Սկանդալ է սպասվում։ Այն էլ ինչպիսի։ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը, պատրաստվում է գիրք լույս ընծայել, որտեղ կբացահայտի Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիքները, որոնց մասին լայն հասարակությանը ոչինչ հայտնի չէ։
Հրապարակման համար Լամարը 10 միլիոն դոլար կստանա։ Այս մասին InTouchWeekly-ն տված հարցազրույցում հայտարարել է նախկին բասկետբոլիստն ինքը։
«Շուտով իմ գիրքը լույս կընծայվի։ Այն ինքնակենսագրություն է։ Գիրքը կպատմի ամեն ինչի մասին։ Ես դրանում անկեղծորեն պատմել եմ այն ամենը, ինչ ինձ հետ տեղի է ունեցել անցյալում»,-նշել է Լամարը։
Աղբյուրները հայտնում են, որ գրքում կբացահայտվեն Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիքները. ոչ միայն Լամարի, այլ Քարդաշյան քույրերի՝ թմրանյութ օգտագործելու, պլաստիկ վիրահատությունների, ինչպես նաեւ Քիմի եւ Քանյեի դավաճանությունների մասին։
«Լամարը գաղտնիքներ կպատմի, որոնց մասին նախկինում ոչ ոք երբեւէ չի խոսել։ Դավաճանություններ, սեքս, թմրանյութեր, կոկային, ալկոոհոլ։ Նա կորցնելու ոչինչ չունի։ Լամարը տեղյակ է Քարդաշյան գերդաստանում տեղի ունեցած շատ դրամատիկ իրադարձությունների մասին։ Այդ գիրքը պատմության մեջ կմտնի»,-նշել է աղբյուրը։
Նշենք, որ Լամարը պայմանագիր ունի E! ալիքի հետ, որը ստեղծում եւ ցուցադրում է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն։ Պայմանագրի համաձայն՝ նա իրավունք չունի բացահայտել Քարդաշյան ընտանիքի գաղտնիքները, բայց պայմանագիրն այս տարի կորցնում է ուժը։
«Լամարը մտադիր է պատմել, թե ինչպես է Քիմն օգտագործել տղամարդանց՝ փառքի հասնելու համար։ Քիմը շատ կեղտոտ գաղտնիքներ ունի։ Քիմն ու Քանյեն դավաճանել եւ դավաճանում են միմյանց։ Նրանք պայմանավորվածություն ունեն։
Լամարն անուններ կտա։ Նա Քիմին անվանում է «փողեր քերող մեքենա». որեւէ տեղ ներկայանալու համար Քիմը միշտ գումար է վերցնում։ Եվ, ամենացնցողը, Լամարը կհայտնի Քլոեի իսկական հոր անունը (ժամանակին լուրեր էին պտտվում, որ Քլոեի հայրը ամերիկացի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլի լեգենդ Օ Ջեյ Սիմփսոնն է)։
Քլոեն չի հավատում դրան, բայց նա ինքը չգիտի ճշմարտությունը եւ վախենում է հետաքրքրվել դրանով։ Կխոսվի նաեւ Քեյթլին Ջեների, ինպես նաեւ Քրիս Ջեների մասին, որը եւս սիրահարված էր Լամարին։ Նա կպատմի մարիխուանայից եւ թմրանյութերից Ռոբ Քարդաշյանի կախվածության մասին»,-ասել է աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով