«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այս օրերին բուռն նախապատրաստական աշխատանքների մեջ է, սակայն նա կարողացել է իր զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրել NEWS.am STYLE-ին եւ խոսել «Fly with me» երգի, «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների միջեւ հայտարարած մրցույթի եւ մրցակիցների մասին: Երգչուհին նաեւ իր մաղթանքն է հղել հայ կանանց եւ աղջիկներին՝ Ապրիլի 7-ի առթիվ:
Հարցազրույցն ամբողջությամբ եւ Արծվիկի նոր ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորեւ.
-Արծվիկ, «Fly with me» երգը մարդկանց կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Հետաքրքիր է` ինչպի՞ն էր Ձեր արձագանքը. այն Ձեզ միանգամի՞ց դուր եկավ:
-Եվրատեսիլյան «Fly with me» երգը լսել եմ նախընտրական փուլում ստացված շուրջ 300 ստեղծագործությունների շարքում: Առաջին զգացողությունս այն էր, որ սա այն երգն է, որը տարբերվում է բոլորից, սա այն աշխատանքն է, որը ցանկանում եմ եւս մեկ անգամ լսել: Արդյունքում՝ ունկնդրեցի շատ անգամներ, ու այնպիսի տպավորություն էր, որ երգի հեղինակներին հաջողվել է ներխուժել զգացողություններիս եւ մտքերիս մեջ ու առաջարկել այնպիսի աշխատանք, որը լավագույն կերպով է ինձ բնորոշում: «Fly with me»-ն դարձավ այն երգը, որը երկար ժամանակ խմորվում էր ներսումս:
-Եվրոպայի երկրպագուների կողմից, կարծես թե, երգն ավելի շատ սիրվեց: Սպասո՞ւմ էիք նման բուռն աջակցության եւ, ի՞նչ եք կարծում, նրանց համակրանքը կօգնի՞, որ հաղթեք:
-Իրականում փորձում եմ լսել եվրատեսիլյան նախորդ տարիների հայ պատվիրակների խորհուրդներն ու հնարավորինս քիչ հետեւել քննարկումներին, սակայն պետք է խոստովանեմ, որ լիովին դեռեւս չի ստացվում: Երգի առնչությամբ արձագանքները բավական տարբեր էին, ու ինչպես իրավացիորեն նկատեցիք՝ եվրոպացիների շրջանում երգը շատ ավելի շուտ սիրվեց: Հուսամ՝ դա կօգնի շատ sms-ներ ստանալ քվեարկության ընթացքում:
-Այս պահին ամենից շատ խորհուրդներով ո՞վ է Ձեր կողքին եւ ո՞վ է աջակցում Ձեզ:
-Չգիտեմ դա լավ է, թե՝ ոչ, բայց յուրաքանչյուրը, ում հետ հասցնում եմ շփվել: Խանութի վաճառողից՝ մինչեւ տաքսու վարորդ, հարեւանից՝ մինչեւ գործընկերներ. այս հարցում եւս յուրահատուկ ենք, ինչ խոսք: Սա, իհարկե, կես-կատակ, իսկ իրականում՝ ամեն վայրկյան կողքիս է ամուսինս, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության թիմը, ում խորհուրդներին էլ ամենից շատն եմ հետեւում:
-«Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների երգերն արդեն թողարկվել են: Ո՞ւմ եք համարում Ձեր ամենաուժեղ մրցակիցը:
-Արդեն բոլոր երկրների երգերն են հայտնի, ու ինձ համար այդ ամբողջությունը մի մեծ գունապնակ է հիշեցնում, որտեղ բազում գույներ կան՝ մեկը մյուսին լրացնող, հարստացնող, երբեմն նույնիսկ անզատելի: Ուժեղ մասնակիցների մասին կկարողանամ խոսել, երբ եվրատեսիլյան առաջին փորձի ընթացքում բոլորս կենդանի կատարումներով հանդես գանք. դա արդեն որոշակի ցուցիչ կլինի: Իսկ մինչ այդ՝ ինձ յուրաքանչյուր երկրի մասնակցի կատարում օգնում է մտքումս կազմելու այն պատկերը, որը մեկ բառով կոչվելու է «Եվրատեսիլ-2017»:
-Ինչպե՞ս առաջացավ «մարտահրավերներ» նետելու հետաքրքիր գաղափարը:
-Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, «Fly with me» երգի մեղեդին համադրում է աշխարհի էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները: Ու երգի ձայնագրման, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեծ հետաքրքրությամբ ու մոլուցքով սկսեցի ուսումնասիրել հայկական էթնիկ երաժշտությունը, որից հետո նաեւ ցանկություն ունեցա անդրադառնալու մասնակից երկրների էթնիկ երաժշտություններին: Այդ ողջ ընթացքն ինձ այնքան ոգեւորեց, որ ցանկացա ներգրավել եվրատեսիլյան մասնակիցներին՝ հնարավորություն տալով առավել լավ ճանաչելու միմյանց մշակույթները: Սա սկզբում խաղ էր, որը երբեմն վերաճում էր երաժշտագիտական քննարկումների, ինչն, իհարկե, ոգեւորիչ է:
-Այս պահին նախապատրաստական ո՞ր փուլում եք:
-Տրամադրվում եմ մեկամսյա հետհաշվարկին: Այժմ ակտիվորեն բեմադրության հետ կապված աշխատանքներն են տարվում, ինչպես նաեւ երգի, վոկալի, պարի, հագուստի փորձերը: Այս ընթացքում նաեւ ճամփորդում եմ, երգս ներկայացնում եվրատեսիլյան երկրպագուներին:
-Այսօր Ապրիլի 7-ն է: Ի՞նչ կմաղթեք հայ կանանց եւ աղջիկներին:
-Մաղթանքս մեկն է՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին մշտապես սիրված լինելու հնարավորություն եւ երջանիկ լինելու բազում առիթներ ունենա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով