Հայելին միստիկական եւ հանելուկային առարկա է: Հնագույն ժամանակներից դրանք օգտագործվել են հանդերձյալ աշխարհ տեղափոխվելու կամ ճակատագրի կանխագուշակման համար: Ուժի առարկան ի զորու է արտացոլել մարդու մտքերն ու զգացմունքները, ուստի հայելու առաջ որոշ գործողություններ ու մանիպուլյացիաներ ոչ միայն անցանկալի են, այլ վտանգավոր:
Բառեր, որոնք չի կարելի ասել հայելու առջեւ
«Ես վատ եմ զգում»:
Հաճախ չարության, վիրավորանքի կամ զայրույթի ժամանակ մենք նայում ենք հայելու մեջ եւ խղճում ենք ինքներս մեզ, բայց դա չափազանց վտանգավոր է: Քանի որ ուժեղ ազդակով ասված խոսքերն արձագանք են գտնում այլ աշխարհներում եւ ունակ են բումերանգի նման վերադառնալ՝ ձգելով այն բոլոր վատ բաները, որոնց մասին մտածում ենք այդ պահին:
«Ցավում է»:
Ցավը կորստի անկանխատեսելի աղբյուրներից մեկն է, որը կարող է խոսողի համար հիվանդություն բերել: Ցավի հետքը կարող է երկար ժամանակ հետապնդել մարդուն՝ չթողնելով լիարժեք ապրել:
«Ես տգեղ եմ»:
Սա վտանգավոր պնդում է, որը հարկավոր է բացառել սեփական խոսքից: Այդպիսի բառերը մարդուն հաճախ են փոխում՝ ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ: Հոգին, որը ինքնին կատարյալ է, տառապում է նման արտահայտություններից, սկսում է ցավ ապրել եւ ծնել անդառնալի հետեւանքներ՝ փոխելով մարդու բնավորությունը դեպի վատը:
«Ես հիմար եմ»:
Վտանգավոր խոսքեր են, եւ դրանց արտաբերման իմպուլսը կարող է իսկապես ազդել հիշողության վրա, գիտելիքների հարցում դժվարություններ եւ պարզ խնդիրներ լուծելու անկարողություն առաջացնել:
«Ես աղքատ եմ»:
Այս խոսքերը նույնպես ունակ են կյանքում ֆինանսական դժվարություններ եւ մշտական անհաջողություններ առաջացնել: Բացառեք այդ խոսքերը՝ փոխարինելով դրանք «ես հաջողակ եմ, ինձ մոտ ամեն ինչ կստացվի» բառերով:
«Սարսափելի է/ Սարսափ»:
Այս խոսքերն արգելված են եկեղեցու կողմից, քանի որ դրանք աղետներ ու դժբախտություններ են ձգում: Եթե չեք ցանկանում, որ ձեր կյանքը մշատպես կազմված լինի վախերի, անհաջողությունների դեմ պայքարից՝ մոռացեք այդ արտահայտության մասին:
«Տխուր եմ»:
Լինում են պահեր, երբ թախիծն իսկապես պատում է: Յուրաքնաչյուրը հակված է ապրումների, սակայն անողջամիտ է ինքդ քեզ խղճալը՝ մոռանալով հաջողությունների ձգտման մասին: Այն պահերին, երբ տրամադրությունը հավասարվում է զրոյի՝ օգտագործեք բոլոր հասնալի միջոցները՝ ինքդ քեզ խղճալու ավերիչ գործողությունից ձերբազատվելու համար:
«Ես պետք չեմ»:
Այդ ահավոր արտահայտությունն ասողին այն կարող է լիակատար մենության մեջ թողնել, այնպես որ՝ հայելու առջեւ անգամ մի համարձակվեք այդ մասին մտածել: Նման միտքը կարող է ավարտվել սիրելիի հեռացումով, հարազատների երես թեքելով եւ ինքնդ քո նկատմամբ հավատի կորստով:
«Ինձ ամեն ինչ զզվեցրել է»:
Նման բառերը կարող են փոխել ոչ միայն կյանքը, այելեւ մարդու աշխարհհայացքը: Դրանք կարող են անգամ վնասել ուժեղ կենսադաշտով կենսուրախ մարդկանց: Հուսահատության պահին պետք է ոչ թե բացասկան եզրահանգումներ անել, այլ փորձել ուղղել սխալները:
«Մահ»:
Այդ բառը սարսափելի սադրիչ ուժ ունի: Հայելու առջեւ, հատկապես՝ սեփական աչքերի արտացոլանքի դեպքում, դուք կարող եք դժբախտություններ ձգել:
Բացասականի արձագանքները լցնում են տարածությունը, իսկ թուլությունը, ինչպես մագնիս, ձգում է բացասական էներգիան:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը