20-ամյա Դավիթ Դանիելյանն ամեն օր՝ «հենց արեւ չի լինում», գալիս է Հյուսիսային պողոտա՝ նվագելու եւ գումար աշխատելու:
NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ գոհ է իր աշխատանքից.
«Ես սա մուրացկանություն չեմ համարում, այլ լուրջ աշխատանք: Փող էր պետք, դուրս եկա փողոց, եւ տեսա, որ եւ ինձ է հաճելի, եւ ժողովրդին»:
Դավիթը չի ժխտում, որ սկզբնական շրջանում կար այն կարծրատիպը, թե փողոցում նվագելը մուրացկանություն է, բայց, ըստ նրա, այժմ նման բան չկա: Երիտասարդը չցանկացավ բացահայտել, թե որքան գումար է վաստակում, միայն ասաց, որ դա բավարարում է իրեն: Իհարկե, նա չի պատրաստվում հավերժ փողոցում նվագելով ու երգելով գումար վաստակել. մեկ տարի հետո արդեն սեփական խումբը կունենա եւ կտա առաջին ելույթները բեմում:
Հետաքրքիր է, որ Դավիթը կիթառ նվագել սովորել է ինքնուրույն, բայց հիմա պրոֆեսիոնալ դասերի է հաճախում: Բարձրագույն կրթություն չի ստացել, չի էլ պատրաստվում, եւ դա պատճառաբանում է հետեւյալ կերպ.
«Գիտեմ մարդկանց, որոնք սովորել են, կեսից թողել, զբաղվել իրենց սիրած գործով, ես էլ որոշեցի միանգամից զբաղվել իմ սիրած գործով»:
Վերջում Դավիթ Դանիելյանը NEWS.am STYLE-ի խնդրանքով կատարեց The Beatles-ի Let It Be հիթը:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
