«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Տնային տնտեսուհի լինելը մեծ նվաճում է»․ Աննա Դեմիրխանյանը՝ «Միսիս Եվրոպա 2017» մրցույթի մասին

17:01, 14 հուլիսի

Օգոստոսի 15-20-ը Նովոսիբիրսկում կկայանա «Միսիս Եվրոպա 2017» գեղեցկության եւ մայրության մրցույթը։ Երեկվանից արդեն սկսվել է մասնակիցների հայտագրումը։ Այսօր՝ հուլիսի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ մոդել, «Վիցե Միսիս Եվրոպա 2016», «Միսիս Եվրոպա 2017» Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը խոսեց մրցույթի, մասնակիցների չափանիշների եւ մրցութային փուլերի մասին․

««Միսիս Եվրոպա» մրցույթին կարող են մասնակցել 20-55 տարեկան ինքնավստահ կանայք, որոնք արժանապատվորեն կարող են ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Ցանկալի է, որ մասնակիցների մեջ լինեն մայրեր։ Սա ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, այնտեղ այնքան էլ չեն գնահատվում արտաքին տվյալները։ Իհարկե, բարետես արտաքինն անհրաժեշտ է, բայց ավելի շատ գնահատվում է կնոջ դերը ընտանիքում, իր երկրում։ Կանայք այնտեղ մասնակցում են նաեւ մի ֆորումի, որի ընթացքում քննարկում են իրենց երկրներում առկա խնդիրները, ինչը կարծում եմ՝ շատ կարեւոր թեմա է, իսկ մենք ասելիք ունենք»,-նշեց Աննան։

Մրցույթին ներկայանալու համար հայուհիները պետք է անցնեն նախնական քասթինգ` ուղարկելով իրենց տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ընտրված մասնակիցները կհրավիրվեն քասթինգի, որի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն մրցույթի հայ մասնակցին։ Աննայի խոսքով՝ ժյուրիի կազմում կլինեն տարբեր ոլորտներից հայտնի մարդիկ։

««Միսիս Եվրոպա» մրցույթում չկա լողազգեստի փուլ, դրա փոխարեն կանայք մրցելու են երեք փուլերով՝ սպորտային հագուստ, ազգային տարազ եւ երեկոյան զգեստ։ Սակայն մինչ մրցույթը պետք է լավ նախապատրաստվել։ Մեր մասնակիցը պետք է լինի բարետես, ինքնավստահ եւ նպատակասլաց»,-նշեց Աննան՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել ցանկացած բնագավառում հաջողություն գրանցած կանայք, նաեւ տնային տնտեսուհիները․

«Տնային տնտեսուհին էլ ունի նվաճում, քանի որ տնտեսուհի լինելն արդեն իսկ մեծ աշխատանք է։ Օրինակ՝ նա կարող է այնքան համեղ պահածոներ պատրաստել, որ շատ աշխատող կանայք չեն կարող, կամ, միգուցե, նա դաստիարակում է 4-5 երեխաների, ինչը եւս մեծ նվաճում է նրա համար»,-ասում է Աննան՝ հայուհիներին հորդորելով լինել ավելի համարձակ եւ ինքնավստահ եւ առանց մտավախության փորձել իրենց ուժերը «Միսիս Եվրոպա 2017» մրցույթում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել