Սերը հզոր երեւույթ է, եւ այն գտնելը շատ դժվար է, իսկ առավել դժվար՝ պահելը: Սակայն իտալացի թոշակառու Ջուզեպե Ջիորդանոյի պատմությունն ապացուցում է, որ իսկական սերն ապրում է, նույնիսկ, մահվանից հետո:

Նրա կնոջ մահից անցել է արդեն 7 տարի, սակայն Ջուզեպեն երբեք չի բաժանվել նրանից: Կնոջ նկարը տղամարդն իր հետ տանում է ամենուր, սակայն կա մի ավանդույթ, որն առավել հուզիչ է:
Ջուզեպեն ամեն օր կնոջ նկարը ձեռքին գնում է Գաետայի լողափ, որտեղ երկար նայում է ծովին: Այս վայրը 70-ամյա տղամարդու համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ինքն ու կինն այստեղ են անցկացրել իրենց սիրո առաջին տարիները:

Ջուզեպեին այստեղ ամեն օր նկատել է մոտակա պիցերիայի սեփականատերը՝ 54-ամյա Ջիորջիո Մոֆան: Մի օր նա մոտեցել է տղամարդուն եւ հարցրել ամեն օր այստեղ կնոջ նկարը բերելու պատճառի մասին: Պատմությունը լսելուց հետո Ջիորջիոն շատ է տպավորվել եւ որոշել այդ մասին կիսվել իր ֆեյսբուքյան էջում:
.jpg)
«Մի քանի օր առաջ ես չգիտեի, թե ով է այս հրաշալի անձնավորությունը, իսկ հիմա գիտեմ, որ նա մեծ սիրահար է: Ես տեսել եմ, թե ինչպես է նա արտասվում: Կարծում եմ՝ մեր օրերում դժվար է գտնել նրա նման տղամարդկանց»,-գրել է նա:
.jpg)
Ջուզեպեն իր ապագա կնոջը՝ Իդային, հանդիպել է 1969 թ-ին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, Իդան՝ 17: Metro.co.uk-ի փոխանցմամբ՝ ծնողներն այնքան էլ հավանություն չէին տալիս երիտասարդների սիրուն, քանի որ Իդան մինչ ամուսնությունն արդեն հղիացել էր: Զույգն ամուսնացել է 1969 թ-ին: Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրանք եւս 2 զավակ են ունեցել. Իդան մահացել է 2011 թ-ին՝ քաղցկեղից:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Լուսանկարները՝ Caters News Agency
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 12 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 11 նոյեմբերի
Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար