Ամռան մոտենալու հետ սովորաբար ցանկություն է առաջանում թարմացնել ոչ միայն զգեստապարանը, այլեւ կոսմետիկան: NEWS.am STYLE-ը կօգնի այդ ոչ դյուրին գործում՝ ներկայացնելով կոսմետիկայի փորձարկման մասին նոր էջը: Մենք կսպասենք Ձեր արձագանքներին եւ առաջարկություններին՝ հաջորդ կոսմետիկ միջոցի վերաբերյալ:
Այսօր առաջարկում ենք Tchibo կոսմետիկան: Այո, այո, անվանումը ճիշտ է:
Հայաստանում սովոր ենք, որ Tchibo-ն բուրավետ եւ ոչ այնքան էժան սուրճի ապրանքանիշ է: Բայց 60 տարվա ընթացքում Tchibo-ն փնտրել է հատուկ միջոցներ, որոնք կյանքն ավելի գեղեցիկ եւ հաճելի են դարձնում: Դա ե՛ւ նուրբ սուրճն է, ե՛ւ հագուստը, ե՛ւ կոսմետիկան, ե՛ւ կենցաղային իրերը: Եվ, որ ամենակարեւորն է, բոլոր ապրանքներն էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում վնասակար նյութեր, առողջությանը վնաս չեն հասցնում:
Մեր ընտրած կոսմետիկ հավաքածուում ստվերաներկի 6 երանգ է, շուրթերի փայլի 2 երանգ եւ սնգույր: Փորձը կատարվել է 2 օր, գեղեցիկ սեռի 3 ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ պատճառով ներքոշարադրյալ բոլոր տեղեկությունները հավաստի են: Եվ այսպես…
Ստվերաներկ. Եթե ստվերաներկը քսենք չոր սպունգով, կարելի է ստանալ թեթեւակիորեն նկատելի երանգ: Որոշակի լուսավորման դեպքում ստվերաներկը նրբորեն փայլում է եւ հայացքին թարմություն հաղորդում:
Խոնավ սպունգով ստվերաներկ քսելիս գույնն ամուր է նստում, հավասար եւ ասես միաձուլվում է մաշկին: Բայց նույնիսկ այս դեպքում ստվերաներկի երանգները համեստ են եւ հարմար են ամենօրյա օգտագործման համար: Ապրանքի մետաքսե կառուցվածքն անհավանականորեն հաճելի է, մեզ մոտ նույնիսկ տպավորություն ստեղծվեց, որ կոպերի մաշկն ավելի հարթ եւ հավասար դարձավ:
Ստվերաներկի կայունությունը հաճելիորեն զարմացնում է. մի քանի ժամ անց այն այնպիսի տեսք ուներ, կարծես մի քանի րոպե առաջ էր արվել: Սարսափելի չեն նույնիսկ պատահական հպումները: Ստվերաներկը չի թափվում եւ չի հոսում, գույնը մնում է հագեցած:
Շուրթերի փայլ. Եթե Tchibo ստվերաներկը կարելի է խուրհուրդ տալ օգտագործել, ապա շուրթերի փայլը, թերեւս, տարակուսանք առաջացնի: Դրանք քսելիս երանգները բացարձակապես չեն տարբերվում մեկը մյուսից: Այնպես որ, եթե ցանկանում եք շուրթերի հագեցած գույն կամ շեշտադրություն ստանալ, ավելի լավ է ուշադրություն դարձնեք այլ ապրանքանիշերի:
Սնգույր. Մոտ տարածությունից դիտելիս կարելի է տեսնել շատ մանր ոսկեգույն փոշի. սնգույր քսելիս այն մաշկին առողջ փայլ է տալիս, կարծես մի քանի օր արեւահարվել եք ծովափին: Միջոցի հարթ եւ մետաքսե կառուցվածքն այն օգտագործելիս անհավանականորեն հարմարավետ է դարձնում: Սնգույրը նստում է հավասարաչափ եւ չի խցանում մաշկի ծակոտիները: Գույնը, չնայած հագեցած տեսքին, քսելիս ամենեւին էլ այդքան վառ չէ: Բայց դա էլ իր առավելությունն ունի. անհնար է չափն անցնել:
Կոսմետիկ այս հավաքածուն մենք ձեռք բերեցինք մի կնոջից, ով այն բերել է հենց Գերմանիայից: Դա հիմք է տալիս ենթադրել, որ ապահովագրված էինք կեղծվածից, այդ պատճառով կարող ենք պնդել, որ Tchibo կոսմետիկան միանգամայն հարմար է ցերեկային դիմահարդարման համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը