Ամերիկացի սուպերմոդել եւ հայտնի դերասանուհի Սինդի Քրոուֆորդն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը։
90-ականներին Սինդին համարվում էր աշխարհի ամենակրքոտ կանանցից մեկը։
Մոդելն իր կարիերայի ընթացքում հայտնվել է հարյուրավոր ամսագրերի շապիկներին, իսկ շուրթի վերին հատվածի խալն, իսկական, այցեքարտ է դարձել Քրոուֆորդի համար։
Նույնիսկ, 51 տարեկանում Սինդին իր արտաքինով չի զիջում շատ երիտասարդ աղջիկների, բայց պարզվում է՝ ինչպես շատ կանայք՝ Քրոուֆորդը եւս ունի մի շարք բարդույթներ՝ կապված իր կառուցվածքի հետ, իսկ դպրոցում, որքան էլ, որ զարմանալի է՝ մոդելն աչքի չի ընկել արտաքին գրավչությամբ։
Սինդի Քրոուֆորդի մասին ավելին կարող եք բացահայտել նրա՝ տարբեր շրջանի հարցազրույցներից մեջբերումների միջոցով։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
«Կարծում եմ՝ շատ մարդիկ են հոգու խորքում երազում լինել ռոք աստղ։ Ես եւս բացառություն չեմ»։
«Ես չեմ ցանկանում միշտ գեղեցիկ տեսք ունենալ։ Միշտ գեղեցիկ լինելը ձանձրացնում է»։
«Երբ երեխաներ ես ունենում, բոլոր սկզբունքներդ փոխվում են»։
«Ցանկանում եմ որսալ ամեն մի պահը։ Երբեմն շատ վաղ եմ արթանանում առավոտյան, որպեսզի վայելեմ հանգիստս, քանի դեռ խենթ օրս չի սկսվել»։
«Յուրաքանչյուր կին դժգոհ է իր կառուցվածքից։ Հիշում եմ՝ երբ ինձ առաջարկեցին լողազգեստով լուսանկարվել, ինքս ինձ մի կերպ ստիպեցի ազատվել բարդույթներից»։
«Կյանքը պետք է վայելել այնպիսին, ինչպիսին այն կա։ Դու չես կարող անընդհատ կատարյալ լինել»։
«Ես հմուտ խոհարար չեմ, բայց, հաստատ, կարող եմ կերակուր պատրաստել, օրինակ, 14 հոգու համար»։
«Ես սիրում եմ աշխատել։ Այն էներգիան, որն ինձ փոխանցվում է աշխատանքի շնորհիվ, ինձ ավելի լավ մարդ է դարձնում»։
«Դպրոցում ես աչքի չէի ընկնում իմ արտաքինով։ Ես «պահանջված» աղջիկ չեմ եղել»։
«Մարմնիս մեջ ամենից շատ ինձ դուր է գալիս նրա ուժը։ Ես կարող եմ հեշտությամբ տեղաշարժել ծանր առարկաներ»։
«Բնական է՝ ես այն տեսքը չունեմ, ինչն ունեի 20 տարեկանում։ Այդպես էլ պետք է լինի։ Դա է ճիշտը»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են