1. Սկսիր հոտերից
Այո, հոտերն ազդում են սեքսուալ տրամադրության վրա: Եթե երեկոյան դուք միս եք պատրաստել սխտորով, եւ այդ հոտը նաեւ ձեր ննջարան է թափանցել, ապա տրամադրությունը հեռու կլինի սեքսուալից: Այլ բան, եթե դա լինի բովված նուշի կամ բազիլիկի հոտ: Ապացուցված է, որ այդ հոտերը գրգռում են եւ սեքսուալ տրամադրություն են առաջացնում: Բավական է եթերայուղի մի քանի կաթիլ մատներին, իսկ հետո՝ դրանցով հպվել զուգընկերոջը, և խաղն սկսվում է:
2. Թեստ՝ կապած աչքերով
Սիրային գգվանքների ժամանակ ուտելիքը ուժեղացնում է զգացմունքները, ուստի վերցնում եք ամենահամեղ բաները, որոնք կան սառնարանում (խոլոդեցը պետք չէ) եւ՝ դեպի ննջարան: Սիրելիի համար կապած աչքերով թեստ փորձիր: Նրա շուրթերին մոտեցրու մանդարինի շերտիկը, գրգռիր նրա ռեցեպտորները անանասով: Նման փորձից երկուսդ էլ մեծ բավականության կստանաք:
3. Ընթրիք՝ ձեռքերով
Այս գաղափարը դուր կգա նրանց, ովքեր սիրում են փորձարկել, զվարճանալ եւ հաճույք ստանալ: Մոմերով ռոմանտիկ ընթիք կազմակերպեք, բայց սպասքի փոխարեն օգտագործեք ձեքերն ու մատները: Կերակրիր նրան քո ձեռքերով, թույլ տուր, որ համբուրի քո մատները եւ կտեսնես, թե ինչպես է դա գրգռում:
4. Մրգային հյութ
Մի փորձիր մաքրուհի լինել. ուտելիքով սեքսուալ խաղի կարգախոսն է՝ մաքսիմում հաճույք, մինիմում՝ սահմանափակում: Վերցրեք մանգոյի հասուն պտուղը, կիսեք այն, ու թող հյութը մատների արանքից հոսի նրա մարմնի վրայով: Իսկ ինչքան համեղ է սիրելիի կողքին պաղպաղակ ուտելը... Էքսպերիմենտների դաշտն այնքան լայն է, որ հաստատ չեք ձանձրանա:
5. Բերանը՝ բերանին
Քո բերանով կերակրիր սիրելիիդ: Տուր նրան շոկոլադի, մանդարինի շերտիկներ՝ բացելով հյութից քաղցրացած շուրթերը: Սա շատ գայթակղիչ խաղ է, որը դուր կգա բոլոր քաղցրակերներին ու սեքսոմաններին:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք