Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ զվարճալի զրույցը

Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հարսանեկան զգեստի գաղտնիքն ու պսակադրությունը՝ Սեւանում

Ինչպես Սիրահարների այգում նշեցին Երաժշտության տոնը

Երեւանում ֆլեշմոբով տոնեցին Յոգայի միջազգային օրը

Երգիչ Մհերի պսակադրությունը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում

Սիրուշոն, փոքրիկ երաժիշտ Մերին եւ հյուրասեր կոնդեցին՝ НТВ-ի «Поедем, поедим!» հաղորդաշարում

Շառլ Ազնավուր. «Pour toi Arménie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ, նախագահ Սարգսյանը համաձայն է»

Բացառիկ կադրեր` Սիլվա Հակոբյանի հարսանիքից (ֆոտո/վիդեո)

Թիմաթիի խելահեղ համերգը Երեւանում

NEWS.am STYLE/ Timati-Дерзкая/concert in Yerevan

CFDA Fashion Awards 2017 Red Carpet Arrivals

Արիանա Գրանդեն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը եւ այլ աստղեր՝ Մանչեսթերի ահաբեկչության զոհերին նվիրված համերգին

«Քեզ համար, Ազնավո՛ւր». աշխարհահռչակ շանսոնյեն Երեւանում ներկա գտնվեց իրեն նվիրված համերգին

Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան

Հայաստան է ժամանել Վլադիմիր Ավետիսյանը

Մերկ կուրծք եւ ծաղր. Ալեքսանդր Նեզլոբինն ընդդեմ Գարիկ Մարտիրոսյանի՝ Comedy Club-ում

Մաշկային խնդիրնե՞ր ունեք. Ցիտո Մեդ ԲԿ-ը կտա լավագույն լուծումը

Lana Del Rey - Lust For Life (Official Video) ft. The Weeknd

Կյանքս 180 աստիճանով փոխվել է. Նարե Գրիգորյանն ու Արամ Շամիլյանը` NEWS.am STYLE-ի վալենտինյան ֆոտոշարքում

14 փետրվարի, 12:08

2016 թ-ը երգչուհի Նարե Գրիգորյանի եւ նրա ընտրյալի` իրավաբան Արամ Շամիլյանի համար նշանավորվեց անձնական մեծ ձեռքբերումներով: Նրանք ոչ միայն հանդիպեցին միմյանց, այլեւ հենց նույն տարում կայացավ զույգի նշանադրության արարողությունը:

Օրեր առաջ էլ Նարեն եւ Արամը մեծ սիրով լուսանկարվեցին NEWS.am STYLE-ի ռոմանտիկ ֆոտոշարքում եւ կիսվեցին իրենց անկեղծ սիրո գեղեցիկ պատմությամբ:

-Նարե հիշո՞ւմ ես` ինչպես եւ որտեղ առաջին անգամ հանդիպեցիր Արամին:

-Հանդիպել ենք Կարապի լճում, որտեղ տեղի էր ունենում միջոցառում, որի ընթացքում ես պետք է մի երգ երգեի: Միջոցառումը վարում էր ընկերուհիս` Լուսինե Փիրոյանը, որը նաեւ Արամի քույրն է: Արամն էլ նախորդ օրն էր վերադարձել Միացյալ Նահանգներից եւ որոշեց Լուսինեի հետ միասին գալ Կարապի լիճ: Այդպես ծանոթացանք, ընկերացանք...

-Հրապուրանքը միմյանց հանդեպ միանգամի՞ց է ծնվել:

Նարե-Անկեղծ ասած` առաջնահերթ չեմ հրապուրվել նրանով: Սեր առաջին հայացքից չի եղել…Ընդամենը բարեւեցի, ժպտացինք, խոսեցինք մի քիչ: Չգիտեմ Արամի մոտ ինչպես է եղել, բայց իմ մտքով չէր էլ անցնում, որ մեր միջեւ զգացմունք կարող է ծնվել:

Արամ-Ճիշտն ասած` ինձ մոտ էլ առաջին հայացքից ոչինչ չի եղել, բայց երբ երգեց, հասկացա, որ շատ տաղանդավոր աղջիկ է: Մեզ մոտ ամեն ինչ փուլ առ փուլ է սկսվել:

-Միմյանց մեջ ո՞ր հատկանիշներն եք առաջին հերթին գնահատում:

Նարե-Արամի մեջ առաջնահերթ գնահատում եմ հավատարմությունը, զուսպ լինելը, դաստիարակությունը…

Արամ-Ես էլ կնշեմ Նարեի հավատարմությունը, դաստիրակությունը…

Նարե-Նկատեցի՞ք` զուսպ լինելս չնշեց (ծիծաղում է):

-Ձեր կյանքը շա՞տ է փոխվել միմյանց հանդիպելուց հետո:

Նարե-Կյանքս 180 աստիճանով փոխվել է: Մինչ Արամին հանդիպելն ավելի ինքնամփոփ եմ եղել, առանձնանում էի ինքս ինձ հետ, իսկ հիմա դրա համար  ժամանակ անգամ չունեմ:

Արամ-Նարեն իմ կյանք բերեց ուրախություն, հետաքրքրություն: Նրա հետ երբեք չես ձանձրանա:

-Նարե, հետաքրքիր է` ինչպե՞ս հայրիկդ` Սամվել Գրիգորյանն, ընդունեց իր ապագա փեսային: Ինչպե՞ս է եղել նրանց ծանոթությունը:

Նարե-Հետաքրքիր մի պատմություն հիշեցի: Երբ Արամը ինձ տուն էր բերում, դռան մոտ էր կանգնում, ներս չէր գալիս: Երբ հարցնում էի` ինչու ներս չի ցանկանում գալ, կատակով ասում էր` «դեռ մուտքի վիզան չեմ ստացել հայրիկիդ կողմից»:

Բնականաբար, մինչեւ նրանց ծանոթությունը պատմել էի Արամի մասին: Եվ այդպես նա առաջինն առաջարկեց Արամին հրավիրել մեր տուն, որպեսզի մեկ բաժակ սուրճ ըմպենք միասին, եւ նրանք կարողանան ծանոթանալ: Հանդիպումից հետո պարզեցին, որ շատ ընդհանուր ընկերներ ունեն, բավականին շատ նմանություններ գտան, ինչն ինձ շատ ուրախացրեց:

-Խանդո՞տ եք:

-Արամն էլ է խանդոտ, ես էլ: Ասում են` դա շատ սիրելով է պայմանավորված:

-Հնարավո՞ր է` ամուսնությունից հետո Արամը դեմ լինի, որ երգես:

Արամ-Իհարկե արգելելու եմ (ծիծաղում է):

Նարե-Իրականում, Արամն արդեն երկար ժամանակ է` զբաղվում է իմ պրոդյուսինգով: Նա ինձ շատ է օգնում` ինքն է զբաղվում համերգային բոլոր պայմանավորվածություններով, իմ ելույթներով: Ես, պարզապես, գնում եւ արդեն պատրաստված երգում եմ:

-Արամ, ո՞ր երգն ես ամենից շատ սիրում Նարեի կատարմամբ կամ Նարեի երգացանկից:

-Նարեի կատարմամբ շատ եմ սիրում Վարդուհի Վարդանյանի Հայաստան երգը:

-Նարե, ձեր սիրո պատմության մասին երգ արդեն ունե՞ս գրած:

-Երգեր գրում եմ, բայց երբեւէ չեմ մտածել նման երգ ստեղծելու մասին: Հետաքրքիր միտք էր: Միգուցե ժամանակը գա, եւ գրեմ այդպիսի երգ:

-Հարսանիքի մասին արդեն մտածո՞ւմ եք:

Նարե-Իհարկե, ծրագրում ենք մեր հարսանիքը, բայց դեռեւս չենք բարձրաձայնում այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին կլինի:

-Ի՞նչ կմաղթեք սիրահարներին` սիրո միջազգային տոնի առթիվ:

Արամ-Սիրահարներին մաղթում եմ սեր ու համերաշխություն:

Նարե-Ես կավելացնեմ. միմյանց համդեպ մի քիչ ավելի ներողամիտ եղեք, փոքրիկ վեճերը մի դարձրեք բաժանության մեծ պատճառ:

-Այս պահին ի՞նչ եք ուզում ասել միմյանց:

Նարե-Ես քեզ սիրում եմ…

Արամ-Ես քեզ ավելի շատ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Դիմահարդար`  Լիկա  Գեւորգյան

Վարսահարդար` Վարդուհի Այվազյան

Նկարահանումը տեղի է ունեցել Comely նվերների խանութ սրահում

NEWS.am STYLE





  • Այս թեմայով

  • Հարցում
Ամենասեքսուալ հայ երգչուհին
Իվետա Մուկուչյան
Լիլիթ Հովհաննիսյան
Սիրուշո
Սոֆի Մխեյան
Էմմի