Դավաճանություն
Այս մասին ասվել է բոլոր պատասխաններում։ Անհավատարմությունը ոչ միայն դավաճանություն է, այլեւ ապակառուցողական երեւույթ, ինչից հետո շատ դժվար է զույգի փոխհարաբերություններում վերականգնել վստահությունը։
Մշտապես նյարդային լինելը
Սա կարող է վերաբերվել ինչպես աղջկա գերհուզական վարքագծին, այնպես էլ տարբեր հարցերի շուրջ անդադար վեճերին, որտեղ երկուսն էլ մեղավոր են։ Պետք է հավելել, որ երիտասարդները հարաբերություններում առկա աններդաշնակության մեջ պակաս չեն համարում նաեւ իրենց մեղքը։
Սիրո բացակայությունը
Այս պատճառով մարդիկ հաճախ են բաժանվում։ Տղամարդիկ ասել են, որ առաջինն են զգում հարաբերությունների վատթարացումը եւ երբեմն էլ առաջինն են բաժանվելու որոշում կայացնում։
Այլ կին
Շատ տարածված պատասխան է։ Հին հարաբերություններն ավարտվում են՝ նորի սկսվելուն պես։
Անառողջ կախվածություններ
Ալկոհոլիզմը, ծխելը, համացանցից կախվածությունը եւ կյանքի համար այլ վտանգավոր սովորություններ կարող են հարաբերությունները խզելու պատճառ դառնալ։ Չէ՞ որ այս պարագայում տառապում են երկուսով՝ եւ տվյալ կախվածությամբ տառապողը, եւ նրա կողքին գտնվողը։
Կյանքի նկատմամբ արմատապես տարբերվող հայացքներ
Խաբուսիկ սիրահարվածությունը կարող է միմյանց կապել երկու բոլորովին տարբեր մարդկանց, սակայն նրանք կբաժանվեն, երբ օրակարգում առաջնային դառնան ընդհանրությունն ու թիմային աշխատանքը։ Երիտասարդները ասել են նաեւ, որ իրենց կյանքում սկսել են առաջնային համարել այնպիսի բաներ, որոնց նախկինում կարեւորություն չեն տվել (օրինակ՝ կինը ցանկանում էր երեխաներ ունենալ, իսկ տղամարդը՝ ապրել արտասահմանում)։ Նշվել է նաեւ, որ ընդհանուր ցանկությունները չեն համընկնում։
Սեքսուալ անհամատեղելիությունը
Պատասխաններից մեկն այսպես էր հնչում. «Նա հաճույք չէր ստանում, չնայած ես մեծ ջանքեր էի գործադրում»։ Ննջարանում աններդաշնակությունը կարող է խանգարել իսկական սիրուն, եթե զույգը չի կարողանում փոխզիջման հանգել կամ պարզապես չեն համապատասխանում միմյանց։
Հավակնություններ
Տղամարդիկ նշել են, որ բաժանվելու համար պատճառ կարող է դառնալ սեփական հասցեին անդադար քննադատությունը։ Վրդովեցուցիչ է նաեւ ավելի մեծ ֆինանսական միջոցներ պահանջելը, ինչպես նաեւ` տղամարդուն վերադաստիարակելու ձգտումը։
Ծանր բնավորությունը
Տղամարդիկ նման կանանց անվանում են մեկ բառով՝ «լիրբ» (կամ երեւույթը՝ «լրբություն»)։ Ինտրիգներն ու մանիպուլյացիան հանգեցնում են բաժանման։
Օտարների միջամտությունը
Խոսքն այն մասին է, երբ ընտանիքը կամ ընկերները միջամտում են զույգի հարաբերություններին՝ նպաստելով դրանց կործանմանը։ Օրինակ՝ դա կարող է լինել հոր կամ մոր կողմից տղամարդու վրա գործադրվող ճնշումը («դուք պետք է ամուսնանաք»), զույգի կյանքում ընկերների մշտական ներկայությունը եւ այլն։
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ