Այս սկանդալը դեռ երկար է մամուլի ուշադրության կենտրոնում մնալու: Երկու օր առաջ Ռոբ Քարդաշյանի Instagram-ում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան պատրաստվում սեքսով զբաղվել ռեփեր TI-ի հետ: Քիմ Քարդաշյանի եղբայրը նաեւ գրել էր, որ Չայնան խմբակային սեքսով է զբաղվել, կոկաին եւ էքստազի է օգտագործում, երեխաների ներկայությամբ տղամարդկանց է հրավիրում իր տուն: Մինչ Ռոբն ու Չայնան պարզաբանումների մեջ են, Instagram-ը ջնջել է Քիմի եղբոր միկրոբլոգը: Տեսանյութն այստեղ անհասանելի է, բայց կա նաեւ հին ու բարի Youtube-ը:
Ի դեպ, Ռոբը չի նահանջել եւ սկսել է Չայնային դավաճանության մեջ մեղադրել Twitter-ում:

Այս ամենը դեռ բավական չէ, կարծիք է հայտնել Քարդաշյանների ամբողջ գերդաստանը, իհարկե՝ դեռ ոչ պաշտոնապես:
Ընտանիքի ընկերների հաղորդմամբ՝ Քարդաշյանները զայրացած են Ռոբի վրա, քանի որ նա չպետք է համացանցում հրապարակեր Չայնայի սեռական օրգանների լուսանկարները, ինչպես նաեւ սկանդալային տեսանյութը: Դա, նրանց կարծիքով, վատ կանդրադառնա Ռոբի դստեր՝ Դրիմ Ռընեի վրա:

«Քարդաշյանների գերդաստանը Չայնայի եւ Ռոբի միջեւ հրապարակային սկանդալ չի ուզում: Դա փչացնում է ընտանիքի վարկանիշը, վնասում գերդաստանի ապրանքանիշերի գովազդին, վիրավորում 7 ամսական Դրիմ Ռընեին: Գերդաստանին զայրացրել է հատկապես Ռոբի հայտարարությունն այն մասին, որ Չայնան չէր ցանկանում երեխա ունենալ եւ պատահաբար է հղիացել: Քարդաշյանները կարծում են, որ երբ Դրիմը մեծանա ու տեսնի այդ ամենը, մեծ ցավ կապրի: Բացի այդ՝ նրանք չեն ցանկանում, որ Դրիմն ապրի մի տանը, որտեղ ծնողները մշտապես վիճում են կամ անհարիր վարք դրսեւորում»,- նշել են ընտանիքի ընկերները:
Աղբյուրը՝ TMZ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»10:25, 4 սեպտեմբերի
ԱՄՆ նախկին աշխատանքի նախարարի շուրջ սկանդալ. ստրիպտիզ ակումբ, թիկնապահի հետ «անպատշաճ մտերմություն» և գիշերներ նույն սենյակում09:00, 4 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը