Երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը, որին հայ հեռուստադիտողը ճանաչեց «Ուրիշի հոգին» հեռուստասերիալից հետո, շուտով էկրաններին կհայտնվի նոր նախագծով: Այս մասին դերասանուհին առաջինը հայտնեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմեց, թե ինչով էր զբաղված հեռուստասերիալի ավարտից հետո եւ ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը:

««Ուրիշի հոգին» նախագծից հետո ես ոչ միայն ճանաչվեցի, այլեւ կարող եմ ասել, որ սիրվեցի, քանի որ երկար ժամանակ է անցել սերիալի ավարտից հետո, բայց հեռուստադիտողը դեռ ակտիվ հետեւում է իմ կյանքին: Ավարտից հետո դադար վերցրեցի, քանի որ պատրաստվում էի ընդունելության քննություններիս»,-ասում է Սեդան, որն արդեն Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Ռեժիսուրա» ֆակուլտետի ուսանողուհի է:

«Այժմ կա իմ մասնակցությամբ նոր նախագիծ, սակայն դեռ չեմ ուզում մանրամասնել դրա մասին: Այն եթերում կլինի օգոստոս ամսից, այնպես որ՝ շուտով ինձ կրկին կտեսնեք էկրաններին»,-նշեց նա՝ հավելելով. «Նոր դերն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ հենց իմ տարիքի աղջկա եմ մարմնավորելու, որն ինձ նման սիրում է սոցիալական կայքերը եւ սիրում է նկարվել: Այս հերոսուհու կերպարը տարբերվում է «Ուրիշի հոգին» սերիալի իմ հերոսուհու՝ Էմիլիի կերպարից: Այս աղջիկն ավելի հասուն է, նա ունի բնավորություն, գիտի՝ ում հետ ինչպես պետք է խոսել, իսկ Էմիլին փոքրիկ, միամիտ եւ անպաշտպան աղջիկ էր: Չեմ կարող բացել շատ փակագծեր, բայց ասեմ, որ սերիալում նկարահանվում են արդեն իսկ սիրված ու շատ տաղանդավոր դերասաններ, որոնց հետ չէի պատկերացնի, որ մի օր կաշխատեմ»:

Վերջերս սկսնակ դերասանուհին Instagram-ի իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որում դիմահարդարման օրինակ է ցուցադրում: Սեդայից հետաքրքրվեցինք՝ արդյոք ապագայում կզբաղվի՞ նաեւ դիմահարդարի մասնագիտութհյամբ.
«Այո, շատ հնարավոր է: Դեռ իմ ծրագրերում նման բան չկա, առայժմ այն իմ հոբբին է: Ինձ շատ է դուր գալիս գեղեցկացնել ու լինել գեղեցիկ»,-պատասխանեց նա:
Սեդայի հետ խոսեցինք նաեւ ամառային հանգստի մասին.
«Ցավոք, դեռ չեմ գնացել հանգստի, բայց այս տարի հանգիստն ինձ համար շատ սպասված է. նախ՝ քննությունների պատճառով շատ եմ տանջվել, եւ երկրորդ՝ հանգստի եմ գնալու ընկերոջս հետ: Միասին գնալու ենք Վրաստան եւ ինձ համար երազանք դարձած Արցախ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սեդայի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը