Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գարշելի Ես 3». սա այն է, ինչը երեւանան կինոթատրոններում կարելի է դիտել երեխաների հետ

18:06, 4 հուլիսի

«Գարշելի Ես 3»-ը (Despicable Me 3), չարագործ Գրյուի արկածների մասին աղմուկ հարուցած պատմության երրորդ մասը, որը ռեկորդային ժամկետում կարողացել է դրամարկղային մուտքերով կրկնակի փոխհատուցել կինոնկարի բյուջեն, որպես մուլտֆիլմ առաջին տեղում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վարձույթում, չնայած ֆիլմի վարկանիշն այնքան էլ բարձր չէ (Imdb-ում՝ 6.5):

Գրյուի մասին պատմության շարունակության մեջ չմեծացող աղջիկներն ու անմահ մինյոնները, բարեբախտաբար, այս մասում այնքան էլ շատ չեն, որքան նախորդ ժապավեններում:

Երեխաների խելքը գնում են այս դեղին արարածների համար, դրամարկղերի մոտ մեծահասակների հերթ է գոյանում, այդ թվում` խաղալիքի խանութներում: Բնականաբար, շարունակությունն իրեն սպասել չստիպեց: Եվ մինչ ընկերությունն զբաղված է դեղին արարածների հաջող վաճառքով, ստուդիան կնկարահանի նորանոր մասեր: Սա քանակի մասին:

Իսկ հիմա որակի մասին: Մուլտֆիլմի հերոսները մասամբ երկրորդ պլան են մղվում, քանի որ միլիոնավորների կողմից սիրված մինյոնները պատմության մեջ գլխավոր տեղն են զբաղեցնում, եւ սա գրգռում է: 

Ամեն դեպքում, «Գարշելի Ես»-ի շարունակությունը կարելի է առանց չափազանցնելու վատը չհամարել: Միանգամայն միջակ ֆիլմ է ստացվել, որն անիմացիոն բազմաթիվ մուլտֆիլմերի շարքում ոչ մի գրավիչ բան չունի: Սակայն չնայած միջակությանը, ֆիլմը կարելի է դիտել:

Երեխաների համար նախատեսված ժապավենը չի հիասթափեցնի իր թիրախային հանդիսատեսին, իսկ ահա մեծահասակներն ակնհայտորեն կհորանջեն:

Այսպիսով, մենք վերստին խորասուզվում ենք մի աշխարհի մեջ, որտեղ չարագործությունները հասցված են սուպերհերոսականության կարգին, միայն թե Գրյուն հիմա օրինակելի ընտանիքատեր է, կին ունի եւ երեխաներ, ինչպես հաճախ է պատահում իրականում` հիմա բարու պահապանն է, կանգնած է սակավաթիվ դիմակայությունների ճանապարհին: Այնպես է ստացվել, որ հակաչարագործ գործակալի աշխատանքում խնդիրներ են առաջացել, իսկ ընտանիքում անսպասելի անակնկալ է հայտնվում` ի դեմս երկվորյակ եղբոր, որը Գրյուից ե'ւ ավելի հարուստ է, ե'ւ ավելի հաջողակ: Այո', սյուժեի ընթացքն օրիգինալությամբ չի փայլում: Դրյուն (ծնողների երեւակայության հետ էլ են խնդիրներ եղել) ամեն ինչով եղբորը գերազանցում է, նույնիսկ գլխի մազերի թվով: Աղետալին այն է, որ նրանից միանգամայն անպիտան չարագործ կստացվի, Դրյուն երազում է, որ եղբայրն իր հմտությունները սովորեցնի, իսկ Գրյուն իր հերթին որոշել է նոր ձեռք բերած եղբորն օգտագործել իր թշնամուց վերժխնդիր լինելու համար. Բալթազար Բրեթ անունով չարագործ, որը մնացել է 80-ական թվականներում, որի պատճառով Գրյուն կորցրել է աշխատանքը: Ահա եւ կինոնկարի հիմնական սյուժեն: Սակայն հիմնականից բացի, ֆիլմում միահյուսված են եւս մի քանի սյուժետային գծեր, որոնք մեկը մյուսին քաոսային եւ ոչ համակարգված են միացած:

Եթե առաջին ֆիլմը չարագործի վերադաստիարակման պատմությունն էր, չարի նկատմամբ բարու հաղթանակի գաղափարը, երկրորդն ինչ-որ իմաստով սիրո պատմություն էր, ապա երրորդը պատահական ենթասյուժեների հերթագայություն է,  որոնցից էլ կազմված է հիմնական սյուժեն: Ավագ դուստրերից Մարգոն դառնում է տեղական գորշ ավանդույթների զոհը, իսկ Լյուսին` Գրյուի կինը, փորձում է աղջիկներին մայրություն անել: Էդիթը եւ Ագնեսը շփոթվել են միաեղջյուրի որոնումներում, Բալթազարը փորձում է Հոլիվուդից վրեժ լուծել, քանի որ մարդիկ դադարել են հավանել իր հնահին շոուն: Գրյու եւ Դրյու եղբայրները փորձում են ընկերանալ, իսկ մինյոնները սեփական արկածներն ունեն, որոնք ոչ մի կերպ կապված չեն հիմնական սյուժեին: Այս քայլն էլ հենց կինոժապավենի հեղինակների հետ չար կատակ է խաղացել: Մուլտֆիլմն ուղղակի անկարող է հավուր պատշաճի գրավել, ֆիլմում զվարճալի շատ տարրեր կան, սակայն դրանց, ավաղ, միմյանց չի կապում որեւէ հետաքրքիր ընդհանուր սյուժե:

Բարեբախտաբար, կինոնկարի երգիծական բաղադիչն այնքան էլ վատը չէ, կատակները լավն են, չնայած սակավաթիվ են: Հատկապես հիասքանչ է, օրինակ, մինյոնների բանտային տեսարանը:

Մուլտֆիլմի էքշնը եւ երաժշտական ձեւավորումը կինոնկարի որոշակիորեն ուժեղ կողմերն են: Մաստակով խաղարկումները եւ 80-ականներին հղումները, Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը, պարային պայքարները եւ ինքը` չարագործ Բալթազարը, ում, ի դեպ, բնօրինակում խաղացել է Թրեյ Պարկերը` «Հարավային պարկի» (South Park) ռեժիսորներից մեկը, այս ամենը կինոնկարի բոնուսներն են եւ դրական կողմերը, սակայն ընդհանուր առմամբ ժապավենն, ավաղ, այնքան էլ այն չէ: Ամբողջ դիտման ընթացքում կարող է առաջանալ «ձանձրալի» եւ «ծիծաղելի» զգացողությունների հերթագայություն, ուստի անհնար է ասել, որ դիտումից կարելի է մեծ բավականություն ստանալ, սակայն տեղ-տեղ կարելի է լավ ուրախանալ, հատկապես` եթե կողքիդ մանկական վարակիչ ծիծաղ հնչի:

«Գարշելի Ես-3»-ը մեկանգամյա դիտման այնքան էլ ոչ վատ անիմաստ ֆիլմ է, որն ուղղված է վարձույթում ռեկորդներ սահմանելուն: Բացառապես մեկ անգամ դիտվող թեթեւամիտ եւ հիմար ֆիլմը հիշեցնում է տարբեր սյուժեների վինեգրետ, բայց դրա հետ մեկտեղ, տեղ-տեղ միանգամայն պիտանի է, եւ ինչ-որ տեղ նույնիսկ բարոյախրատական:

Դիտելիս ամենագլխավորը, որ հարկ է հիշել, այն է, որ սա երեխաների համար նախատեսված արտադրանք է, ուստի մի շտապեք այն գնահատել մեծերի տեսանկյունից, այլ պարզապես երեխաների հետ նրանց էմոցիաները կիսեք:

                             

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել