«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան կինոազդ. «Իզաբելա թագուհին». Պենելոպե Քրուսը փրկում է իրավիճակը

20:06, 12 ապրիլի

Հանրության շրջանում որպես «կին ինկվիզիտոր» հայտնի Իզաբելա Կաստիլացի թագուհու մասին կատակերգական մելոդրաման բավականին ազդեցիկ կերպով պատմում է թագուհու մասին, բայց արդարացիորեն չի հավակնում կենսագրական փաստագրական ֆիլմի տիտղոսին: Միգուցե, նրան մարմնավորած դերասանուհու անհամապատասխանության պատճառով:
Ուշագրավ է, որ «Քո երազանքի աղջիկը» ժապավենում, որը համարվում է ֆիլմի պրեքվիլը, գլխավոր հերոսները «Իսպանիայի թագուհին» կոչվող ֆիլմ են նկարահանում:
Իր թեթեւությամբ եւ «արդյունքում ամեն ինչ լավ է լինելու» ուղերձով տրիվիալ ժապավենը, առանց բարձր ինտելեկտուալ ֆիլմի հավակնությունների, կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Սա օրինակներից մեկն է, երբ ռեժիսորն ու սցենարիստը իրական նշաձող են դնում եւ այն լավ են կատարում:

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆիլմն է այս ժանրի մեջ, եւ եթե չլինեին Պենելոպեի սեւաթույր աչքերը, շատերը միգուցե չէին նկատի ֆիլմի պոստերը: Եւ սա առաջին դեպքը չէ, երբ գեղեցկուհի Պենելոպեն փրկում է իրավիճակը:

Երբ հեռուստադիտողն սկսում է կասկածել, որ դրանից ավելի հրաշալի այլ բան այլեւս չի լինի, անսպասելիորեն ինչ-որ դավադրություն է սկսվում՝ ինչ-որ կերպարի նկատմամբ, որին առեւանգում են: Գլխավոր հերոսուհին օգնականների խումբ է հավաքում եւ փորձում առեւանգվածի փրկության ծրագիրն իրականացնել՝ զուգահեռաբար խաղալով ֆիլմում, որ ոչ ոք չկասկածի եւ չբացահայտնի նրա արկածախնդիր ծրագրերը:

Ֆիլմում  սյուժետային մի քանի գիծ է ներկայացվում: Ֆիլմ՝ մեկ ուրիշ ֆիլմի նկարահանման մասին, սիրային բազմանկյուններ, արդարության ծարավ. սրանք միայն մելոդրամաների բազային կլիշեների փաթեթի մի մասն են:

Այս ամենը լրացնում է գեղեցիկ, հյութեղ գույներով վառ պատկերը. զվարճալի երկխոսություններ, արդարության հաղթարշավ եւ ճակատագրի հանկարծակի պարգեւ տառապյալներին, նկարահանման ժամանակ զվարճալի դրվագներ տարեց ռեժիսորի հետ, դասական կանացի նախադասություններ՝ «ինքս ինձ խոստացել եմ աշխատանքի ժամանակ երբեք չսիրահարվել եւ, օ սարսափ, չկարողացա դիմանալ նրան…

Բայց, հանուն արդարության, պետք է նշել, որ ֆիլմն արժե դիտել թագուհու գեղեցկության եւ Քրուսի խառնվածքի համար:


Ռիգա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել