Կանոն 1. Ձեզ երես տվեք
Փող ձգելու կանոնն ասում է. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է պատճառում»: Այս կանոնի հակառակ կողմը նշանակում է. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս: Ավելին ասեմ, երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դա դուրս եք մղում ձեր կյանքից: Եվ այդտեղ դաստիարակությունը խանգարում է ձեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճանապարհորդել եւ հանգստանալ: Բայց մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ մղում է համեստ լինել, ապրել հանուն ուրիշների, մեզ զոհաբերել ի բարօրություն ուրիշների, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ Ձեզ փող պետք չէ, այն ուրախություն չի բերում: Այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք. «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»: Թող դա աննշան, բայց հաճելի մի բան լինի, հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ էլ մի բաժակ սուրճ կամ նոր զարդարանք կամ էլ որեւէ հագուստ: Ձեզ երես տվեք: Կանոնավորապես արեք դա: Թող ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ (դա փող է ձգում) եւ հաճույք ենք ստանում փողից (դա էլ է փող ձգում):
Կանոն 2. Փողն ընդունեք ուրախությամբ եւ երախտագիտությամբ
Փողի երկրորդ կանոնն ասում է. փողը գալիս է այն ժամանակ, երբ հարմարավետություն եւ հաճույք է բերում: Օրենքը պարզ է եւ անխախտ. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է բերում»: Եթե փողը ուրախություն եւ հաճույք է բերում, էլի ու էլի գալիս է: Ձեր կանացի էությունը ձգում է փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ պատճառում փողը, այնքան ավելի շատ եք ձգում այն: Երբ ձեզ փող են տալիս, փոխանցում, հանձնում, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին: Նույնիսկ եթե ձեզ են վերադարձնում ուշացրած պարտքը, միեւնույն է` ասեք «շնորհակալ եմ», եւ ուրախացեք այն փաստից, որ փողը հետ է վերադարձել:
Կանոն 3. Աստվածային հաջողությունը անցկացրեք ձեր ձեռքերով
Ուրիշ մարդկանց բարիք նվիրեք: Բարի գործեր արեք: Նախորդ կանոնները կիրառելիս ձեր եկամուտը հավանաբար աճել է եւ սկսել են ձեզ նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը կիսեք նրա հետ, ում դա անհրաժեշտ է: Փողի մի մասն աստվածահաճո գործի նվիրաբերեք կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին: Նրանց փող տվեք, օգտագործելով «արարչական ազդակը»: Ձեզ փող ուղարկելով, աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով կանցնի նրան, ում անհրաժեշտ է Աստծու օգնությունը:
Հիշեք. «Աստված ձեր ձեռքերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք օգնել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ դուք ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով