույց մի՛ դրեք:
Գիտակից կերպով ապրելու դեպքում միշտ գիտես՝ ինչը եւ ինչպիսի հետեւողականությամբ անել: Իսկ ինչը չես հասցրել, նշանակում է՝ ֆիզիկապես հնարավոր չէր: Սովորեք ազատվել կարծրատիպերից:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)