Խոշոր աչքեր
Այդպիսի աչքեր ունեցողները տղամարդկային են, խելացի, շփվող եւ արտիստիկ: Նրանք իրենց բնույթով առաջնորդներ են: Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, նրանք միշտ գիտեն՝ ինչի են ուզում հասնել, նրանք առանձնանում են զարմանալի աշխատունակությամբ: Որպես կանոն՝ խոշոր աչքերով մարդիկ առանց դժվարությունների հաջողության են հասնում քաղաքականության մեջ եւ արվեստում:
Միաժամամանակ՝ նրանք զգայուն են, անկեղծ եւ բնական՝ իրենց զգացմունքներն արտահայտելիս: Իսկ եթե աչքերն անհամաչափ են խոշոր, հոնքերը հաստ են, իսկ դիմագծերը՝ կտրուկ, ապա դա վկայում է բոլորին իշխելու ձգտման ու ագրեսիվության մասին:
Խոշոր եւ ցայտուն աչքեր
Այդպիսի աչքերը վկայում են լավ զարգացած լիդերական հատկանիշների եւ ողջամտության մասին: Այդպիսի աչքերով տղամարդիկ եռանդուն են ու հավակնոտ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի իմպուլսիվ են, շփվող եւ իշխող: Միաժամանակ՝ նրանք հակված են թեթեւամտության, անմիտ արարքների եւ ռիսկի:
Խոշոր աչքեր՝ ոչ մեծ ծիածանաթաղանթով
Ոչ մեծ ծիածանաթաղանթով խոշոր աչքերը, երբ սպիտակ հատվածը երեւում է ոչ միայն կողքերից, այլեւ ներքեւից, վկայում է այն մասին, որ մարդը ունի բուռն խառնվածք եւ ատում է երկարաժամկետ պարտավրությունները՝ եւ աշխատանքային, եւ անձնական կյանքում: Սակայն նրանք նաեւ առավելություններ ունեն՝ խորաթափանց են եւ շռայլ:
Փոքր աչքեր
Փոքր աչքերը վկայում են մարդու ինքնաբավության, վերլուծական մտքի, ներքին հանգստության մասին: Այդպիսի մարդկանց բնորոշ են ամուր կենսական համոզմունքներն ու համառությունը: Եթե նրանք ինչ-որ բան ցանկանում են՝ անպայման ստանում են: Թեեւ նրանք շատ լավ հարաբերություններ են ունենում շրջապատի հետ, բայց աշխատում են ուշադրության կենտրոնում չլինել: Նրանք աչքի են ընկնում նվիրվածությամբ եւ կյանքի հավատարիմ ուղեկից կարող են լինել: Իսկ կանայք, չնայած հավատարմությանը, նաեւ շատ խանդոտ են:
Կլոր աչքեր
Այդպիսի աչքերը ճանաչման եւ հաջողության ձգտման մասին են խոսում: Պատասխանատվություն չվերցնելու ցանկությունը նրանց հաճախ է խանգարում փառքի բարձրունքներին հասնել: Նման մարդիկ բռնկուն են, բայց, չնայած դրան, վրեժխնդրությունը նրանց բնորոշ չէ, քանի որ արագ էլ հանդարտվում են: Կլոր եւ լայն բացված աչքերը վկայում են անսովոր անկեղծության եւ բռնկուն բնավորության մասին:
Նշաձեւ աչքեր
Աչքերի նման ձեւը վկայում է նուրբ կերտվածքի մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը եւ գնահատում են ընկերությունը: Եթե աչքերի արտաքին անկյունները մի փոքր վեր են՝ նշանակում է, նրանք նվիրված եւ զգայուն են: Եթե անկյունները մի փոքր ներքեւ են, ապա մարդը հակված է մելանխոլիայի եւ սիրում է վիճել: Իսկ եթե վերին եւ ներքին անկյունները մեկ գծի վրա են, նշանակում է, նա ինքնավստահ է, ինքնաբավ, սիրում է լռություն եւ հոգեկան հավասարակշռություն:
Եռանկյունաձեւ աչքեր
Եռանկյունաձեւ աչքեր ունեցողները թեթեւամիտ են, անփույթ, սիրում են խոսել, բայց այդ ամենը նրանց չի խանգարում լինել տաղանդավոր եւ իմաստուն: Միայն առաջին հայացքից են նրանք անկայուն: Ավելի մոտ ծանոթության ժամանակ անփութության շղարշի տակից ի հայտ են գալիս մրցակցության ձգտումը, նախանձը, ինչ- որ բանով մյուսներին գերազանցելու ցանկությունը:
Խորն ընկած աչքեր
Աչքերի այսպիսի ձեւ ունեցող մարդիկ նեղացկոտ են, հավասարակշռված, նրանց հատուկ է երազկոտությունը: Նրանք չեն ձգտում ռիսկի դիմել, պահպանողական են եւ կարողոնում են հրաշալի վարվել փողի հետ: Նրանք ամեն ինչ վերլուծում են, իրենց խնդիրների մասին չեն սիրում պատմել, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Ու թեեւ շրջապատում նրանց զգուշությամբ են վերաբերվում, նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել:
Շեղ աչքեր
Աչքերի նման ձեւ ունենում են բարի, համբերատար ու զգացմունքային մարդիկ: Լավատեսություն, համարձակություն, ինքնավստահություն. այս որականերն են դառնում նրանց հաջողության ուղեկիցը: Շեղ աչքերով մարդիկ հակված են ռիսկի եւ արկածախնդրության, ինչը հաճախ է նրանց ստիպում դիմել չմտածված քայլերի:
Վեր բարձրացած արտաքին անկյուններով աչքեր
Այսպիսի աչքեր ունեցողներին հատուկ է մեծահոգությունը, համառությունը, սոցիալական լավ հարաբերությունների ստեղծումը, երեխաներին լավ դաստիարակելը: Նրանք հիմնականում հաջող կարիերա են ունենում, հակված են դեպի ստեղծագործական աշխատանքը, բայց, միաժամանակ, նրանք կարող են նաեւ ագահ լինել:
Ներքեւ իջած արտաքին անկյուններով աչքեր
Աչքերի այս ձեւը տխրության տպավորություն է թողնում, բայց այդ մարդիկ աչքի են ընկնում լավատեսությամբ եւ անսահման բարությամբ: Նրանք ավելի շատ հակված են հոգ տանել մերձավորների, քան՝ իրենց մասին: Նրանց հատուկ են վճռականությունն ու հմայքը, բայց նրանք չեն կարողանում ճիշտ որոշել առաջնահերթությունները, ինչի արդյունքում երկար ժամանակ ուրիշի խնդիրներն են լուծում:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը