Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Անի Լորակի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին. «Կաշխատեմ առաջիկայում համերգով Երեւան գալ»

19:26, 29 մարտի

Հայտնի երգչուհի Անի Լորակը չի դադարում հիացնել հանդիսատեսին իր հիասքանչ արտաքինով եւ գայթակղիչ ձայնով: Նրա համար հառաչում են մոլորակի միլիոնավոր տղամարդիկ, իսկ ավելի մեծ թվով կանանք պարզապես հիանում են նրանով:

Իրականում Անի Լորակը, պարզվում է, պայծառ եւ երջանկություն ճառագող անձնավորություն է: Երգչուհին NEWS.am STYLE-ի ընթերցողներին է ներկայացրել հաջողության, երջանկության, դե, իհարկե, նաեւ գեղեցիկ կազմվածքի գաղտնիքները

Անի, ի՞նչ էիք ցանկանում դառնալ մանկության տարիներին:

Ինչպես մայրս է պատմում, երաժշտությունն իմ կյանքում եղել է ծննդյան իսկ օրից: Ես չէի խոսում, բայց միանգամից երգեցի: Եվ 4 տարեկանից արդեն գիտեի, որ երգչուհի եմ դառնալու: Ես ծնվել եմ Կիցման քաղաքում, այն տանը, որտեղ ծնվել է նաեւ Վլադիմիր Իվասյուկը՝ «Червона рута» երգի հեղինակը: Գուցե դա նշան էր, որ իմ երազանքը կատարվելու է:

Իմ առաջին հանդիսատեսը հարեւաններն էին, ովքեր չէին հասկանում, թե ինչո՞ւ է օրը ցերեկով աղջնակը փողոցում երգում: Ինձ ծափահարում էին, կոնֆետ տալիս, հետեւում, եւ դուր էր գալիս, որ լսում են ինձ: Ես պատրաստ էի երգել ու պարել, միայն թե գրավեի իմ հանդիսատեսի սրտերը: Մանկուց դուր էր գալիս ինձ վրա ուշադրություն հրավիրել եւ հիմա, երբ ամեն անգամ բեմ եմ դուրս գալիս, հաճույք եմ ստանում, որ երազանքս իրականացել է:

Հիշո՞ւմ եք, ե՞րբ եկավ իսկական ճանաչումը:

Կարող եմ ասել, որ հաստատ երկնքից չի ընկել: Եկել է աստիճանաբար՝ դառնալով իմ աշխատանքի, ներդրած ջանքերի արդյունք: Հիշում եմ փառքի առաջին շողը «Утренняя звезда» մրցույթից հետո, որտեղ ես տարվա բացահայտումը դարձա: Հետո մենք ալբոմ թողարկեցինք, տեսահոլովակ նկարահանեցինք, սկսվեցին շրջագայությունները. մենք շարունակում էինք աշխատել: Նյու Յորքում անցկացվող երիտասարդ կատարողների համաշխարհային «Big Apple Music - 96» մրցույթում ես Գրան Պրի ստացա, «Եվրատեսիլ 2008»-ում երկրորդ տեղը զբաղեցրի եւ ստացա «Artistic Award Eurovision Song Contest» մրցանակ, որը տրվում է մրցույթի լավագույն արտիստին: Եվրատեսիլից հետո Ուկրաինայի նախագահն ինձ Ուկրաինայի ժողովրդական արտիստուհու կոչում շնորհեց: Ճանաչումը միանգամից չեկավ. այն տրվում է նրանց, ովքեր շատ են աշխատում եւ հաստատակամորեն շարժվում են դեպի իրենց նպատակը:

Ի՞նչը Ձեզ օգնեց հաջողության հասնել:

Հաջողության հասնելու համար հարկավոր է համառ լինել: Բարեբախտաբար, ես դա շատ շուտ հասկացա. չէ՞ որ ստիպված էի հույսս միայն ինձ վրա դնել: Մի անգամ ձեռքիս տակ հայտնվեց Լյուդվիգ Վան Բեթհովենի կյանքի մասին պատմող «Ճակատագրի դեմ միայնակ» գիրքը, որտեղ ասվում էր, թե «տաղանդի մի պտղունցն էլ բավարար է, իսկ ահա համառության մի ամբողջ օվկիանոս է հարկավոր»: Այս պարզ միտքն իմ նշանաբանը դարձավ: Տաղանդավոր մարդիկ շատ են, բայց հաջողության են հասնում եզակիները. նրանք, ովքեր ճակատագրից չեն նեղանում ու չեն հանձնվում դժվարությունների առջեւ: Թող հազար անգամ հարվածեն ձեռքերիդ, ամեն դեպքում, եթե երազանք ունես, չի կարելի նահանջել:

Ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգ կատարել:

Հետաքրքիր կլիներ աշխատել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ռիկի Մարթինը եւ Ռոբի Ուիլյամսը: Ինձ դուր է գալիս՝ ինչպես են բեմում աշխատում Բեյոնսեն, Ադելը եւ Ջենիֆեր Լոպեսը: Խոնարհվում եմ Ուիթնի Հյուսթոնի տաղանդի առջեւ: Մադոննայի վերջին համերգը հիացմունք է առաջացնում: Նաեւ ինձ դուր է գալիս Սելին Դիոնի փիլիսոփայությունը. նա բարի, մարդկանց օգնող անձնավորություն է: Նրա հետ կցանկանայի ծանոթանալ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, եւ ի՞նչ խորհուրդ կտայիք կարդալ:

Կարդում եւ խորհուրդ եմ տալիս Ռոբին Շարմի գրքերի շարքը. «Վանականը, ով վաճառել է իր «Ֆերարի»-ն», «Լիդերության դասեր վանականից, ով վաճառել է իր «Ֆերարի»-ն», «Սուրբ, Սերֆինգիստ եւ Տնօրեն» եւ այլն: Ինձ մոտ է նրա փիլիսոփայությունը, իսկ գրքերը շատ ուսուցողական են:

Ինչպիսի՞ հագուստ եք կրում բեմից դուրս: Ջինսեր եւ շապիկներ Ձեր զգեստապահարանում կա՞ն:

100%-ով. դրանք ջինսերն են, սպիտակ շապիկը, բարձրակրունկը եւ նվազագույն դիմահարդարում: Հագնում եմ այն, ինչով ինձ հարմարավետ եմ զգում: Կարեւորը, որ հագուստի մեջ մնաս՝ ինչպիսին կաս: Բայց բեմում ես Shady Lady եմ, Diva. միշտ վառ եւ նկատելի, անթերի make-up-ով եւ բարձր կրունկներով:

Դուք դուստր ունեք: Ինչպե՞ս է հաջողվում կարիերան համատեղել մայրության հետ:

Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչպես: Դա գաղտնիք է ինձ համար: Այնպիսի իրավիճակ է, երբ պարզապես հարկավոր է համատեղել դրանք, որովհետեւ ես կյանքս չեմ պատկերացնում առանց բեմի եւ առանց ընտանիքի: Դրանք երկու փոքրիկ գնդակներ են, որոնց վրա փորձում ես հավասարակշռություն պահպանել: Եթե մեկի ուղղությամբ կենտրոնանաս, մյուսը կկորցնես: Անընդհատ աշխատանք եւ ոչ մի րոպե հանգիստ: Հարկավոր է միշտ հավասարակշռել եւ կենտրոնացնել ուշադրությունը: Քանի որ ես կենդանակերպի նշանով Կշեռք եմ, ինձ համար կարեւոր է, որ կյանքում ամեն ինչ հավասարակշռված լինի: Այդ պատճառով կշեռքի մի նժարին ընտանիքս է, մյուսին՝ բեմը: Ես տառապում եմ, երբ երկար ժամանակ ելույթ չեմ ունենում, չեմ տեսնում հանդիսատեսին: Այս տարի իմ ստեղծագործական գործունեության 20-ամյակն է: Առաջին անգամ դեմ եմ դուրս եկել 1993 թվականին, Չերնովցիում, «Первоцвіт» փառատոնի շրջանակում: Իսկ չորս տարեկանից հստակ հասկանում էի իմ առաքելությունը. երգել եւ մարդկանց դրական էմոցիաներ նվիրել:

Ձեր կարծիքով, ի՞նչն է կնոջը գեղեցիկ դարձնում:

Սերը: Որովհետեւ կարելի է գեղեցիկ զգեստ հագնել, գեղեցիկ դիմահարդարվել, բայց եթե աչքերում փայլ, սեր, աշխարհի հանդեպ հետաքրքրություն, մտերիմների նկատմամբ սեր չլինեն, դժվար թե նման կինը ուշադրություն գրավի եւ հետաքրքիր լինի: Այդ պատճառով, երբ սիրում ես, հոգիդ երգում է, եւ դու դառնում են մագնիս, ում բոլորը ցանկանում են մոտենալ՝ այդ շողերի եւ ջերմության մեջ գտնվելու համար: Ես խորապես համոզված եմ, որ իրական գեղեցկությունը սերն է: Ամենից գեղեցիկ կինը նա է, ով ապրում է սիրո մեջ, ունակ է սեր տալ եւ ստանալ:

Անի, արտաքինին հետեւելու կանոններ ունե՞ք, որոնց երբեք չեք դավաճանում: Կարո՞ղ եք ներկայացնել դրանք:

Ես հաց գրեթե չեմ ուտում: Եթե ցանկությունը շատ մեծ է, կարող եմ ինձ թույլ տալ ուտել մի կտոր սեւ հաց: Եվ քաղցրեղեն ուտում եմ սահմանափակ քաղաքակությամբ: Իսկ ամենակարեւորը, ամեն օր մարզանք եմ անում, նույնն էլ խորհուրդ եմ տալիս ընկերուհիներիս: Արթնանալուց հետո, դեռեւս անկողնում պառկած, հարկավոր է փորի ձգման վարժություններ անել: Կարեւորը չծուլանալ, պարբերաբար կատարել այն: Պատրվակներ չպետք է լինեն: Ես դա ամեն օր եմ անում: Բաց թողնե՞լ: Երբեք: Այդ դեպքում կդադարեմ ինքս ինձ հարգել: Ամենից հետաքրքիրն այն է, որ մարզանքն արդյունք է տալիս: Զգում ես, թե ինչպես է արթնանում մարմինդ: Եվ, իսկապես, փորիդ խորանարդիկներ են հայտնվում:

Իսկ ինչպե՞ս եք սիրում հագցնել Ձեր դստերը: Նրա համար գնում եք այն ամենը, ինչ Դուք չե՞ք ունեցել մանկության տարիներին:

Օհ, ես բոլոր մանկական խանութների քարտերն ունեմ: Մենք չենք բավարարվում մեկ զույգ կոշիկով. միանգամից գնում ենք հագուստի հավաքածուի հետ: Գնումների կեսից ավելին երեխան չի էլ հասցնում հագնել: Այնպես որ՝ հասկանում եմ, որ բոլոր այդ գնումներն ավելի շատ մայրիկի, քան Սոֆյայի հաճույքի համար են: Բայց երբ գեղեցիկ մետաքսե զգեստներ եմ տեսնում, չեմ կարողանում ինձ զսպել: Լավ է, որ այդ ամենի համար ժառանգորդ կա: Իսկ ընդհանրապես, դրանցից որոշներն այնքան գեղեցիկ են, բարձր նորաձեւության նվերներ կնքահորից եւ կնքամորից, որ կարելի է շրջանակի մեջ առնել եւ որպես արվեստի գործ կախել պատից: Կարծում եմ, որ վաղ տարիքում երեխայի համար միեւնույն է, ո՞ւնի, արդյոք, Dior-ից կոշիկ կամ Versace-ից բաճկոն: Երբ նման իրեր են նվիրում, հաճելի է: Բայց երեխաների համար հատուկ դիզայներական հագուստ չէի գնի:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Ի՞նչ է հարկավոր Անի Լորակի երջանկության համար:

Ես երջանիկ մարդ եմ: Երախտապարտ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Իսկ երջանկության համար վճռականություն է հարկավոր: Լինում է՝ մարդիկ շնորհակալության զգացում չեն ունենում նրա համար, ինչ արդեն ունեն, աշխարհի բոլոր հրաշալիքների լիարժեք գիտակցություն չկա: Մենք մասամբ չենք արժեւորում այն, ինչ ունենք, չենք հասկանում, որ արեւը տեսնելն արդեն պարգեւ է, սեփական ոտքերով քայլելը՝ նույնպես: Դա արդեն երջանկություն է: Երբ գիտակցենք, որ կարող ենք երջանիկ լինել, այն ժամանակ էլ կզգանք երջանկության համը: Երջանկության մեղեդին միշտ մեր ներսում է, հարկավոր է միայն սովորել լսել այն:

Անի, ծանո՞թ եք մեր քաղաքին: Եվ ե՞րբ եք ծրագրում համերգով Երեւան ժամանել:

Ես գիտեմ, որ հայերը շատ հյուրասեր ժողովուրդ են, իսկ Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է. լայն պողոտաներով, կանաչ պուրակներով եւ այգիներով: Կաշխատենք առաջիկայում ձեզ այցելել համերգային մեծ ծրագրով եւ, իհարկե, ծանոթանալ ձեր քաղաքի մշակույթին:

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել