1. Ոգեշնչվել ցանկացած լավ արարքով
Դու բարեհամբույր անծանոթին կարող ես իսկական տղամարդ համարել, քանի որ նա մեկ անգամ քո առջեւ բացել է դուռը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Աշխատիր չսիրահարվել յուրաքանչյուր երիտասարդի, որն իրեն կատարյալ ապուշի նման չի պահում։
2. Սոցկայքերում ժամանակ անցկացնել
Այո, այնտեղ եւս լավ երիտասարդներ են լինում, որոնք նոր հարաբերություններ են փնտրում։ Բայց այնտեղ տղամարդիկ հիմնականում փնտրում են որւեէ մեկին, ում հետ կարելի է զվարճանալ։ Եթե իրական բան ես ցանկանում, փորձիր ավելի լուրջ ծանոթության կայքեր։
3. Նրան առաջինը գրել
Դա չի նշանակում, որ առհասարակ չի կարելի առաջինը գրել կամ զրույց սկսել։ Դու կարող ես նրան առաջինը գրել։ Բայց եթե դու դա անում ես անդադար, շաբաթը 7 օր, նշանակում է՝ նա քեզ ավելի է դուր եկել, քան դու նրան։
4. Բողոքել միայնակ լինելուց
Եթե ինքդ քեզ ասես, որ երիտասարդի հետ քեզ ավելի լավ կզգաս, դու կարող ես համաձայնել հարաբերություններ սկսել առաջին պատահածի հետ, որը քեզ արժանի չէ։
5. Վախենալ լուրջ խոսակցություններից
Գիտեմ՝ չես ցանկանում հուսահատ տեսք ունենալ, բայց դու շատ խնդիրներից կազատվես, եթե հնրավորին շուտ նրա հետ քննարկես ձեր ապագան։
6. Փոխել արտաքինը
Եթե նա չի սիրում քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, ուրեմն նա քեզ համար չէ։ Ամեն ինչ շատ պարզ է։
7. Հարբել տղամարդկանց հետ ծանոթանալուց առաջ
Սթափ վիճակում ծանոթանալը կարող է մի փոքր վախենալու թվալ, բայց հարբած վիճակում կարող ես կորցնել զգոնությունն ու սխալ տղամարդու կողքին հայտնվել։
8. Նրան շատ երկար գրել
Դուք չպետք է առաջին հանդիպումից առաջ երկար ժամանակ գրեք միմյանց։ Նա հեռախոսով եւ առցանց կարող է կատարյալ լինել, բայց հանդիպելիս դու կարող ես ոչինչ չզգալ։
9. Համաձայնել ավելի քչին, քան արժանի ես
Բավական է ժամանակ ծախսել սխալ տղամարդկանց վրա։
10. Քիչ սապսելիքներ ունենալ
Ասում են, թե աղջիկները մեծ սպասելիքներ ունեն եւ սպասում են սպիտակ ձիով արքայազնին։ Բայց իրականում մենք հիմնականում շատ քիչ սպասելիքներ ունենք։ Դա պետք է փոխել։ Սպասիր երիտասարդին, որն իսկապես քեզ կսիրի ու կհարգի։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը