1. Արտահայտել սեքսուալությունը ձայներով
Տղամարդկանց ամենատարածված սխալը անկողնում, կանանց կարծիքով, ինքնաարտահայտման անբավարարությունն է: Եթե դուք անխոս եք, առանց ձայների, տնքոցների եւ սեփական գրգռվածությունն արտահայտող այլ հնչյունների, ապա համարեք, որ հանգցրել եք կրքի կրակը՝ դեռ չվառած այն:
2. Ճանաչեք նրա մարմինը
Ձեր սիրելիի մարմնի վրա բազմաթիվ զգայուն հատվածներ կան: Որտեղ են նրանք գտնվում՝ պետք է իմանալ: Նրա հետ խաղ խաղացեք: Թող որ կինը պառկի եւ կապի աչքերը, իսկ դուք փափուկ փետուրով կամ ինչ-որ բանով դանդաղ շոյեք նրա մարմինը: Այդ ընթացքում հարցրեք, թե 1-ից մինչեւ 10-ը սանդղակով որքանով է նրան դուր գալիս այդ զգացողությունը: Հիշեք պատասխանները եւ որոշեք ամենազգայուն հատվածները:
3. Վայելեք նրան
Վերջին հետազոտության ժամանակ, երբ կանայք օրալ սեքսի իրենց ունակություններն են փորձել լավացնել, հարց է հնչել, թե ինչու են ցանկանում դա սովորել: Աղջիկների մի մասն ասել է, որ իրենք այնքան էլ լավը չեն սեքսի ժամանակ, մյուսներն ասել են, որ ցանկանում են ոգեւորել իրենց տղամարդուն, իսկ երրորդներն ասել են, թե իրենց դուր է գալիս զուգընկերը եւ ուզում են նրան հաճույք պատճառել:
Պատկերացրեք, թե դուք հրաշալի սիրեկան եք, եւ ձեր կեսը ժամանակ է ծախսում՝ անկողնում ձեզ հաճույք պատճառելու նոր միջոցներ գտնելու համար: Իսկ ո՞րն է օրալ սեքսում լավ սիրեկան դառանալու ամենապարզ միջոցը: Պարզապես սիրեք նրան:
4. Տղամարդ եղեք
Սեքսի հետ կապված եւս մեկ հարցման ժամանակ կանանց հարցրել են. «ո՞ր տեսակի սեքսով եք սիրում զբաղվել»: Նրանցից միայն 7%-ն է պատասխանել, թե սիրում են դանդաղ, ռոմանտիկ սեքսը, 28%-ը նախապատվությունը տվել է կոպիտ սեքսին, իսկ 64%-ը ցանկացել է, որ ռոմանտիկ եւ կոպիտ սեքսի խառնուրդ լինի: Ցավոք, շատ տղամարդիկ կարծում են, թե անկողնում կանանց միայն քնքշություն է հարկավոր: Դրսեւորեք ձեր տղամարդկային «Ես»-ը, ցույց տվեք տղամարդու գերակայությունը, եւ նա կգնահատի դա:
5. Հիշեք՝ նա օրգազմ է ցանկանում
Տղամարդկանց համար ավելի հեշտ է օրգազմի հասնել, իսկ կանանց դրա համար ժամանակ է պահանջվում: Մյուս կողմից՝ նրանք կարող են օրգազմի տարբեր տեսակներ զգալ: Դուք կարող ենք նրան բավականության գագաթնակետին հասցնել՝ առանց ներթափանցելու, ինչպես նաեւ թույլ տալ զգալ մեկ օրգազմը մյուսի հետեւից: Պարզապես փորձեք, կարդացեք գրականություն, եւ... դեպի ննջարան:
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում