Անջելինա Ջոլին առաջին անգամ խոսել է ապահարզանի մասին, իսկ հիմա 48-ամյա Քայլի Մինոուգն է որոշել մեկնաբանել Ջոշուա Սասի հետ բաժանումը: Ավստրալացի երգչուհին 29-ամյա դերասանին վռնդել է Լոնդոնի իր տնից, երբ իմացել է իսպանացի դերասանուհի Մարթա Միլանսի հետ նրա սիրախաղի մասին:
Երգչուհին հայտարարել է, որ արդեն մոռացել է բոլոր տհաճությունների մասին եւ շնորհակալ է նման դասի համար:
«Դա չպետք է տեղի ունենար, բայց ես պատրաստ եմ առաջ շարժվել, քանի որ հիմա հարուստ փորձ ունեմ»,- պատմել է երգչուհին:
Չնայած անհաջող սիրավեպին՝ Քայլին վստահ է, որ սիրո հարցում իր բախտը, ամեն դեպքում, բերում է, եւ որ առաջիկայում իրեն իսկական զգացմունք է սպասում:
«Ես առայժմ «նրանք ապրեցին երկար ու երջանիկ» ոճով կատարյալ հարաբերություններ չեմ ունեցել, բայց վստահ եմ, որ դա պարզապես ինձ համար չէ: Ես գիտեմ, թե ինչ է սերն ու ինձ դուր է գալիս սիրահարված լինել»,- նշել է ավստրալացի երգչուհին:
Ի դեպ՝ բրիտանական մամուլում նաեւ լուրեր են պտտվում, որ դերասանը պարզապես օգտագործել է երգչուհուն, որպեսզի վերջինը հոգա իր ծախսերը: Հաղորդվում է նաեւ, որ երիտասարդ դերասանն ընդհանրապես դուր չէր գալիս Քայլիի ընտանիքին:
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն