MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Exclusive. «Մերժվածը» ֆիլմի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայաստան մոտալուտ այցի եւ հայկական կինոյի մասին

11:04, 11 հուլիսի

«Շատ շուտով կգամ Հայաստան։ Շատ նախագծեր արդեն ընթացքի մեջ են։ Հենց ամեն ինչ իր տեղում լինի, կհանդիպենք այդտեղ։ Դուք եւ իմ հայ երկրպագուներն առաջինը կիմանաք իմ այցի մանրամասների մասին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Մերժվածը» բոլիվուդյան հայտնի հեռուստասերիալի աստղ Ռոհիտ Խուրանան, որին այս անգամ խնդրել ենք մասնակցել մեր՝ «Կինոյի մասին» խորագրին։

Հայտնի դերասանը սիրով պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով իր սիրելի ֆիլմերի, դերասանների եւ հայ ռեժիսորների մասին, որոնց ֆիլմերում կցանկանար նկարահանվել.

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել։ Հենց ֆիլմերի հանդեպ իմ սերը ոգեշնչեց ինձ, որ դառնամ դերասան։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, Հնդկաստանում մասնավոր հեռուստաալիքները շատ քիչ էին, միայն մեկ ժամանցային-լրատվական հեռուստաալիք կար, եւ ես ստիպված էի լինում սպասել շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի կարողանայի ֆիլմեր դիտել, կամ էլ պետք է հաճախեի կինոթատրոններ։ Այդ պատճառով հայրիկս ինձ համար վիդեո ձայնագրիչ գնեց, որպեսզի ես ցանկացած ժամանակ կարողանայի ֆիլմեր դիտել»,- պատմում է դերասանը, որը սիրում է դիտել ցանկացած ժանրի ֆիլմեր.

«Ռոմանտիկ, դրամա, էքշն, թրիլեր կամ սարսափ. ես ցանկացած թեմայով ֆիլմեր էլ դիտում եմ եւ փորձում սովորել այնտեղի դերասանական խաղից եւ այդ ամենը կիրառել իմ խաղի մեջ։ Դերասանների համար դա իսկապես օգտակար զբաղմունք է»։

Ռոհիտից հետաքրքրվեցինք, թե հոլիվուդյան որ դերասանների հետ կցանկանար հայտնվել միեւնույն ֆիլմում, ինչին ի պատասխան՝ դերասանը նշեց.

«Կցանկանայի նկարահանվել «Պարապմունքի օրը» ֆիլմում՝ Դենզել Վաշինգթոնի հետ։ Ինձ դուր են գալիս ոստիկանական դերերը եւ Վաշինգթոնն այդ դերում։ Կցանկանայի նկարահանվել նաեւ «Սպիով դեմքը» ֆիլմում՝ Ալ Պաչինոյի հետ։ Հոլիվուդում դա շատ մեծ կարեւորություն ունեցող ֆիլմ է։ Նաեւ հրաշալի կլիներ, եթե կարողանայի նկարահանվել այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են՝ Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դաունի կրտսերը, Հյու Ջեքմանը... իսկ դերասանուհիներից կառանձնացնեմ Քեյթ Ուինսլեթին, Ջեսիկա Չեսթեյին, էմմա Սթոունին։ Նրանք շատ լավ են մարմնավորում գլխավոր հերոսուհիների»։

Ինչ վերաբերում է ռեժիսորներին՝ դերասանը նշեց, որ մեծ սիրով կաշխատեր ոչ միայն բոլիվուդյան, այլեւ հոլիվուդյան եւ նույնիսկ հայ ռեժիսորների հետ։

«Բոլիվուդյան շատ ռեժիսորների հետ կցանկանայի աշխատել՝ Վիշալ Բհադվաջ, Իմթիազ Ալի, Սանժայ Լիլա Բանսալի.... այս ռեժիսորները շատ լավ են կարողանում փոխանցել կարեւոր նշանակություն ունեցող թեմաները։ Իսկ հոլիվուդյան ռեժիսորներից կնշեմ Սթիվեն Սփիլբերգին, Ջասթին Լինին, Ջոս Ուեդոնին, Մարտին Սկորսեզեին։ Նրանք լեգենդներ են։ Ինձ շատ են դուր գալիս նաեւ հայ ռեժիսորներ Սարիկ Անդրեասյանն ու Գոռ Կիրակոսյանը։ Ես դիտել եմ «Երկրաշարժ» եւ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմերը։ Կցանկանայի աշխատել նրանց հետ»։

Հարցին, թե հոլիվուդյան որ ֆիլմի հերոսին կցանկանար մարմնավորել, դերասանը պատասխանեց.

 «Իրականում շատ դժվար հարց է, քանի որ ես կարծում եմ՝ բոլոր դերասաններն էլ իրենց ձեւով լավ են կերտում իրենց դերերեը, եւ ես միշտ աշխատում եմ սովորել յուրաքանչյուրից։ Ավելի շատ կցանկանայի ինչ-որ մեկի հետ աշխատել որեւէ ֆիլմում, բայց ոչ փոխարինել։ ինձ համար դա էթիկայի տեսանկյունից լավ քայլ չէր լինի։ Այնուամենայնիվ, կցանկանայի խաղալ «Փերլ Հարբոր», «Ավատար», «Սպիով դեմքը», «Տաքսու վարորդը», «Լավ տղաները», «Կնքահայրը» եւ «X Men» ֆիլմերում»։

Ի դեպ, Ռոհիտը այն եզակի դերասաններից է, որը պատրաստ է նկարահանվել ցանկացած ժանրի ֆիլմերում.

«Իմ կարծիքով վատ ֆիլմ չկա, քանի որ դերասաններն իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնում են ցանկացած ֆիլմում աշխատելիս: Շատ ջանքեր են թափվում որեւէ ֆիլմ նկարահանելու համար»,-ասում է դերասանը՝ հավելելով, որ նույնիսկ «Մերժվածը» հեռուստասերիալում չէր ցանկանա մեկ այլ հերոսի մարմնավորել.

«Ինձ համար Վանշը լավագույն կերպարն էր. ես տարբեր էմոցիաներ էի ցուցադրում՝ թմրամոլից մինչեւ կրքոտ սիրահար, բացասական հերոս, որը հետո դարձավ լավ մարդ։ Այսպիսով, այդ դերն իսկապես մարտահրավեր էր։ Ինձ դուր էր գալիս այդ հերոսն ու, կարծում եմ, այդ դերը հենց ինձ համար էր ստեղծված»։

Իսկ զրույցի վերջում բոլիվուդյան աստղին խնդրեցինք խորհուրդ տալ մեր ընթերցողներին՝ ինչ ֆիլմեր դիտել երեկոյան ժամանցն ապահովելու համար.

«Շատ ֆիլմեր կան, որոնք ես ինքս հաճույքով եմ նայում, բայց հատկապես խորհուրդ կտամ դիտել «Կնքահայրը», «Խելագար Մաքսը», «Ռոքի», «Սկիզբը» եւ «Ավատար» ֆիլմերը»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոհիտ Խուրանայի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել