«Նման մասշտաբի միջոցառում առաջին անգամ է մեր երկրում տեղի ունենում։ Խորհուրդ եմ տալիս ներկա գտնվել փառատոնին, քանի որ, բացի տեղական հայտնի խմբերից, ելույթ են ունենալու նաեւ նորահայտ արտիստներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Music Drive Festival-ին, ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Գրիգորյանը։
Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա, ֆրանսիական Corpo-Mente խմբի անդամները, ի դեմս՝ հմայիչ վոկալիստ Լորեի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արա Խզմալյանը եւ Zhesht Events-ի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։
Արսեն Հակոբյանն իր հերթին հավելեց, որ փառատոնը միայն ռոք երաժշտությանը չի վերաբերում. «Փառատոնի հիմքում ընկած է ռոքը, բայց ռոքը շատ լայն հասկացություն է։ Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես էթնո-ռոք, ֆոլկ-ռոք, այնպես էլ ավանգարդ ոճի այլ կատարումներ»։
Արա Խզմալյանի խոսքով՝ տուր-օպերատորները հաճախ չգիտեն, թե Հայաստանում ինչ մշակութային իրադարձություններ են տեղի ունենում. «Նրանք հստակ երթուղի են գծել՝ եկեղեցիներ ու էլի եկեղեցիներ, եւ հաճախ չգիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Չի կարելի հույսը դնել միայն Գառնի-Գեղարդ-Սեւան եւ այլ երթուղու վրա։ Զբոսաշրջիկներին կարելի է գրավել նաեւ մշակութային իրադարձություններով»։
Հիշեցնենք, որ վաղը Երեւանում միջազգային մասշտաբի ռոք փառատոն է մեկնարկում ՝ Music Drive Festival-ը, որի ժամանակ հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ, բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (առանց մեկնաբանությունների, ինքներդ գիտեք՝ ինչ է դա եւ ովքեր են), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա, խումբն առաջին անգամ չէ մեզ մոտ):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների