Գաղտնիք №1՝ նրանք իսկապես ցանկանում են միայն նայել
Նյարդայնանու՞մ եք ամեն անգամ, երբ նա գլուխը թեքում է՝ գեղեցիկ մեկին նայելու համար։ Մի մտահոգվեք։ Տղամարդիկ իրենք են խոստովանում, որ դա պարզապես ռեֆլեքս է։ Հայացք նետելով, որպեսզի եւս մեկ անգամ գնահատի անցնող աղջկա գեղեցկությունը, տղամարդը հեռուն գնացող ծրագրեր չի կազմում, հետաքրքրվածության կամ սիրահարվածության նշաններ չի ցուցաբերում։ Նման կերպ նա պարզապես մխիթարում է իր ինքնասիրությունը՝ պատկերացնելով, որ կարող է նվաճել ցանկացած գեղեցկուհու։ Բայց նա ձեզ ունի, եւ դա բավական է։
Գաղտնիք №2՝ տղամարդկանց անձնական ժամանակ է անհրաժեշտ
Գաղափարակից ընկերների հետ շփումը նրանց կյանքում կարեւոր դեր է խաղում։ Տղամարդիկ սովորաբար համատեղում են հաճելին ու օգտակարը, օրինակ՝ բասկետբոլը, ֆուտբոլը, հոքեյը (զրույցները համատեղում են ֆիզիակակն վարժանքների հետ)։ Թույլ տվեք սիրելիին առնվազն շաբաթական 1-2 անգամ ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ սպորտով զբաղվել։ Նա դա կգնահատի։
Գաղտնիք №3՝ հենց նա պետք է լինի տան կերակրող ձեռքը
Կանայք պայքարում են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու եւ կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու համար, իսկ տղամարդիկ նախկինի պես կարծում են, որ տան գլխավոր կերակրող ձեռքը պետք է լինի տղամարդը։ Եվ եթե կինն ավելի շատ է վաստակում, տղամարդու ինքնագնահատականը «տուժում է» դրանից։ Ուստի, եթե ձեր եկամուտը գերազանցում է ամուսնու եկամտին, աշխատեք դրա վրա շատ չկենտրոնանալ։
Գաղտնիք №4՝ տղամարդիկ չեն կարողանում խոսել հարաբերությունների մասին
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ժամերով մտածել պատահական արտահայտության, ժեստի կամ արաքի շուրջ, փնտրել պատճառներն ու կանխատեսել հետեւանքները՝ այդ ընթացքում կատարելով առօրյա գործերը։ Սակայն տղամարդու ուղեղը մի բանով է զբաղված, բացի այդ նրան բնորոշ չէ ռեֆլեքսների նկատմամբ հակումը։ Այդ պատճառով, քննարկելով ձեր հարաբերությունները, աշխատեք հնարավորինս հստակ խոսել, պարզ ու հասկանալի՝ հույզերը հետին պլան մղելով։ Հակառակ պարագայում ձեր խոսքը սիրեցյալին բառերի անիմաստ կույտ կարող է թվալ։
Գաղտնիք №5՝ տղամարդիկ սիրում են գովասանքները
Դեռ վաղ մանկությունից տղաներին դուր են գալիս հաճոյախոսությունները։ Նրանց ինքնասիրությունը մշտապես ցանկանում է շոյված լինել։ Այդ պատճառով մի վարանեք արտահայտել ձեր զգացմունքները՝ ամուսնուն նույնիսկ մանրուքների համար երախտագիտություն հայտնելով։ Իսկ վերանորոգված ծորակը, նրա պատրաստած ընթրիքը կամ աշխատանքում հաջողությունը հատուկ խրախուսանք է պահանջում։
Գաղտնիք №6՝ տղամարդն ու սեքսը անքակտելի հասկացություններ են
Դա, իհարկե, արդեն ոչ ոք համար գաղտնի չէ, սակայն կանայք հաճախ են մոռանում, որ այդ մասին անդադար մտածելը բնորոշ է տղամարդուն։ Եթե նա ցանկանում է միշտ եւ ամենուր, դա լավ նշան է, շատ լավ նշան է, եթե ցանկանում է միայն ձեզ։ Ուստի պատճառաբանություններ, ինչպես գլխացավը, չեն ընդունվում։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ