1. Ձեր մարմինը ցավում է
Մենք ուշադրություն չենք դարձնում մեր մարմնին, քանի դեռ ցավը չի սկսում գոռալ: Սթրեսի բարձր մակարդակի դեպքում մարմինն սկսում է բացասաբար արձագանքել. դուք կարող եք ստամոքսի խնդիրներ, դիարեա, մկանային լարվածություն, կրծքավանդակի ցավեր, սրտխփոց ունենալ: Դուս սկսում եք հաճախակի հիվանդանալ, ի հայտ են գալիս արտրիտ, գլխացավեր: Ամեն անգամ, երբ դուք ձեր մարմնում ցավ եք զգում, ընդունեք դա: Չպետք է անտեսել ախտանշանները: Հետաքրքրվեք դրանցով: Դա ոչ միայն սթրեսի կառավարում է, այլ նպաստում է առողջ լինելուն:
2. Դուք վատ եք քնում
Քնի ցանկացած տատանում՝ երկարտեւ քունը կամ անքնությունը, պետք է լուծվեն: Մեդիտացիան, ֆիզիկական վարժությունները, առողջ դիետան օգնում են լուծել խնդիրը: Բայց, վերջին հաշվով, դուք պետք է գտնեք խնդիրների հիմքը: Հնարավոր է՝ դուք շատ եք անհանգստանում գիշերները, մղձավանջներ եք տեսնում: Մեր ամենօրյա իրադարձությունները շարունակվում են մեր ենթագիտակցության մեջ, եւ արդյունքում մենք տառապում ենք քնի պակասից: Սթրեսն էլ իր հերթին է խոչընդոտում ուղեղի հանգիստ վիճակին: Քնած մարդու մոդելը փոխվում է տարիքի եւ միջավայրի գործոնների հետ, բայց, երբ դուք գերլարվում եք, դրանից առաջինը տուժում է քունը:
3. Ձեր մարմնի զանգվածը մշտապես փոխվում է
Դուք արդեն կերե՞լ եք կամ մոռացե՞լ եք ուտել: Սթրեսը կարող է դանդաղեցնել մարսողությունը, որի արդյունքում դուք ավելորդ քաշ կհավաքեք: Ախորժակի փոփոխությունը մեր էմոցիոնալ եւ ֆիզիկական վիճակի յուրօրինակ չափիչ է եւ վկայում է նաեւ մեր ընկճվածության մասին: Երբ մենք գերլարվում ենք, բջիջներն անհրաժեշտ քանակությամբ թթվածին չեն ստանում: Սնունդն էներգիա է, որով մենք սնում ենք մարմինը եւ ցուցանիշ է, թե ինչպես ենք կարգավորում իրավիճակը: Մարմինը մեր տեղաշարժման միջոցն է, եւ այն, թե ինչպես ենք վերաբերվում նրա հետ, կապված է էմոցիոնալ խնդիրների դեմ պայքարելու մեր մտավոր ունակության հետ:
4. Դուք չեք կարողանում չմտածել աշխատանքի եւ խնդիրների մասին
Եթե դուք որոշ ժամանակով չեք կարող հետաձգել ձեր աշխատանքը, ֆինանսական ու մյուս հարցերը եւ հանգստանալ, ապա սթրեսը կտիրի ձեր կյանքին: Դուք չեք կարող լուծում գտնել, քանի դեռ չեք հեռացել խնդրից: Չափից դուրս անհանգստությունը կարող է հոգեկան եւ ֆիզիական խնդիրներ առաջացնել: Եթե դուք մշտապես ստուգում եք ձեր հեռախոսը, էլեկտրոնային փոստն ու հաղորդագրությունները, ապա ժամանակն է վերլուծել, թե ինչն է ձեր կյանքում ավելի կարեւոր:
5. Դուք չեք կարողանում տեղում նստել
Տեղում նստել չկարողանալը գերլարվածության վկայություն է: Եթե դուք չեք կարողանում հանգիստ զբոսնել, հանգիստ աշխատել կամ պարզապես ձեր մտքերի հետ լինել, հավանաբար, դուք շատ լարված եք: Եթե տագնապը մշտական է, եւ եթե դուք անգամ գիրք ընթերցելիս չեք կարողանում թուլանալ, ապա ժամանակն է հասկանալ այն, ինչը ձեզ ստիպում է այդ վիճակում գտնվել, ժամանակն է վերջ դնել ձեր անհանգստություններին ու վախերին:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ