Հունվարի սկզբին Ռոստովի բնակիչ Վադիմ Մանուկյանը change.org կայքում ստորագրահավաք էր նախաձեռնել Ալլա Պուգաչովայի մասնակցությամբ ամանորյա հեռուստահաղորդումների դեմ, ինչը ռուսական բլոգոլորտում խոշոր սկանդալի թեմա է դարձել:
«Այն, ինչ կատարվում է Ձեր ամանորյա եթերում, պարզապես անցնում է բոլոր սահմանները: Ինչո՞ւ առանձնացրի հատկապես Առաջին ալիքի ամանորյա եթերը: Որովհետեւ այն, իմ կարծիքով, սկսել է որակով զիջել նախորդ տարիների իր իսկ հաղորդումներին: Հավատացե՛ք, քչերին է դուր եկել «Պրիմադոննային հյուր» սեղանի շուրջ նստել»,- գրել էր Վադիմը եւ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին առաջարկել է հեռուստադիտողների շրջանում հարցում անցկացնել՝ 2018 թվականի ամանորյա շոուն բարելավելու նպատակով:
Վադիմին շտապել էր պատասխանել Կիրկորովը, որը վիրավորել էր Մանուկյանին, վերջինն էլ պատասխանել էր Ֆիլիպին, իսկ հետո ներողություն խնդրել Պուգաչովայից, որը նախօրեին հայտարարել է, որ Մանուկյանն իր հակառակորդների պատվերն է կատարել:
Պուգաչովան առայժմ չի մերկացրել պատվիրատուին՝ նշելով, որ ուշադրություն չի դարձնում ստորագրահավաքներին:
Վադիմ Մանուկյանը տարակուսանքի մեջ է նման անարդարությունից: Նա Facebook-ում Պուգաչովային հասցեագրված զայրացած հաղորդագրություն է հրապարակել:
«Բաց նամակ: Ալլա Բորիսովնա: Իսկ ո՞վ է այդ «գորշ կարդինալը», որը կանգնած է այս պատմության հետեւում: Ո՞վ է այդ նենգ մարդը, որը նպատակաուղղված փորձել է Ձեզ թույլ չտալ վերսկսել համերգային կարիեան եւ նույնիսկ հունվարի 2-ին ինձ պատվիրել է այս ամբողջ պատմությունը: Ինձ եւ հարյուր հազարավոր ռուսաստանցիների, որոնք միաբերան ասում են, որ, չգիտես ինչու, դրա համար ոչինչ չեն ստացել, անհամբերությամբ ուզում եմ լսել Ձեր վարկածը: Իսկ գուցե, ամեն դեպքում, որպես հիմք ընդունեք այն տարբերակը, որ առնվազն հարյուր հազարավոր ռուսաստանցիներ, այդ թվում՝ Ձեր վաղեմի երկրպագուները, պարզապես իսկապես դժգոհ են մնացել Առաջին ալիքի ամանորյա հաղորդումից եւ որոշել են արտահայտվել:
Մի՞թե դրա համար պետք է սպասել, որպեսզի ինչ-որ մեկը պատվիրի եւ բոլորին փող բաժանի: Թերագնահատում են ռուս ժողովրդին: Նա, իհարկե, համբերատար է, բայց եթե մի օր տեսնի, որ իր եւ արտիստական միջավայրի միջեւ անդունդը պարզապես անհաղթահարելի է դառնում, ապա չես կանգնեցնի նրա ցասկոտ ելույթը: Ընդ որում՝ միանգամայն անվճար: Այս դեպքում դավադրություն տեսություն չի եղել, կարող եք հավատալ ինձ: Այո՛, հենց այդպիսի պարզ մարդկային զայրույթ, ինչն Արտիստների համար պետք է ազդանշան լինի: Կարծում եմ՝ Դուք նույնպես հրաշալի հասկանում եք դա: Ձեզ եւ բոլոր Արտիստներին մաղթում եմ 2017 թվականին համերգաշրջանների մեկնարկից հետո ամբողջ Ռուսաստանով մեկ երկրպագուների համար հաճելի ակցիաներ անել, քանի որ նրանք երբեմն Ձեզ վերջին գումարն են տալիս՝ միայն Ձեր երգերը լսելու համար»,- ամփոփել է աղմկահարույց ստորագրահավաքի հեղինակը:
Աղբյուրը՝ Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է