Շատ շուտով՝ փետրվարի վերջին, Ամերիկյան կինոակադեմիան շնորհելու է իր «Օսկար»-ները, իսկ մինչ այդ, հայտնի են դարձել Razzie Awards-ին առաջադրվածները. հակամրցանակ՝ կինեմատոգրաֆիայում վատագույն ձեռքբերումների համար:
Ցանկում հայտնվել են նաեւ այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մեգան Ֆոքսը, Ռոբերտ դե Նիրոն, Ջուլիա Ռոբերթսը, Բեն Աֆլեքը, Ջոնի Դեփը եւ այլք:
Ի դեպ՝ վատագույն ֆիլմերի թվում հայտնվել է նաեւ Բեն Սթիլլերի Zoolander-2-ը: Նկատառում NEWS.am STYLE-ից. Zoolander-2-ը, իհարկե, փոքր-ինչ հիմար ֆիլմ է, բայց այն կարելի է դիտել նաեւ երկրորդ անգամ (ոչ թե ձեր «Լա Լա Լենդը»): Սթիլլերի ֆիլմն ամբողջ աշխարհում դրամարկղային հավաքագրումների ռեկորդներ է սահմանել, իսկ նորաձեւության, շոու բիզնեսի, ժամանակակից արվեստ կոչվող տխմարության աշխարհը ժապավենում արտացոլում է այդ ոլորտներում իրերի իսկական դրությունը:
Մրցանակակիրներին հայտարարելու են փետրվարի 25-ին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ:
Եվ այսպես՝ անվանակարգերի թվով ռեկորդակիր է Zoolander 2-ը. այն առաջադրվել է 9 անվանակարգում: Ցանկի երկրորդ տեղում՝ 8 անվանակարգով, Batman v Superman: Dawn of Justice ժապավենն է:
37-րդ ամենամյա մրցանակաբաշխությանն առաջադրվածների հիմնական ցանկն այսպիսին է.
«Վատագույն ֆիլմ»
Batman v Superman: Dawn of Justice
Dirty Grandpa
Gods of Egypt
Hillary's America: The Secret History of the Democratic Party
Independence Day: Resurgence
Zoolander 2
«Վատագույն դերասան»
Բեն Աֆլեք՝ Batman v Superman: Dawn of Justice
Ջերարդ Բաթլեր՝ Gods of Egypt եւ London Has Fallen
Հենրի Քավիլ՝ Batman v Superman: Dawn of Justice
Ռոբերտ դե Նիրո՝ Dirty Grandpa
Դինեշ Դ՛Սոուզա՝ Hillary's America: The Secret History of the Democratic Party
Բեն Սթիլլեր՝ Zoolander 2
«Վատագույն դերասանուհի»
Մեգան Ֆոքս՝ Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows
Թայլեր Փերի՝ Boo! A Madea Halloween
Ջուլիա Ռոբերթս՝ Mother's Day
Բեքի Թերներ՝ Hillary's America: The Secret History of the Democratic Party
Նաոմի Ուոթս՝ Divergent Series: Allegiant
Շեյլին Վուդլի՝ Divergent Series: Allegiant
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք