Յուրաքանչյուր ազգ, ասես մեկ մեծ ընտանիք լինի։ Ունի իր ավանդույթները, իր դժավուրություններն ու երջանկության մասին իր պատկերացումները ․․․
-Հայի ամբողջ երջանկությունը փողի մեջ է,- ցինիկորեն հայտնեց ինձ ընկերուհիս։ Թեյ թրմելով՝ Էլզայի մայրը շեղ հայացք գցեց դստեր վրա։
-Այս երբվանի՞ց մենք նման հայացքներ ունենք կյանքի մասին:
-Ապրելը լավ է, մամ, իսկ լավ ապրելը՝ ավելի լավ։ Դրա համար էլ մադկանց թվում է, որ երջանկությունը այն ժամանակ կգա,երբ իրենք կարողանան տարեկան երկու անգամ Բալի մեկնել։ Նրանք փառահեղ ծրագրեր են կառուցում այն մասին, թե ինչպես հաշված ամիսներում իրենց նորաստեղծ բիզնեսը կծաղկի, անձնակազմը կաշխատի, իսկ իրենք պարզապես կստանան իրենց եկամուտը։ Բայց հետո, երբ նրանք կսկսեն անմտորեն ծախսել իրենց փողերը, կվազեն նոր մեքենա գնելու, իսկ մի քանի ամսից էլ բնակարանում եվրովերանորոգում կանեն, հանկարծ, շատ անսպասելիորեն կհայտնաբերեն, որ փող այլեւս չի մնացել՝ այդ նույն անձնակազմին աշխատավարձ վճարելու համար։
-Մարդիկ սխալվում են, Էլզա՛
-Այո, թող սխալվեն, որքան ուզում են, միայն թե դրանից օգուտ լինի։ Սխալները հենց նրա համար են, որ դրանցից եզրակացություններ անես ու 5 անգամ նույն փոսի մեջ չընկնես՝ կորցնելով շատ ավելին, քան պարզապես մեքենան։
-Ոչ բոլորին է տրված առաջին անգամից ամեն ինչ հասկանալու ունակություն։ Եվ ոչ բոլորը կարող են ոտքի կանգնել, 8-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Բայց դա չի նշանակում, որ․․․
Ջուլի մորաքույրը նեղվում էր, որ Էլզան չի հասկանում, թե որն է հայ մարդու իսկական երջանկությունը ու եւս մի քանի րոպե դստերը բացատրում էր կյանքի գլխավոր արժեքները։ Բայց ես գիտեի, թե որտեղից է իմ սիրելի ընկերուհու սրտում այդքան դառնություն ու հիասթափություն կուտակվել։ Եվ հասկանում էի, թե նա ում նկատի ուներ, երբ ձեւակերպում էր հայկական «երջանկության» իր բանաձեւը։ Իմ ծնողները մոտ 7 տարի առաջ են բաժանվել։ Մայրս երկար ժամանակ փորձում էր պահել ընտանիքը, բայց հարվածի տակ է ր հայտնվել ոչ միայն նրանց ամուսնությունը։ Խոսքը երեք երեխաների ապագայի մասին էր։ Նա մենակ կարողացել է ոտքի կանգնել ու մեզ արժանավայել կյանք նվիրել, միաժամանակ պահպանելով մեր հայրիկի հետ լավ ու ընկերական հարաբերություններ։
-Մենք հաճախ ստիպված ենք հաղթահարել դժվարություններ ու իրոք, ոչ բոլորին է տրված առաջին անգամից դրանք հաղթահարելու ունակություն։ Բայց մարդն այն ժամանակ է բարձրանում, երբ ինքն է ուզում դա։ Երբ գիտակցում է իր սխալները, ընդունում դրանք ու սկսում ուղղել։ Մի բանում դուք հաստատ իրավացի եք, մորաքույր Ջուլի։ Յուրաքանչյուր ազգ, ասես մեծ ընտանիք լինի։ Ունի իր ավանդույթները, իր դժվարությունները ու երջանկության մասին իր պատկերացումները։ Այնպես որ, Էլզա, իրենց ուղու վերջում տարբեր ազգությունների մարդիկ, այդ թվում հայերը, ասում են, որ երջանկությունը խաղաղությունն է ու ընտանիքի բարեկեցությունը
-Այսինքն դու երջանի՞կ ես,- հեգնում է ընկերուհիս ։
-Իսկ իմ ճանապարհը դեռ նոր է սկսվում, սիրելիս։
Lucy N
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ