Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Համաշխարհային ռոք աստղերը կցնցեն Երեւանը. մայրաքաղաքում կանցկացվի Music Drive Festival առաջին միջազգային ռոք փառատոնը

12:02, 13 մարտի

Աստված իմ, մի՞թե մենք տեսանք այս օրը: Վերջապես Երեւանում իսկապես ՄԵԳԱԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ տեղի կունենա, միջազգային մասշտաբի ռոք փառատոն՝ Music Drive Festival, որի ժամանակ հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ,  բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (առանց մեկնաբանությունների, ինքներդ գիտեք՝ ինչ է դա եւ ովքեր են), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա, խումբն առաջին անգամ չէ մեզ մոտ):

Փառատոնը կտեւի երեք օր՝ մարտի 24-ին, 25-ին եւ 26-ին, եւ ձեր աչքերը, ականջներն ու հոգիները կպատկանեն ռոք, ֆոլկ, էթնո, պրոգրեսիվ ու այլընտրանքային ռոքին:
Համերգները տեղի կունենան Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ երեւանյան ակումբներում:

Music Drive Festival-ը կազմակերպվել է Մշակույթի նախարարության եւ «Ռոք ասոցիացիայի» կողմից, նրանց այս գործում աջակցում է Zhesht Events-ը, որի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանի հետ էլ զրուցեցինք առաջիկա իրադարձության մասին:

 

- Արսեն, սա նման մասշտաբի առաջի՞ն իրադարձությունն է Երեւանում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում:

- Այո՛, առաջինը, բայց, հուսով եմ, ոչ վերջինը: Մշակույթի նախարարությունն ու «Ռոք ասոցիացիան» իսկապես մեծ անականկալ են մատուցել ռոքի սիրահարներին, եւ ոչ միայն մեր երկրի, քանի որ Երեւան կայցելեն պրոգրեսիվ երաժշտության սիրահարներն Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

 - Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մենք միայն մեկ փառատոնով չենք բավարարվի...

- Այո, այն նախատեսվում է ամեն տարի. կազմակերպիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր աջակցում են՝ ի դեմս մեզ, ցանկանում են ցույց տալ, որ մեզ մոտ հնարավոր է նման մասշտաբի միջոցառում կազմակերպել: Կարծում եմ, հետագայում ամեն ինչ ավելի զիլ կլինի:

 - Նման թվով ապշեցուցիչ խմբեր առաջին անգամ են Հայաստան գալիս: Ինքներդ ի՞նչ եք սպասում փառատոնից:

- Խենթություն...

 

Մեր կողմից ավելացնենք՝ բաց մի՛ թողեք նման պատմական իրադարձությունը:

Պարույր Սինյավսկի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search