1. Երեկոյան ընտրեք, թե վաղն ինչ եք հագնելու։ Ոճային կանայք իսկապես այդպես են անում։ Չէ՞ որ 10 րոպեում՝ տանից դուրս գալուց առաջ եւ խուճապի մեջ, հնարավոր չէ ճիշտ հագուստ ընտրել։
2. Բավականին ժամանակ հատկացրեք ձեր նախապատրաստվելուն։ Դա նշանակում է ժամանակին արթնանալ՝ ներկայանալի տեսք ունենալուն նախապատրաստվելու համար (գեղեցիկ սանրվածք, որակյալ դիմահարդարում, ոճային աքսեսուարներ)։
3. Ճիշտ ներքնազգեստ ընտրեք։ Նախ, դա ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ, ներքնազգեստը պետք է համապատասխանի ձեր հագուստին։ Կամ եթե ներքնազգեստը մի փոքր ցուցադրելու խնդիր կա, ապա այն պետք է համապատասխանաբար ընտրված լինի։
4. Ոգեշնչվե՛ք այլ ոճային կանանցով։ Օգտակար է նաեւ ուսումնասիրել հայտնիների ոճը։ Սակայն կարող եք ոգեշնչվել ձեր գործընկերներից, բլոգերներից, ինչու չէ նաեւ Վիկտորիա Բեքհեմից։
5. Համապատասխան հագնվեք։ Ոճային տեսք ունենալ նշանակում է՝ համապատասխանել եղանակին, իրավիճակին, միջոցառմանը՝ կախված՝ ուր եւ ինչու եք գնում։
6. Հագե՛ք միայն այն, ինչը չափսերով հարմար է ձեզ։ Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք մի քանի ջինսե տաբատներ ունեն, որոնցում երազում են «տեղավորվել», սակայն չեն կրում դրանք։ Որքան էլ հագուստը ձեզ դուր գա, եթե այն ձեր չափսերին չի համապատասխանում, մոռացե՛ք այդ մասին։
7. Համալրե՛ք ձեր կերպարը մեկ թանկարժեք իրով։ Երբեւէ զարմացե՞լ եք, թե ինչպես որոշ կանայք կարող են շքեղ տեսք ունենալ ամենասովորական հագուստով։ Իհարկե, շատ բաղադրիչ տարրեր են առկա, օրինակ՝ գեղեցիկ կաշվե գոտին, էլեգանտ ականջօղեր, բրենդային պայուսակ եւ այլն։
8. Ընտրեք կատարյալ աքսեսուարներ։ Սակայն ոճային կանայք երբեք չեն չարաշահում դրանք։
9. Երբեք «լավ հագուստով» անկողնում մի պատկեք: Մետաքսե զգեստը փոխարինեք լեգինսով եւ շապիկով, եթե ուզում եք պառկել բազմոցին:
10. Հագուստը խնամքով կախեք պահարանում: Պարզ խորհուրդ է, բայց արդյոք մի՞շտ ենք դրան հետեւում:
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով