Նախ՝ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Եթե նա իսկապես որեւէ զգացմունք ունի ձեր հանդեպ, ապա բարձրաձայն կասի այդ մասին: Նա բոլորին կներկայացնի ձեզ՝ որպես իր ընկերուհու: Այսինքն՝ դուք պաշտոնական տիտղոս կունենաք, ինչը նշանակում է, որ նա ձեզ հետ երկարատեւ հարաբերությունների հույս ունի, ձեզ իրենն է համարում, հպարտանում է, որ միասին եք, եւ այդ մասին հայտարարում է մարդկանց, որոնք կարեւոր են նրա համար:
Իսկ եթե դուք արդեն կես տարի հանդիպում եք տղամարդու հետ, եւ մինչեւ հիմա ծանոթ չեք նրա հարազատների, մոր, ընկերների հետ, կամ ամեն հարմար առիթով հրաժարվում է ծանոթանալ ձեր ընտանիքի հետ, նշանակում է՝ երկար միասին չեք լինի:
Երկրորդ նշան. ՏՂԱՄԱՐԴՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է
Ձեզ սիրող տղամարդը ձեզ թույլ չի տա իրենից փող խնդրել: Նա անհրաժեշտ ամեն ինչով կապահովի ձեզ:
Ապահովել՝ նշանակում է ոչ միայն փող բերել: Սա վերաբերում է նաեւ որոշակի խնդիրներ լուծելուն: Օրինակ, եթե դուք նրան դիմում եք որեւէ խնդրանքով, բայց նա հրաժարվում է, ուրեմն դա ձեր տղամարդը չէ:
Երրորդ նշան. ՏՂԱՄԱՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
Պաշտպանությունը չի նշանակում պարտադիր ֆիզիկական ուժի կիրառում նրա դեմ, ով վնաս է հասցնում ձեզ: Դա կարող է լինել որեւէ արժեքավոր խորհուրդ կամ ինչ-որ բանում օգնելու ձգտում, ինչը, նրա կարծիքով, անվտանգ չէ ձեզ համար: Կանայք պետք է խոստովանեն, որ տղամարդիկ այլ կերպ են սիրում։ Նրանց սերը երեք կատեգորիա է ներառում. հայտարարություն, պաշտպանություն, ապահովում:
Որոշ կանայք կարող են չհամաձայնել սրա հետ, կարծել, որ տղամարդիկ այլեւս ոչնչի ունակ չեն: Բայց նրանք չեն անում այն, ինչ նրանցից ակնկալվում է, քանի որ ոչ ոք չի պահանջել: Դուք պետք է պնդեք, որպեսզի տղամարդը որսորդ դառնա:
Անհրաժեշտ է ծանոթության հենց սկզբում սահմանել հիմնական կանոնները, ստանդարտները՝ հարաբերություններն անհրաժեշտ ուղղությամբ տանելու համար: Այսինքն՝ հստակ հասկացնել, թե ինչ եք զգում, ինչի հետ կհաշտվեք, ինչի հետ՝ ոչ: Այս պահանջները պետք է ներկայացվեն մեղմ ձեւով, զրույցի ընթացքում, որպեսզի վերջնագրի նման չհնչեն:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը