Բելգիայում հայտնի հայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան) հուլիսի 11-ին նշել է ծննդյան տարեդարձը: Երգչուհին այս տարի կրկնակի խնջույք է ունեցել: Ծննդյան օրը նշել է ամուսնու հետ, իսկ շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, ընտանեկան խնջույք է կազմակերպել` իր եւ քրոջ ծննդյան առթիվ.
Ծննդյան օրվա մանրամասների եւ ամուսնու գեղեցիկ անակնկալի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին.
«Ուղիղ կեսգիշերին ամուսնիս ասաց, որ փակեմ աչքերս եւ գնամ կողքի սենյակ: Նա այն զարդարել էր ծաղիկներով, փուչիկներով եւ բացիկներով: Սովորաբար, ինձ անակնկալի բերելը դժվար է, որովհետեւ ես շատ կասկածամիտ եմ, բայց Ջեյսոնին դա հաջողվում է անել: Կարծում եմ՝ նա դա ինձանից է սովորել (ծիծաղում է): Քանի որ Ջեյսոնը կողքիս էր, հենց նա է ինձ առաջինը շնորհավորել, անմիջապես հետո իմ լավագույն ընկերը զանգահարեց ինձ Բելգիայից»:
Երգչուհու ծննդյան օրը բավականին հագեցած է եղել.
«Առավոտյան գնացինք նախաճաշելու, կեսօրին՝ շոփինգի, իսկ երեկոյան ես եւ Ջեյսոնը գնացինք ռեստորան: Երբ տուն հասա, ինձ մեծ տորթ էր սպասում: Ես, առհասարակ, չեմ սիրում ծննդյանս տոներն անցկացնել առանց ընտանիքիս անդամների: Այդ պատճառով էլ այն նրանց հետ նշեցի այս շաբաթ՝ քրոջս 35-րդ տարեդարձի ժամանակ: Մեր միջեւ տարիքային տարբերությունը 3 տարի է, եւ մենք գրեթե միշտ նույն օրն ենք տոնում մեր տարեդարձները: Հազվադեպ է ստացվում, որ առանձին ենք նշում»,-ասում է KeyOh-ն, որից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նվեր է ստացել ամուսնուց ծննդյան առթիվ.
«Նա ինձ նվիրեց այն պայուսակը, որը որոշ ժամանակ առաջ տեսել էի եւ հավանել: Չէի էլ մտածում, որ նա կհիշի դրա մասին: Առհասարակ, չեմ սիրում խոսել բրենդների մասին, բայց պետք է նշեմ, որ բավականին լավ պայուսակ է: Ինչպես ցանկացած աղջիկ, ես եւս երջանկանում եմ, երբ պայուսակ եմ նվեր ստանում»:
Ի տարբերություն շատերի՝ KeyOh-ն չի վախենում մեծանալուց.
«Ես շատ եմ սիրում իմ ծննդյան տոնը: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է ուրախությամբ սպասեն իրենց ծննդյան օրվան եւ չվախենան ծերանալուց, դա իրականում առավելություն է: Դու պետք է մեծ սիրով տոնես այն օրը, երբ քեզ Աստված ծնունդ է տվել»:
Խոսելով իր մյուս անակնկալների մասին՝ երգչուհին նշեց.
«Սիրում եմ ստանալ հուզիչ նվերներ, որոնք խորը իմաստ ունեն: Շատ եմ սիրում նաեւ փուչիկներ: Բոլորը գիտեն իմ թուլությունների մասին, եւ ես ամեն անգամ հետաքրքրությամբ եմ սպասում նրանց կրեատիվ անակնկալներին: Միայն ամուսնուս եմ թույլատրում ինձ թանկարժեք իրեր նվիրել (ծիծաղում է)»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը